Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ելքերը կորսված չեն

Մեր խնդիրը պետական ու ազգային շահը սահմանելով` մեր իսկ հնարավորությունը ստանձնելն է

Հոկտեմբերի 19, 2022
Հանրապետություն
Ելքերը կորսված չեն
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
255
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2020 թ. սեպտեմբերի 16-ին «Վրաստանը ճկվում է թուրք-ադրբեջանական ազդեցության ծանրության ներքո» վերնագրով վերլուծական հոդված էր հրապարակել ռուսական «Ինֆոտեկա 24» լրատվական պորտալը: Հոդվածում նշվում էր, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական երկյակի ջանքերը հատկապես ուժգին կենտրոնանում են Վրաստանի վրա, որ Բաքուն բացահայտ հանդես է գալիս Վրաստանի տարածքով Հայաստանին զենքի մատակարարման դեմ։ Եվ սա այն պարագայում, երբ Թուրքիայից եւ այլ երկրներից Վրաստանով մշտապես սպառազինություն ու ռազմական տեխնիկա է մտնում Ադրբեջան: Ալիեւն այն աստիճան է համարձակություն ձեռք բերել, որ Վրաստանին թելադրում է նրա տարածքով ինչ թույլ տալ անցնելու, ինչ թույլ չտալ:

Այլ կերպ բացատրենք՝ ինչ է սա նշանակում։ Միջազգային մասնագիտական հարթակներում «աջարիզացում» եզրույթ կա։ Եթե հասկանանք այս եզրույթի իմաստը, կըմբռնենք նաեւ, թե թյուրքական երկյակն ինչու է կարողանում թելադրել։ Բանն այն է, որ վրացական Աջարիայում Անկարայի տնտեսական էքսպանսիայի՝ Անկարայի համար հաջողված փորձն է, որի հետեւանքով Աջարիան վերածվել է թուրքական ազդեցության գոտու: Եվ տառացիորեն այնպիսի ազդեցության գոտու, որ Անկարան որոշում է՝ Վրաստանը նշի՞ Դիդգորի ճակատամարտում սելջուկ թուրքերի դեմ տարած հաղթանակը, թե՞ ոչ։ Եթե մասնագիտորեն հակիրճ, ապա «աջարիզացումը» տնտեսական «փափուկ ուժի» կիրառման հետեւանքով ձեռք բերված տնտեսական լծակներով քաղաքական նպատակներին կոպիտ, առանց սեթեւեթանքների հասնելու ձեւ է։

Բացատրենք՝ ինչու ենք հիշում Վրաստանի օրինակը։ 44-օրյայից հետո անընդհատ խոսվում է «ճանապարհների ապաշրջափակումից»։ «Ապաշրջափակում» ասվածն ինքնին լավ գաղափար է, որովհետեւ ընդհանրապես ենթադրում է քաղաքա-տնտեսական եւ դրանից բխող նոր հնարավորություններ։ Այս դեպքում հարց է ծագում՝ հապա ինչո՞ւ են շատ մասնագետներ դեմ «ապաշրջափակում» ասվածին։ Հարցն ուղղել եմ շատ տնտեսագետների։ Պատասխանը փոխադարձ հարցով է. «ապաշրջափակում» տերմինի ուղղակի արտաբերումն ուղղակիորեն ապաշրջափակում չի ենթադրում, պետք է հասկանալ գլխավորը՝ այս ապաշրջափակումը ո՞ւմ համար է իրապես ապաշրջափակում, իրականում բացելո՞ւ, թե՞ փակելու է մեր ճանապարհները։

Պատասխանը ստանալու համար հարկ է դարձյալ հարցեր հնչեցնել.

1. դեռ այս տարվա հուլիսին, ինչպես տեղեկացրել էր «Anadolu»-ն, Թուրքիայի նախագահ էրդողանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ադրբեջանը հենց սկզբից «կարմիր գիծ» է եղել Անկարայի համար։ «Մեր կարմիր գիծն ի սկզբանե եղել է Ադրբեջանը։ Մենք ասել ենք, որ «կբացենք մեր դռները» Ադրբեջանի հետ խնդրի լուծումից հետո»,- ասել էր Էրդողանը։ Թուրքիան մշտապես հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանի գործողություններին ընդդեմ Հայաստանի։ Դա արեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը 2021 թ. մտավ Հայաստանի ինքնիշխան տարածք, եւ արեց նաեւ սեպտեմբերի 13-ից հետո։ Հիմա հարցը՝ արդյոք թյուրքական տանդեմը հակվա՞ծ է համագործակցության, եթե այսօր էլ պետական ամենաբարձր մակարդակով շարունակում է հայատյացության քարոզը։

2. Թյուրքական տանդեմը, իբր, խաղաղության դիմաց հայկական կողմից պահանջում է «որոշակի ու հստակ քայլեր»։ Սա ենթադրում է, իրենց ասած, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», Հայոց պահանջատիրության միջազգային ճանաչումից հրաժարում, Արցախից հրաժարում։ Հիմա հարցը՝ Հայաստանի անվտանգությանն ու գոյությանը սպառնացող ռիսկեր առաջադրող թյուրքական երկյակը, որ փաստացի Հայաստանից ճանապարհներ խլելու պահանջ է դնում, իսկապե՞ս ճանապարհների ապաշրջափակում է ուզում։

3. Վերոնշյալ օրինակին գանք. Աջարիայում եղածներից շատերը կարող են չհասկանալ կամ չտեսնել «փափուկ ուժի»՝ տնտեսական էքսպանսիայի հետեւանքները եւ, հետեւաբար, կարող են զուգահեռ հեռանկարում դիտարկել մեր եւ թյուրքական երկյակի միջեւ ճանապարհների ապաշրջափակումը։ Հիմա հարցը՝ արդյոք տարբերություն չկա՞ թյուրքերի ու վրացիների միջեւ հարաբերությունների եւ մեր ու թյուրքերի միջեւ հարաբերությունների առումով։ Պատասխանելու համար պետք չէ շատ հեռուն գնալ եւ խորքային բացատրություններ տալ։ Պետք է տալ պարզագույն օրինակը. 44-օրյա պատերազմից սկսած, 2021 թ. ապրիլ-մայիսյան ու 2022 թ. սեպտեմբերյան դեպքերը բացահայտեցին՝ թյուրքական տանդեմը տեր է իր հայաջինջ քաղաքականությանը եւ երբեք չի հրաժարվելու դրանից ու, ըստ այդմ, մեզ վրա «փափուկ ուժ» կիրառելու ժամանակը չի վատնի։ Հետեւաբար, «ճանապարհների ապաշրջափակում» ասվածը բացառապես միակողմանի հարցեր է լուծելու։ Եվ ընդ որում՝ ոչ մեր օգտին։ «Ճանապարհների ապաշրջափակում» ասվածը, ըստ էության, տնտեսական ծրագիր չէ, այն քաղաքական է՝ կոչված լուծելու թյուրքական մերձեցման խնդիրը։

Սա փաստ է, եւ ապացույցների կարիք չունի, պարզապես պետք է նայել Կարս-Իգդիր-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու լոգիստիկային, հայկական բեռնափոխադրողի համար, իբր, նպատակահարմարությանը եւ գծել պատկերը։ Իսկ սա արդեն պարզորոշ բացատրում է՝ ապաշրջափակում լինելու է, բայց մեզ ոչ ձեռնտու տարբերակով։ Ինչն արդեն համագործակցություն չի ենթադրում այն պարզ պատճառով, որ համագործակցությունը ենթադրում է փոխադարձ շահավետ գործակցություն։

Շահավետ փոխգործակցության ճանապարհները կան, ուղիները նույնպես, բայց այն օրակարգում չէ։ Օրակարգում ճանապարհների ապաշրջափակման այնպիսի կառուցք է,  որում Հայաստանը որեւէ ձեւով շահառու չէ։ Մեր խնդիրը պետական ու ազգային շահը սահմանելով՝ մեր իսկ հնարավորությունը ստանձնելն է։ Դրա համար ունենք բոլոր հիմքերն ու իրավունքները՝ նաեւ միջազգային նորմերով հաստատված։ Ելքերը կորսված չեն դեռ։

Թեգեր: ԹուրքիաճանապարհպատերազմՎրաստանտարածաշրջան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Պայքար ռեսուրսների եւ ազդեցության համար

Պայքար ռեսուրսների եւ ազդեցության համար

Արիական ծագումը՝ որպես փուչ առասպել

Արիական ծագումը՝ որպես փուչ առասպել

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist