Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան չի կարող վճռորոշ գործընկեր լինել

Քոչվորները միավորման են ձգտում նաեւ սպորտի միջոցով

Հոկտեմբերի 5, 2022
Միջազգային
Թուրքիան չի կարող վճռորոշ գործընկեր լինել
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
34
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ղազախստան: Օրերս նա հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովի հետ, ով ներկա էր սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը թուրքական Իզնիկ քաղաքում տեղի ունեցած Քոչվորների համաշխարհային 4-րդ խաղերին: Ժափարովը հրավիրվել է որպես պատվավոր հյուր: Նա նշել է, որ խաղերը կազմակերպվել են բարձր մակարդակով, շեշտել, որ դրանք ուղղված են աշխարհում էթնոմարզական ու էթնոմշակութային շարժման զարգացմանը՝ որպես մարդկային քաղաքակրթության նվաճում: Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են ղրղզա-թուրքական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով կապերի ամրապնդմանը քաղաքական, առեւտրատնտեսական ու մշակութային-հումանիտար ոլորտներում: Միեւնույն ժամանակ թուրքական կողմը ոչ մի կերպ չի մեկնաբանում բանակցությունների արդյունքները: Ղրղզստանը, ըստ փորձագետների, չի կարող մեծ օգնություն ակնկալել Թուրքիայից, քանի որ նրա արտաքին ապրանքաշրջանառությունը հիմնականում ուղղված է դեպի Ռուսաստան ու Չինաստան, բայց, իհարկե, կարող է հուսալ աստիճանաբար ավելացնել Թուրքիայի հետ առեւտրաշրջանառության ծավալները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքմենստանը, որը դիտորդի կարգավիճակ ունի Թյուրքական պետությունների կազմակերպությունում, շուտով կարող է դրա լիիրավ անդամը դառնալ: Նրա խոսքով՝ այդ մասին որոշումը կկայացվի նոյեմբերի 11-ին ուզբեկական Սամարղանդում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում: Հարկ է նշել, որ դա թուրքական կողմի՝ լավատեսական նման առաջին հայտարարությունը չէ: Թուրքիայի ԱԳՆ-ն անցյալում նույնպես հաղորդել էր, որ Աշխաբադը կընդգրկվի կազմակերպության կազմում, սակայն ամեն ինչ ավարտվեց միայն դիտորդի կարգավիճակով, որը հատուկ ներդրվել է Թուրքմենստանի համար: Հիմա Աշխաբադի վրա Անկարան, անկասկած, ճնշում է գործադրում, որովհետեւ ցանկանում է, որ այդ կազմակերպությունը լիարժեք տեսք ունենա, սակայն մոտ ժամանակներս, ըստ վերլուծաբանների, դա դժվար թե կայանա: Առավել եւս, որ Թուրքմենստանի նոր նախագահն արտաքին շփումներում, ընդհանուր առմամբ, ցուցադրում է բավական մեծ բազմազանություն: Ազդեցիկ խաղացողներից հավասարաչափ հեռավորությունը կպահպանվի, եւ քիչ հավանական է, որ Թուրքմենստանը կհամաձայնի լիարժեք անդամակցել Թյուրքական պետությունների կազմակերպությանը: Աշխաբադը կարող է իր դիրքորոշումը բացատրել երկրի չեզոքությամբ:

Քոչվորների առաջին խաղերը կազմակերպվել են 2014 թ., ղրղզական Չոլպոն Աթայում: Դրան մասնակցել են աշխարհի 19 երկրների՝ 10 մարզաձեւեր ներկայացնող մարզիկներ: Բիշքեկն այնուհետեւ կազմակերպեց Քոչվորների 2-րդ եւ 3-րդ համաշխարհային խաղերը՝ համապատասխանաբար 2016 եւ 2018 թթ., Իսիկ Կուլի ափերին: Այնուհետեւ նախաձեռնությունը խլեց Թուրքիան՝ խաղերին տալով առավել զանգվածային բնույթ: Քոչվորների 4-րդ խաղերին մասնակցել են 102 երկրներ ներկայացնող 3 հազար մարզիկներ:

Համաշխարհային հաջորդ խաղերը կարող են անցկացվել Ղազախստանում: Աստանան հայտ է ներկայացրել եւ հույս ունի, որ Թուրքիան կաջակցի իրեն այդ հարցի լուծման գործում: Այս մասին հայտնել է երկրի խորհրդարանի ներքին պալատի խոսնակ Երլան Կոշանովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Կոշանովը, ով Իզնիկ էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հանձնարարությամբ, քննարկել է նաեւ Թուրքիայի առաջնորդի՝ Աստանա կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցեր: «Մեր երկրների միջեւ համագործակցությունը տարեցտարի ամրանում է: Դա շատ բանով ձեր եւ մեր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի բարեկամական հարաբերությունների եւ արդյունավետ երկխոսության արդյունք է: Մենք անհամբերությամբ ենք սպասում Ղազախստան ձեր այցին, որը պլանավորված է այս տարվա հոկտեմբերին: Վստահ եմ, որ այդ այցը մեր եղբայրական երկրների հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի եւ նոր հնարավորություններ կստեղծի դրանց ամրապնդման համար»,-ասել է Կոշանովը:

Սա թուրք նախագահի պատասխան այցը կլինի Ղազախստան: Հիշեցնենք, որ 2022 թ. մայիսին Տոկաեւն այցելել է Թուրքիա: Այն ժամանակ նա նշել էր, որ «Ղազախստանի համար Թուրքիան ամենակարեւոր եւ հուսալի գործընկերներից մեկն է Եվրասիական մայրցամաքում»:

Անկարայի աջակցությունը կարեւոր է հատկապես հիմա, երբ Աստանան հայտարարել է, որ չի ճանաչում ՌԴ-ի կողմից կազմակերպված հանրաքվեների արդյունքներն Ուկրաինայի տարածքում, նշանակում է՝ նաեւ նրանց միացումը Ռուսաստանին: Նույնպիսի դիրքորոշում ունի նաեւ Թուրքիան: «Օկուպացված հողերն Ուկրաինայի հողերն են: Թուրքիան ի սկզբանե չի ճանաչել Ղրիմի ապօրինի անեքսիան, ինչի մասին հստակ հայտարարել է: Մենք նաեւ չենք ընդունում հանրաքվեների արդյունքներն Ուկրաինայի տարածքում»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

Ըստ փորձագետների՝ Ղազախստանը հիմա խաչմերուկում է: Կայացնելով իրավիճակային որոշումներ՝ Աստանան փորձում է պահպանել իր բազմավեկտորությունը մի իրավիճակում, երբ հնարավորությունները հետեւողականորեն նվազում են: Այս առումով Թուրքիան Ղազախստանի համար բազմավեկտոր փորձերի իրականացման ուղի է, բայց ոչ վճռորոշ: Նույն փորձագետները համոզված են, որ օբյեկտիվ ցուցանիշներով Թուրքիան ոչ Ղազախստանի, ոչ էլ այլ երկրի համար չի կարող արտաքին կողմնորոշիչ լինել, ինչպիսին համարվում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը: Ոչ տնտեսության մեջ, ոչ էլ այլ ոլորտում Թուրքիան չի կարող վճռորոշ գործընկեր լինել:

Աշխարհաքաղաքական պայմաններում Թուրքիայի համար հատուկ նշանակություն է ձեռք բերում Անդրկասպյան երթուղին, որի հարցում համընկնում են Թուրքիայի ու Չինաստանի հետաքրքրությունները, քանի որ վերջինս մասամբ հետաքրքրված է այդ երթուղով: Նրանց հետաքրքրությունները համընկնում են բեռնման հարցում, բայց ահա լուրջ տարաձայնություններ են ի հայտ գալիս, երբ խոսում ենք անդրկասպյան ավազանից Եվրոպա էներգակիրների մատակարարման մասին: Ուստի ղազախական կողմը շեշտը կդնի բեռնման ոլորտում համագործակցության վրա, քանի որ, ինչպես վերլուծաբաններն են նշում, օբյեկտիվորեն հնարավոր չէ առաջիկա տարիներին նավթի ու գազի մեծ ծավալներ տեղափոխել Անդրկասպյան երթուղով: Ղազախստանը մնում է որպես տարանցիկ երկիր, Չինաստանը նոր երթուղի է «ստանում» դեպի Արեւելք բեռների տեղափոխման համար, իսկ Թուրքիան «մնում» է տրանսպորտային հանգույց: Սա, իհարկե, ընդամենը ուտոպիա է, որովհետեւ սրա համար անհրաժեշտ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ունենալ… Անկարան հույս ուներ, որ կլուծի այդ խնդիրը, գուցե դեռ հույս ունի, որ կկարողանա հարցը քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ Պրահայում կայանալիք բանակցություններում, սակայն, հայության համար այդ հարցը երբեք գոյություն չի ունեցել, հորինված է թշնամիների կողմից եւ մեկընդմիշտ փակ է Հայաստանի Հանրապետության համար:

Թեգեր: ԹուրքիաԿասիմ-Ժոմարտ ՏոկաեւՂրղզստանՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Մարտի 25, 2023
Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Մարտի 25, 2023

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Պետական հեղաշրջո՞ւմ, թե՞ դատաիրավական բարեփոխում

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Հաջորդ Հոդվածը
Անկարան շահագրգիռ է Իրանում զարգացումների շարունակությամբ

Անկարան շահագրգիռ է Իրանում զարգացումների շարունակությամբ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Վեր ելիր այստեղ, եւ ես ցոյց տամ քեզ ինչ որ լինելու է սորանից յետոյ»

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist