Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հակառակորդի զսպումը՝ վատթարագույնից խուսափելու միակ ելք

Ադրբեջանն օրինաչափորեն վախեր ունի

Հոկտեմբերի 19, 2022
Հանրապետություն
Անհնար է բանակցային սեղանին ուժի դիրքերից որեւէ բան պարտադրել
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
152
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պաշտոնական Բաքվի հետեւողական, նենգ քայլերի հետեւանքով: Այս պետությունը գրեթե ամենօրյա ռեժիմով կրակ է բացում Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ եւ դրանցում մեղադրում ՀՀ զինված ուժերին: Ադրբեջանն իր այս գործելաոճը զարգացնում է ավելի կատարելագործված կեղծիքի գործիքակազմով: Հոկտեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման եւ վերլուծության արդյունքում պարզվել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: «Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր, ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,- ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Պաշտոնական Բաքվի այդօրինակ գործողությունները հասել են այնտեղ, որ սկսել է Հայաստանին մեղադրել իր ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու համար զինտեխնիկայի տեղակայման համար: Ընդ որում՝ խոսքը սահմանի այն հատվածների մասին է, որտեղ ադրբեջանական զինուժն ապօրինություն է թույլ տվել եւ ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք: ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքեց Ադրբեջանից հնչած հայտարարությանը՝ տարածած հաղորդագրության մեջ պարզաբանելով, որ Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունն անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից լրացուցիչ ուժերի եւ միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, ինչն առաջացրել է որոշակի լարվածություն: Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային ու զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ, իրադրությունը լարելու նպատակ չեն հետապնդում, եւ հիշատակված  միջոցները տվյալ ուղղությունից Ադրբեջանի դուրս բերելու դեպքում հայկական կողմը եւս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները:

Ադրբեջանի նման վարքագիծն ունի երկու պատճառ: Առաջին՝ ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանն օրինաչափորեն վախեր ունի, եւ այդ վարքագծով են դրանք դրսեւորվում: Երկրորդ՝ պաշտոնական Բաքուն նման նվաճողական ագրեսիվ քաղաքականությամբ ոչ միայն լարված է պահում նոր իրավիճակը, այլեւ իր համար պատճառներ է իմիտացնում նոր ռազմական գործողությունների համար: Հատկանշական է, որ այս քաղաքականությունը Բաքուն եւ Անկարան տանում են համահունչ ու փոխհամաձայնեցված:

Օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարեց, որ Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում դրական տեղաշարժ կա, եւ պետք է «ընդամենը սադրանքների չդիմել»: Թուրք պաշտոնյան, արտաբերելով սադրանք բառը, նույն լեզվով է խոսում, ինչ Ադրբեջանի նախագահը: Այսպիսով՝ միանշանակ կարելի է փաստել, որ Թուրքիան խրախուսում է սադրանքների վերաբերյալ Ադրբեջանի՝ պարբերաբար կեղծ տեղեկատվություն տարածելու քաղաքականությունը, հետեւաբար նաեւ՝ պաշտոնական Բաքվի յուրաքանչյուր քայլի համար հավասարապես պատասխանատվություն է կրում:

Բայց պետք է արձանագրել, որ Բաքվի այս կեղծ քարոզչությունն արդեն արդյունք չի տալիս համաշխարհային հանրության կարծիքը ձեւավորելու հարցում: Վերջինիցս հնչող հայտարարությունները եւ համապատասխան կառույցներում ընդունված բանաձեւերը միանշանակ դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ անտեսելով վերջինիս կեղծ հիմնավորումները: Այս ամենը հաշվի չառնելով՝ Բաքուն շարունակում է իր կեղծիքի քաղաքականությունը, ինչը օրախնդիր է դարձնում սահմանային դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկը՝ նմանատիպ սադրանքները կանխելու համար:

Թեգեր: ԱդրբեջանՀՀ ՊՆՋերմուկսադրանքսահմանՍոթք
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ելքերը կորսված չեն

Ելքերը կորսված չեն

Պայքար ռեսուրսների եւ ազդեցության համար

Պայքար ռեսուրսների եւ ազդեցության համար

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist