Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ռազմարդյունաբերությունն է ստեղծելու աճի ամուր ու երկարաժամկետ հիմքեր

Իսկ հայտարարը մեկն է՝ անվտանգության գործուն երաշխիքը

Հոկտեմբերի 5, 2022
Հանրապետություն
Ռազմարդյունաբերությունն է ստեղծելու աճի ամուր ու երկարաժամկետ հիմքեր
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
598
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եթե ուզում ենք հասկանալ, թե որեւէ ոլորտ առաջիկա տարիներին ինչ զարգացում կունենա, ինչ որակի տեղաշարժ կարձանագրի կամ՝ կարձանագրի՞, արդյոք, դրական պատկեր, թե՞ ոչ, ապա պետք է նայել տվյալ ոլորտի ռազմավարությունը։ Եթե, ասենք, 20 էջանոց փաստաթղթում, հստակ քայլերի ու որոշակի ժամկետների փոխարեն, 15 էջում իրավիճակն է նկարագրվում եւ 5-ում  նշվում են «աջակցող», «նպաստող», «օժանդակող», «օգնող» «անհրաժեշտ» գործառույթներ, ապա այդ ոլորտի զարգացման մասին մոռանալ է պետք։ Այլընտրանքը՝ զարգացումը, հստակ գործողություններ է պահանջում։

Երբ այս գարնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսում մեր մտքի հերթական ցուցադրության ականատեսը եղա ու ամեն տեղ ոգեւորված պատմում էի այդ մասին, մեր տնտեսագետներից շատերը «սառեցրին» տաք գլուխս. ոգեւորությունը տեղին կլինի այն ժամանակ, եթե այդ մտքի ցուցադրությունը արտադրանքի արդյունք դառնա, եւ խոսք լինի ոչ թե 4-5 օրինակի, այլ՝ մեծածավալ արտադրության մասին։ Այո, ցուցահանդեսում ներկայացված օրինակները ցույց տվեցին, որ կա միտք եւ աշխատանք, որը վկայում է, որ կարող ենք աշխատեցնել գիտություն-տնտեսություն-անվտանգություն շղթան, բայց եթե չլինի արտադրություն, ապա այդ օրինակները իբրեւ նմուշ էլ կմնան։ Այլ կերպ՝ ոչ ոք չի ժխտում, որ ճգնաժամային վիճակում ենք, եւ ճգնաժամը ինչքան վտանգներ, նույնքան էլ հնարավորություններ է ներառում։ Եվ այս պարագայում եթե ռազմարդյունաբերություն չսկսենք, ուրեմն ակամա, հնարավորությունը բաց թողնելով, ընտրելու ենք ճգնաժամի վտանգների կողմը։

Տնտեսագետները շեշտում են՝ ոչ միայն այս, այլեւ երկրի զարգացմանն անհրաժեշտ տարբեր բնագավառներում ներուժ ունենք, բայց այդ ներուժը պետք է նպատակային հուն ուղղել եւ շատ արագ, այլապես կմնանք ցանկությունների ծիրում։ Մեզ պետք են իրական գործողություններ՝ իրապես ոտքի կանգնելու, տնտեսական փաստացի աճ ունենալու եւ թշնամու կողմից մեզ ուղղված պաշտպանական, տեղեկատվական եւ հոգեբանական մարտահրավերներին դիմակայելու համար։ Գաղտնիք չէ՝ մեր հանդեպ թշնամու գործողությունները բոլոր ուղղություններով միտված են մեկ նպատակի՝ ներշնչելու մեզ, որ անուժ ենք ու անօգնական, եւ պարտադրելու իր ուզածը՝ հայատյացության բոլոր դրսեւորումներով։ Մինչդեռ պետք է հասկանալ, որ թշնամու կողմից այս ձեւով՝ հարձակողական պարտադրվող իբր խաղաղությունն իրականում սեղմօղակ է լինելու մեր պարանոցի շուրջը։ Որեւէ բանական մարդ չի հերքի՝ խաղաղությունը լավ բան է, բայց խաղաղությունը միակողմանի չի լինում։ Իսկ իրական խաղաղություն ունենալու համար պետք է ունենանք ազգային կրթություն, պետության ու ազգային շահերին ծառայող գիտություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ։

Հստակեցնենք՝ անվտանգության բազմաթիվ մարտահրավերներ ունեցող մեր երկրի համար ի՞նչ կարգի զարգացած տնտեսություն է պետք, որովհետեւ երկրներ կան, որոնց զարգացածության «պրոդուկտը» զբոսաշրջությունն է, սպասարկումը…։ Հասկանալի է, որ մեզ պետք է անվտանգությա՛նը նպաստող տնտեսություն։ Բայց, ինչպես մեզ հետ ամենատարբեր զրույցներում շեշտում են տնտեսագետները, հարկ է, որ անվտանգությունը որեւէ, նույնիսկ աննշան ձեւով չզիջենք ի նպաստ տնտեսական զարգացման, այլ ճիշտ հակառակը՝ տնտեսությունն իր ամբողջ ներուժով պետք է ծառայեցնենք անվտանգությանը։ Իսկ դրա համար պետք է զարգանան ռազմական ինովացիան, ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը։ Հարցն այն է, թե Հայաստանն իրապե՞ս կարող է դառնալ բարձր տեխնոլոգիական երկիր։ Ի պատասխան մեր հարցի՝ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հիշեցրեց, որ խորհրդային շրջանում մի քանի կենտրոն է եղել՝ Մոսկվա, Լենինգրադ, Նովոսիբիրսկ եւ Երեւան, ու այսօր էլ ունենք ներուժը, ուստի զարգացման հնարավորությունը բաց թողնելը բացատրություն չի ունենա։

Ավելին՝ մասնագետները վստահ են, որ տնտեսությունն անվտանգությանը ծառայեցնելը հենց ընդհանուր տնտեսության շահից է բխում. քարշակի դեր կտանի ամբողջ տնտեսության համար՝ նպաստելով եւ՛ տնտեսության բազմազանեցմանը, ե՛ւ առանձին ոլորտների արագ զարգացմանը։ Ընդամենը պետք է պետական խթանող եւ ուղղորդող նպատակային քաղաքականություն։ Մեկ անգամ չէ, որ ՏՏ ոլորտի մասնագետները խոսել են այն մասին, որ հատկապես նոր սերնդի ԱԹՍ-ների, հետախուզական տարբեր միջոցների արտադրությունը մեր երկրում կարող է ունենալ լուրջ հաջողություններ, եթե պետությունն ապահովի համապատասխան պայմաններ։

Տեսեք՝ ինչ է կատարվում։ Երկու կարեւոր հանգամանքի վրա ուզում ենք ուշադրություն հրավիրել։ Առաջին՝ Եվրոպան այսօր փաստացի պատերազմի մեջ չէ, բայց անցնում է «պատերազմական տնտեսության» շրջանի։ Այդ մասին խոսել են Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան։ «Պատերազմական տնտեսության» շրջանը ենթադրում է որոշակի ուժերի մոբիլիզացում։ Եվրոպան պատերազմի մեջ չէ, բայց հասկանում է, որ աշխարհաքաղաքական իրողությունները շատ արագ են փոխվում, եւ պետք է պատրաստ լինել ցանկացած պահի ցանկացած փոփոխության։ Հայաստանը, որ փաստացի «պատերազմական շրջանում» է եւ, ի տարբերություն Եվրոպայի, շատ բարդ տարածաշրջանում է եւ աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերի խաչմերուկում, չի անցնում մոբիլիզացիոն տնտեսության եւ չի իրացնում ռազմարդյունաբերական ոլորտի միտքը։

Երկրորդ՝ հատկապես 44-օրյայից հետո ուժեղ բանակի համար մեզ պետք են ֆինանսական միջոցներ։ Իսկ այդ միջոցները կարող ենք ստանալ հենց տնտեսության քարշակ ուժերով (ՏՏ, ԲՏ, ռազմարդյունաբերություն)։ Այն է՝ փող կունենանք, եթե ունենանք տնտեսության աճ։ Դրա համար մեր խնդիրն է ուշադրություն դարձնել ա՛յն ոլորտներին, որոնք թույլ կտան փաստացի աճի ծավալներն ավելացնել՝ դրանով աճի ամուր հեռանկարային ու երկարաժամկետ հիմքեր ստեղծելով։

Միայն այսպե՛ս կթուլացնենք մեր շուրջը սեղմվող օղակը, միայն այսպե՛ս կզսպենք մեր հանդեպ թշնամու հայատյաց ու հայաջինջ քաղաքականությունը, միայն այսպե՛ս տարածաշրջանում չենք մեկուսանա եւ, ի վերջո, միայն այսպե՛ս կկարողանանք ազգային շահերից բխող քաղաքականություն վարել։ Այս ամենի հայտարարը մեկն է՝ անվտանգության գործուն երաշխիքներ կունենանք։

Թեգեր: ռազմարդյունաբերությունՏնտեսությունֆինանսներ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Խնդրի լուծումը՝ միայն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով

Խնդրի լուծումը՝ միայն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով

Թուրքիան չի կարող վճռորոշ գործընկեր լինել

Թուրքիան չի կարող վճռորոշ գործընկեր լինել

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist