Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մե՛ր զարգացման համար անհրաժեշտ են մե՛ր հզորությունները

Դա ձեռնտու է քաղաքականապես եւ տնտեսապես

Հոկտեմբերի 25, 2022
Հանրապետություն
Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կդադարեցնի աշխատանքը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
583
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թյուրքական հարթակը պարբերաբար աղմուկ է բարձրացնում հայկական ԱԷԿ-ի շուրջ եւ երբեմն այնպիսի անհեթեթ հայտարարություններ անում, որ մասնագետները շվա-րում են՝ պատասխանել-չպատասխանելը դառնում է գլուխկոտրուկ: Եթե պատասխա-նեն, ապա մասնագիտական տեսակետից կհայտնվեն անհարմար վիճակում, որովհե-տեւ մասնագետները մասնագիտակա՛ն խնդիրների շուրջ են քննարկումներ անցկաց-նում: Եթե չպատասխանեն, հնարավոր է՝ հանրության շրջանում մտահոգություններ առաջանան, որովհետեւ հանրության բոլոր անդամները չէ, որ տվյալ բնագավառից հասկանում են ու կարող են թացը չորից զանազանել: Դրա համար էլ երբեմն ոչ մասնագետներին պատասխանելու գործը ստանձնում ենք լրագրողներս՝ ի շահ հանրության՝ իհարկե մասնագետների հետ խորհրդակցելուց հետո: Թուրքիան մասնագիտական ոչ մի հարթակ բաց չի թողնում, որ աղաղակի, թե Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար. դա արել է երեկ եւ անում է այսօր: Ամենատարբեր տարիներին հայտնվել են տարբեր էներգետիկ փորձագետներ, նաեւ հայանուն, որ ջուր են լցրել թշնամու ջրաղացին՝ ՀԱԷԿ-ի իբր վտանգավորության նույն թեզն առաջ տանելով: Հաճախ եմ ատոմային ոլորտի մեր մասնագետներին հարցրել՝ ինչքանո՞վ են հիմնավորված այս փորձագետների տեսակետները: Ի պատասխան ժպտացել են, թե՝ փորձագետը ատոմային ոլորտի մասնագետ չէ, եւ հավելել՝ «մեր ընտանիքներն էլ են մեր երկրում ապրում, չէ՞, հետեւաբար աննշան իսկ մտահոգության մասին նախ ինքներս ենք արձագանքելու»:

Ոչ մասնագիտական քաղաքականություն

 Երբ ուսումնասիրում ենք թյուրքական կայքերը, նկատում ենք, որ նրանք հատկապես վերջերս, օգոստոսից սկսած, կրկին ակտիվացել են, երբ մեր գործող բլոկի շահագործման ժամկետի  երկարաձգումից հետո ռուսական կողմի հետ աշխատանքային հանդիպումներ են ընթանում նոր բլոկի կառուցման հետ կապված: Գոռգոռում են, թե՝ հայկական ԱԷԿ-ը իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի եւ Միջին Ասիայի երկրների համար» («Էրմենիհաբեր»): Իբր վտանգի մասին էլ խոսում է Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնքի» ղեկավարը, որ հավելում է, թե «միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր եւ անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը, որ կառուցումից ի վեր ենթարկվել է բազմաթիվ վթարների»՝ օրինակ բերելով 1988 թ. ավերիչ երկրաշարժը:

Հիմա մի քանի հարց. 1. Ռուսաստանը նկատում է այդ վտանգը եւ շարունակում է սերտորեն միջուկային ոլորտում համագործակցե՞լ Հայաստանի հետ: 2. Այդ ո՞ր միջազգային կառույցներն են ՀԱԷԿ-ը ճանաչել վտանգավոր: 3. Այդ ի՞նչ վթարների մասին է խոսքը: 4. Տեղյա՞կ են, որ նույնիսկ 1988-ի երկրաշարժը որեւէ ձեւով չէր վնասել ատոմակայանին, եւ այս մասին խոսել ենք: Հարցերը, բնականաբար, հռետորական են, որովհետեւ Թուրքիայի ասածը քաղաքական է եւ ոչ մի եզր չունի մասնագիտական խոսույթի հետ: Ի դեպ, նրանց ասած «միջազգային կառույցները» եթե թուրքական են, ապա հասկանալի է… Պարզապես հիշեցնենք, որ ոլորտի հայտնի՝ մասնագիտացված միջազգային կառույց ԱԷՄԳ-ն մշտապես բարձր է գնահատել հայկական ատոմակայանի աշխատանքը եւ որեւէ խնդիր չի տեսել նորի կառուցման հետ կապված:

ԱՄՆ-ն աջակցում էր

Գանք հարցի քաղաքական եզրին եւ մեկ օրինակ մեջբերենք, այս անգամ ԱՄՆ-ի մասով, քանզի ԵՄ-ի՝ ՀԱԷԿ-ի հետ կապված թեման մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք: 2008 թ. ՀՀ էներգետիկայի նախարարությունում նախարար Արմեն Մովսիսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ստորագրեցին ԱՄՆ կառավարության եւ ՀՀ էներգետիկայի նախարարության միջեւ համագործակցության համաձայնագիր: «Այս փաստաթուղթը նշանավորում է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ էներգետիկայի նախարարությանը նախնական ուսումնասիրությունների հարցում: ԱՄՆ կառավարությունը սատարում է ատոմային նոր բլոկի կառուցման գաղափարը»,- նշեց Ջ. Փենինգթոնը: Ըստ Արմեն Մովսիսյանի՝ ըստ էության պաշտոնապես մեկնարկեց աշխատանքների սկիզբը, որ նախնական պլանավորման ուսումնասիրություն է, եւ որն անհրաժեշտ է հիմնավորելու ատոմային նոր բլոկի կառուցման մասին ՀՀ կառավարության որոշումը: Հետազոտության արդյունքները ՀՀ կառավարությունը կօգտագործի՝ լավագույն տեխնիկատնտեսական լուծումներն ու ծրագրի իրագործման սկզբունքները ընտրելու համար: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությունը նախատեսում էր, որ մինչեւ 2016 թ. պետք է կառուցվի նոր ատոմային էներգաբլոկ, որը կփոխարիներ գործողին: «Մենք աջակցում ենք նոր ԱԷԿ-ի կառուցմանը եւ ակնկալում, որ Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ կփոխարինվի նորով»,- ընդգծեց Ջ. Փենինգթոնը:

Այդ ժամանակ հարցրեցի, թե ԱՄՆ-ը մի ժամանակ ընդդիմանում էր հայկական նոր ԱԷԿ-ի գաղափարին, այդ ինչո՞ւ հանկարծ կտրուկ փոփոխություն եղավ, եւ հիմա էլ աջակցում է: Ի պատասխան՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նշեց, թե ԱՄՆ-ը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը երբեք դեմ չի եղել. «Նոր ատոմակայան ունենալը մի որոշում է, որ ՀՀ կառավարությունը պետք է ընդուներ: Մենք հասկանում ենք, որ եթե Հայաստանը փակում է իր գործող ԱԷԿ-ը, ապա նրան նոր հզորություններ են պետք: Իսկ թե հատկապես ինչ հզորություններ, ՀՀ կառավարությունը պետք է որոշեր: Հիմա, երբ արդեն ՀՀ կառավարությունը որոշել է, մենք էլ պատրաստ ենք աջակցել»: Այդ ժամանակ էլ, ի դեպ, խոսվում էր նոր բլոկի ձեռնտու հզորության՝ 1000 մՎտ-ի ցուցանիշից:

Այդ ժամանակ Թուրքիան բողոքեց, թե հայկական ատոմակայանը իրենց եւ աշխարհին «ճառագայթելու համար է», ու որ դրանում համոզված են Կարինի Աթաթուրքի անվան համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի ֆիզիկիայի բաժնի մասնագետները: Թե այդ մասնագետները հատկապես ի՞նչ ուսումնասիրություններ էին արել, բնականաբար, այդ մասին չէր խոսվում: Ինչո՞ւ է այսօր Թուրքիան դեմ նոր հայկական ատոմակայանի կառուցմանը, չէ՞ որ ուզում է Հայաստանի հետ բարեկամություն անել, բա բարեկամին անհրաժեշտ կառույցն իրեն ինչո՞վ չի գոհացնում:

Ինչու Թուրքիային ձեռնտու չէ մերը

Հասկանալի բազմաթիվ քաղաքատնտեսական պատճառներից մենք կբերենք միայն մեկ օրինակ՝ հենց ոլորտայինին վերաբերող: Դեռ 2008-2010 թթ. Թուրքիայում առկա էր էլեկտրաէներգիայի պակաս, որը գնահատվում էր տարեկան մինչեւ 80 մլրդ կՎտ.ժ: Հիշեցնենք. այս ժամանակ նրանք ուզում էին նաեւ Հայաստանից էլէներգիա ներկրել… Սակայն այս տարիների ընթացքում թուրքական էներգետիկ համակարգը էապես զարգացավ: Ավելին՝ Թուրքիան ակտիվորեն շարունակում է նոր հզորությունների ավելացման քաղաքականությունը: Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել 2-րդ եւ 3-րդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանն է հայտարարել՝ ասելով, թե նախատեսում են  2023 թ. շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկը։ «Աքքույու»-ից հետո արագ կսկսեն նախապատրաստվել 2-րդ եւ 3-րդ ատոմակայանների կառուցմանը։ «Մենք ձգտում ենք մեր երկիրն ապահովել ատոմային էներգիայով»,- ասել է նա: Սա հաստատել է նաեւ ռուսական կողմը՝ նշելով, որ «Աքքույու» ատոմակայանից հետո կքննարկեն նոր բլոկների կառուցման հնարավորությունը: Տեղեկացնենք, որ Աքքույու ԱԷԿ-ի նախագիծը՝ 4800 ՄՎտ հզորությամբ է, եւս 2 կառուցվող ատոմակայանները՝ Ֆրակիայում ու Սինոպում, դարձյալ հզոր կլինեն, սրան հավելենք շուրջ 600 փոքր ՀԷԿ-երի վերազինումը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում հավակնոտ ծրագրերի իրականացումը: Վերականգնվող էներգետիկայի կշիռը Թուրքիայում 15 տոկոսի է հասնում, իսկ զուտ հիդրոէներգետիկայի զարգացման մասով երկիրն այսօր մտնում է աշխարհի առաջին տասնյակի մեջ: Առաջիկա 2 տարվա ընթացքում Թուրքիայում նախատեսվում է իրականացնել շուրջ 240 նոր նախագիծ վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ ապահովելով մոտ 9200 ՄՎտ էլեկտրաէներգիա: Թուրքիան նախատեսում է մինչեւ 2023 թ. ավարտը ամբողջությամբ հաղթահարել էլեկտրաէներգիայի պակասորդը ու, ինչն ամենակարեւորն է, 2025-ից ի վեր սկսել ակտիվորեն զարգացնել արտահանման ռազմավարությունը: Դա Թուրքիայի՝ էներգետիկ ոլորտում հաստատված մի շարք ռազմավարական փաստաթղթերում նշված է:

Հիմա՝ այս պարագայում Թուրքիան ինչո՞ւ պետք է ցանկանա, որ մենք նոր ԱԷԿ ունենալով էլէներգիայի առումով ինքնաբավ լինենք, եթե կարող է ինքը մեզ մատակարարել ու գցել կախվածության մեջ՝ վտանգելով մեր էներգետիկ անվտանգության մակարդակը: Թուրքիայի ցանկությունը հասկանալի է, մտահոգիչ է մեր չըմբռնողականությունը. երբ հանրության շրջանում իրացվում են ոչ մասնագետների մտքեր, որոնք արդեն խոսում են նոր բլոկի ոչ ձեռնտու լինելու մասին՝ նաեւ սակագնային գործոնից ելնելով, այն պարագայում, երբ տեղյակ չեն այս պահի մասնագիտական որեւէ քննարկումից:

100 տարվա բլոկները՝ բոլոր առումներով ձեռնտու

Ամփոփենք ամենակարեւորով. մեկ անգամ չէ, որ նշել ենք, թե Հայաստանն էներգետիկան չպետք է դիտարկի միայն սպառողական տիրույթում եւ միայն այս պահի դրությամբ։ Մենք պարտավոր ենք էներգետիկ ոլորտը դիտարկել աշխարհաքաղաքականության տեսանկյունից՝ հաշվի առնելով միջազգային շուկայում դիվանագիտական տեղաշարժերը, ռիսկերը, հեռանկարները։ Ռուս-ուկրաինական ճգնաժամը եւ, իբրեւ հետեւանք, Ռուսաստան-Արեւմուտք ծավալումները լավագույնս են ապացուցում էներգետիկ անվտանգության քաղաքականության կարեւորությունը։ Ինչու է կարեւոր նոր ատոմային բլոկ կամ բլոկներ ունենալը։ Նրանք, ովքեր հարցը այս տեսանկյունից չեն քննարկում, պարզագույն տեսակետ կներկայացնեն, թե՝ որտեղ ենք «տեղավորելու» այդ արտադրանքը, երբ մեր տնտեսությունը հզոր չէ։ Այսինքն՝ նրանք հուսով են, որ մեր տնտեսությունը երբեք չի՞ հզորանալու…

Բացի այդ՝ ինչու ենք ասում նոր բլոկ կամ բլոկներ: Ատոմային ոլորտի մասնագետները ուշագրավ մի բան են բացատրում. որպեսզի նոր ատոմակայանի գինը ձեռնտու լինի, առնվազն երկու բլոկ պետք է լինի։ Ընդհանուր կայանային սարքավորումներ կան, որոնք մի բլոկի վրա դրվելով, ավելի թանկ են արժենում, բոլորովին այլ պատկեր է երկու բլոկի պարագայում՝ ե՛ւ ձեռնտու է, ե՛ւ արդյունավետ, ե՛ւ տնտեսապես հիմնավորված։ Այն բլոկը, որ մենք ենք ուզում, այսօր կոչվում են հարյուր տարվա բլոկներ՝ նախագծայինով եւ շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությամբ։ Այն թույլ կտա ոչ միայն էներգետիկ համակարգի անվտանգության մասին մտածել, այլեւ, ինչու ոչ, էժան էլէներգիա ունենալ՝ դրական բոլոր՝ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հետեւանքներով հանդերձ։ Թե արտաքին որոշ շրջանակների եւ այդ շրջանակներին սպասարկող ներքին հատվածներին ինչու սա ձեռք չի տա, առավել քան ակնհայտ է: Մենք պետք է ամուր մնանք մեր այն դիրքորոշման մեջ, որ մե՛ր երկրին են պետք էներգետիկ անվտանգության, անկախության եւ վաղվա զարգացմանն անհրաժեշտ հզորություններ: Առավելեւս, որ մասնագիտական առումով խնդիր չունենք ոչ արտաքին հարթակում, ոչ էլ ներքին:

Թեգեր: էլեկտրաէներգիաԹուրքիաՀԱԷԿ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

Թուրքիայի նվաճողական քաղաքականության չորս մակարդակները

Թուրքիայի նվաճողական քաղաքականության չորս մակարդակները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist