Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խնդրի լուծումը՝ միայն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն իրավական հենքից կտրելու փորձերը տանելու են փակուղի

Հոկտեմբերի 5, 2022
Հանրապետություն
Խնդրի լուծումը՝ միայն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
143
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանյան մամուլում եւ սոցիալական ցանցերի տիրույթում ակտիվորեն քննարկվում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Բաքվի ներկայացրած ենթադրյալ 5 պահանջները: Դատելով Ադրբեջանի գործողություններից՝ հավանականությունը մեծ է, որ հրապարակված կետերը  վերջինս, իրոք, ներկայացրել է որպես բանակցությունների հիմք: Դրանցում, թերեւս, նորությունն այն կետն է, որով առաջարկվում է սահմանագծման եւ սահմանազատման գործընթացն իրականացնել 1919, 1920 թթ. քարտեզներով:

Ստացվում է, որ Ադրբեջանն առաջարկում է սահմանազատում իրականացնել  այնպիսի փաստաթղթերով, որոնք չունեն իրավական որեւէ ուժ: Ըստ էության՝ այս մասին էին ՀՀ քաղաքական բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների պարբերաբար արված հայտարարությունները, որ սահմանազատումը պետք է իրականացվի իրավական հիմքերի վրա, այսինքն՝ միջազգային որեւէ ձեւաչափով հաստատված քարտեզներով: Վերջին պահանջը միայն Հայաստանինը չէ, այն թելադրված է միջազգային իրավունքով եւ պրակտիկայով: Եթե պետությունների միջեւ արդեն կան միջազգայնորեն ընդունված որոշակի սահմաններ, ապա սահմանագծումը պետք է արվի բացառապես դրա հիման վրա՝ որոշակի շտկումներ իրականացնելու նպատակով:

Այս ամենին հակառակ ի՞նչ է առաջարկում պաշտոնական Բաքուն: Մեծ հավանականությամբ՝ առաջարկվում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հիմքում դնել 1918-1920 թթ. մուսաֆաթական Ադրբեջանի ենթադրյալ քարտեզը, որը գծել էր այդ նորաստեղծ միավորման այն ժամանակվա ղեկավարությունը: Այդ քարտեզով Ադրբեջանի տարածքում ընդգրկված են ոչ միայն ՀՀ-ի, այլեւ Վրաստանի, ՌԴ-ի եւ Իրանի տարածքներ, ինչն աբսուրդային էին գնահատել դեռ այն ժամանակ գործող միջազգային կառույցները:

Սա է պատճառը, որ 20-րդ դարի սկզբին ՄԱԿ-ի իրավանախորդը՝ Ազգերի լիգան, չընդունեց Ադրբեջանի ներկայացրած քարտեզը, ասել է թե՝ դե ֆակտո ճանաչեց մուսաֆաթական Ադրբեջանը, որն անվանվում էր դեմոկրատական, բայց դե յուրե՝ սահմաններով չճանաչեց այդ միավորը՝ ներկայացված քարտեզների աբսուրդային մեծ անճշտությունների պատճառով: Այն տարիներին Ադրբեջանն իր տարածքի մեջ էր ընդգրկել բոլոր այն շրջանները, որտեղ ապրել են որոշակի քանակով մահմեդականներ՝ անկախ նրանց ազգությունից: Ներկայացված քարտեզը օրինաչափորեն մերժվել էր Ազգերի լիգայի կողմից, որից հետո արդեն խորհրդայնացված Անդրկովկասում իրավաբանորեն  հաստատվել էին այն ժամանակ միջազգայնորեն ճանաչված ԽՍՀՄ ներքին վարչական միութենական քարտեզները: Ավելորդ է հիշեցնել, որ 1991 թ. փլուզված ԽՍՀՄ սուբյեկտներին ՄԱԿ-ը ճանաչել է հենց այդ քարտեզների հիման վրա:

Կարծել, թե Ադրբեջանը չգիտի այս ճշմարտությունը, ճիշտ չէր լինի, հետեւաբար՝ նման առաջարկ ներկայացնելը կամ այդ երկրի եւ նրա «ավագ եղբոր»՝ Թուրքիայի մաքսիմալիստական, ծավալապաշտական ձգտումների արգասիք է, կամ խաղաղության գործընթացը փակուղի տանելու ձգտում: Այլ կերպ հնարավոր չէ ձեւակերպել նման առանցքային բանակցությունների հիմք իրավական ուժ չունեցող փաստաթղթի բերումը, որը ոչ միայն իրատեսական չէ, այլեւ զավեշտի է վերածում բանակցային ողջ գործընթացը:

Ներկայում երկու երկրների միջեւ խաղաղության փաստաթղթի նախապատրաստման եւ ստորագրման գործընթաց է իրականացվում միջազգային հանրահայտ նորմերին համապատասխան, հետեւաբար, այն պետք է ընթանա հիմնավոր փաստարկների, այն է՝ իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա, ինչը պարտադիր պայման է միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգային հարաբերությունների համար: Այսպիսով՝ խաղաղության գործընթացում արդյունք նախանշելու համար անհրաժեշտ է իջնել գետնի վրա եւ հրաժարվել իդեալիստական մոտեցումներից, առավել եւս, երբ խոսքը երկու միջազգային սուբյեկտների հարաբերությունների եւ հետպատերազմյան բարձր զգայուն իրավիճակի մասին է:

Թեգեր: Ադրբեջանդեմարկացիասահմանքարտեզագրություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան չի կարող վճռորոշ գործընկեր լինել

Թուրքիան չի կարող վճռորոշ գործընկեր լինել

Անկարան շահագրգիռ է Իրանում զարգացումների շարունակությամբ

Անկարան շահագրգիռ է Իրանում զարգացումների շարունակությամբ

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հետաքրքիր է իմանալ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Եվրոպան կորցրե՞լ է իր անկախությունը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist