Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Նավթն ու գազը՝ ոչ ի վնաս մարդու իրավունքների

ԵՄ քաղաքական գործիքակազմը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Հոկտեմբերի 6, 2022
Հանրապետություն
Նավթն ու գազը՝ ոչ ի վնաս մարդու իրավունքների
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պարզվում է՝ ԵՄ-ում լավ գիտեն, որ Ադրբեջանի ագրեսիվ քայլերի հետեւում կանգնած է Թուրքիան: Օրերս Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը դիվանագիտական լեզվով խոսեց այդ մասին՝ հայտարարելով, թե ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին, հետեւաբար, ԵՄ-ն դիմում է Անկարային՝ օգտագործելու այդ ազդեցությունը երկու երկրների միջեւ լարվածությունը նվազեցնելու համար:

Այդ աջակցությունն ակնհայտ փաստ է, որը չեն թաքցնում նաեւ Թուրքիայում՝ իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսելով եւ ողջունելով ադրբեջանական ցանկացած ագրեսիվ քայլ: Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսեց Բաքվի լեզվով՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է «սահմանային սադրանքներից զերծ մնա»: Հիշեցնենք, որ այս կեղծ թեզով Ադրբեջանն սկսեց սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան: Հատկանշական է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաեւ կարծում է, թե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանների բացումը կօգնի նվազեցնել լարվածությունը։

Բորելն անկեղծորեն ներկայացրել է Հին աշխարհամասի հավաքական դիրքորոշումը հայ-ադրբեջանական խնդրի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր ներկայացրած կառույցն ունի միայն քաղաքական ազդեցության միջոց, եւ հավաստիացնելով, որ Ադրբեջանից էներգակիրների ներկրումը որոշիչ չէ իրենց դիրքորոշման վրա: «Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած էներգետիկ համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»,- ասել է նա։

Այստեղ առանցքային նշանակություն ունի ունեցած գործիքակազմի շրջանակներում ԵՄ դիվանագիտական կառույցի հայտարարությունը, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի ինքնիշխան սահմանները, եւ նրա զինուժը ՀՀ տարածքում է: «Ադրբեջանը ռմբակոծել եւ գրավել է հայկական տարածքի մի մասը, Հայաստանին պատկանող տարածքներում նրանք օգտագործում են հրետանի, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր»,- արձանագրել է Բորելը:

Դիվանագետը ներկայացրել է միջազգային կառույցների եւ հասարակության քաղաքական դիրքորոշումը, որը լիովին համապատասխանում է իրականությանը: Սա միայն քաղաքական գործիք է օդում, սակայն առաջնային է այն, թե ինչ ունենք հողի վրա: Այստեղ առկա են ՀՀ զինված ուժերը, Իրանի գործոնը, ՀՀ անվտանգային համակարգի մաս կազմող ՀԱՊԿ-ն, որը լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում բոլոր կանոնադրական կետերով պարտավոր է արձագանքել, նույնը նաեւ ՌԴ-ն՝ Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազայով եւ սահմանապահ զորքերով:

Սեպտեմբերի ռազմական բախումից հետո տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է բարձր մակարդակի վրա: Այս իրավիճակի լիցքաթափմանը հնարավոր է հասնել օդում եւ հողի վրա եղած գործիքակազմերի արդյունավետ համադրման միջոցով միայն: Հետագա էսկալացիան կանխելու նպատակով ներկայում ակտիվացել են դիվանագիտական գործընթացները, սակայն այն չի կարող արդյունավետ լինել միայն օդով, դրան պետք է համադրվեն նպաստող գործոնները նաեւ հողի վրա: Միայն այս դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքների: Այստեղ ցանկալի չէ որեւէ գործոնի նախապատվություն տալը, միայն միասին դրանք կարող են անվտանգային հարցեր լուծել:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանգազԵՄԵվրոպաԹուրքիասահման
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Գնաճային ճնշումների դեմ պայքարի տարբերությունները

Գնաճային ճնշումների դեմ պայքարի տարբերությունները

Խաղաղությունը հակառակորդին պետք է պարտադրել

Բաքուն շտապում է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist