Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սադրանք՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ

Արձանագրված բանակցային դրական միտումները եւ հրադադարի հերթական խախտումը

Հոկտեմբերի 7, 2022
Հանրապետություն
Սադրանք՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
92
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արատավոր ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանը կրկին տարածաշրջանին վերաբերող կարեւոր միջազգային հանդիպումից առաջ հոկտեմբերի 5-ին խախտեց հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածներից մեկում: Վերջինս կրկին կոպտորեն խախտեց պայմանավորվածությունները` կրակ բացելով ականանետներից եւ խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից:

Պաշտոնական Բաքուն այս անգամ նման վարք դրսեւորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումից առաջ: Սա այն դեպքում, երբ նախօրեին արդեն հայտնի էր դարձել, որ հանդիպմանը քննարկվելու են ոչ միայն հայ-թուրքական, այլեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերը, եւ որ Էրդողանը մտադիր է Փաշինյանին նաեւ առաջարկել կարգավորման հարցերի շուրջ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար Թուրքիայում ու Հայաստանում անցկացնել, այլ ոչ թե երրորդ երկրներում։

Ինչքանով են արդարացված առանցքային հանդիպումներից առաջ սահմանային սադրանքներով իրեն հիշեցնելու Ադրբեջանի նման քայլերը, ժամանակը ցույց կտա եւ հաստատ՝ Բաքվի համար ոչ դրական արդյունքներով: Փաշինյան-Էրդողան հանդիպման նախօրեին արձանագրվեց եւս մեկ էական միտում, որը վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: Ի հակադրություն սահմանային միջադեպի տրամաբանության՝ ՀՀ վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը նույն օրը տարբեր ձեւաչափերով ներպետական միջոցառումների ժամանակ արտահայտեցին նույն միտքը, որ բանակցություններում դրական դինամիկայի նախանշաններ կան: Նիկոլ Փաշինյանը նաեւ սահմանային լարվածության նվազման միտումներ նկատեց  ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ, բայց Ադրբեջանն այդ հայտարարությանը ժամեր անց պատասխանեց հրադադարի խախտմամբ:

Չնայած վերոնշյալ նույնանման կարծիքին՝ երկրների ղեկավարների խոսքերում նախանշվեցին նաեւ բանակցային դրույթների վերաբերյալ առկա տարաձայնությունները: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշակի կոնսենսուս է նախանշվում սահմանազատումը 1991 թ. դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ձեւավորելու հռչակագրով փոխադրաձ ճանաչված սահմանները բանակցությունների հիմքում դնելու համար, իսկ Ալիեւը հայտարարեց, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները պետք է տեղի ունենան պատմական քարտեզների հիման վրա՝ որոշակի մեթոդաբանությամբ: Թե ո՞ր պատմական քարտեզները նկատի ունի Ալիեւը, ցույց կտան արդեն հոկտեմբերին մեկնարկող աշխատանքային խմբերի հանդիպումները:

Եթե Ալիեւը նկատի ունի 1918-20 թթ. մուսաֆաթական Ադրբեջանի քարտեզները, ապա Հայաստանն էլ կարող է սեղանին դնել նույն՝ 1919 թ․Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քարտեզը, որտեղ ՀՀ տարածքից զատ ներառված էին նաեւ Կարսի մարզը, Ջավախքը, Երեւանի նահանգն ամբողջությամբ՝ ներառյալ Նախիջեւանը, հետագայում ստեղծված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ամբողջությամբ, ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները, գրեթե ողջ Հյուսիսային Արցախը։ Ակնհայտ է, որ եթե պատմական քարտեզ ասելով նկատի են առնվում նախորդ դարի սկզբների քարտեզները, ապա դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, ավելի կբարդացնի բանակցային գործընթացը, առավել եւս, որ դրանք որեւէ իրավական ուժ չեն ստացել:

Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի արած հայտարարություններում օրինաչափորեն առկա տարբերությունները, բնականաբար, հենց բանակցություններում լուծելիք խնդիրներ են: Բանակցությունները պետք է ընթանան իրավական հենքերի վրա: Սակայն մյուս կողմից էլ բանակցություններում առաջընթացի համար համապատասխան պայմաններ են անհրաժեշտ, իսկ Բաքվի գործողությունները դեռեւս դրան չեն նպաստում:

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է»

«Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է»

Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխության հնարավոր հետեւանքները

Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխության հնարավոր հետեւանքները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist