Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կանխատեսելի միջավայր ձեւավորելու համար

Ֆիննախը հուսով է, որ հարկային փոփոխությունները կնպաստեն սրան

Հոկտեմբերի 28, 2022
Հանրապետություն
Կանխատեսելի միջավայր ձեւավորելու համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
93
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց այն փոփոխություններին, որոնք պետք է արվեն հարկային եւ քաղաքացիական օրենսգրքերում։ Օրենսդրական նախաձեռնությունը համարվեց անհետաձգելի եւ սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Թե հատկապես ինչ փոփոխությունների մասին է խոսքը, տեղեկանում ենք ֆինանսների նախարարությունից։

Եթե հակիրճ, ապա՝ նախագծերի նպատակը մի շարք գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի մասով հարկման կանոնները վերանայելն է: Նախ հասկանանք, թե ինչ խնդիրներ կան, որպեսզի պարզ դառնան առաջարկվող լուծումները։

Վեց խնդիրների մասին է խոսվում։ 1. Գոյություն ունեն որոշ առանձնահատուկ դեպքեր, երբ ԱԱՀ-ով հարկման բազայի եւ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնի կիրառությունը որոշ գործարքների մասով խնդիրներ է ստեղծում հարկ վճարողների համար: Մասնավորապես, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի աճով պայմանավորված՝ գրավի առարկան որպես սեփականություն վերցնելու եւ օտարելու դեպքում, բանկերի եւ վարկային կազմակերպությունների մոտ կարող են ավելանալ շահութահարկի գծով հարկային պարտավորությունները։ Ինչի հետեւանքով վերջիններս իրենց ռիսկերը ծածկելու նպատակով, գրավով ապահովված վարկ տրամադրելիս, պետք է հաշվի առնեն նաեւ շահութահարկի գծով հարկային պարտավորությունների աճը եւ, համապատասխանաբար, նույն չափով վարկի ապահովման համար հաճախորդից ավելի շատ գրավ պահանջեն: Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ անշարժ գույքի առքուվաճառքը բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը չէ եւ անհրաժեշտ է հնարավորինս խուսափել խնդրո առարկա կարգավորումների առկայությամբ պայմանավորված՝ բնակչության եւ կազմակերպությունների վարկունակության անկումից։

2. Լիզինգային կազմակերպությունների կողմից առանց ԱԱՀ-ի վճարման ապրանքների ներմուծման եւ իրացման` օրենսդրությամբ սահմանված հնարավորությունը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում այլ հարկ վճարողների նկատմամբ։

3. Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից հետագայում լիզինգով  տրամադրելու նպատակով ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարումից բանկերից եւ վարկային կազմակերպություններից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկելը որոշակիորեն խոչընդոտում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքի ձեռք բերմանը եւ այնուհետեւ լիզինգով  տրամադրմանը։

4. Բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ գրավ դրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին 6 ամսվա ընթացքում օտարելու ժամանակային սահմանափակումը որոշակի դժվարություններ է ստեղծում խնդրո առարկա գույքերը այդ գույքերի նախկին սեփականատերերին օտարելու առումով։

5. Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ Հայաստանում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով  կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ հաշվեկշռային արժեքների բացակայության դեպքում հստակ չէ, թե ինչպես պետք է որոշվեն այդ արժեքները, ինչպես նաեւ՝ որն է համարվելու այդ ակտիվների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացնելու համար որպես ամորտիզացիոն նվազագույն եւ մնացորդային ժամանակահատված։

6. Արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկի զրո տոկոս դրույքաչափի կիրառությունը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեզիդենտ եւ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ, քանի որ վերջիններիս մոտ խնդրո առարկա եկամուտները հարկվում են շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով:

Այս խնդիրների ի՞նչ լուծումներ են առաջարկվում։ Օրինակ՝ առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ից ազատվում են լիզինգային պայմանագրի շրջանակներում լիզինգատուի կողմից ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծված միայն այն ապրանքների լիզինգով տրամադրումը, որոնց գնորդը (լիզինգառուն) համարվում է ԱԱՀ վճարող։  Առաջարկվում է սահմանել նաեւ, որ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից կամ ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունից գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների սկզբնական եւ հաշվեկշռային արժեքները որոշվում են տվյալ գույքի ձեռք բերման փաստաթղթերում նշված ձեռք բերման արժեքի չափով։

Առաջարկվում է նաեւ հետեւյալը՝ ա) ընկերությունների կողմից կատարվող ներդրումների խթանման համար հավելյալ խթաններ ստեղծելու համար շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիները լրանալուց հետո։ բ) Բանկի կամ վարկային կազմակերպության սեփականությանն անցած (այդ թվում՝ պարտքի դիմաց ստացված)՝ գրավ դրված գույքը բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 1 տարվա (նախկին 6 ամսվա) ընթացքում, այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել էր բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին օտարելու դեպքում համարվում է, որ գրավատուն գույքն օտարելուց եկամուտ չի ստացել:

Ֆինանսների նախարարությունը նշում է, որ այս ամենի ընդունումը  լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջի, իսկ ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա: Բայց հարկային օրենսդրության բարելավան միջոցով «կարեւորվելու է ներդրողների համար ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ձեւավորումը»:

Թեգեր: Կառավարությունհարկերֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Աշխարհը՝ Չինաստանի աչքերով

Աշխարհը՝ Չինաստանի աչքերով

«Սառցե դարաշրջան» ֆրանս-գերմանական հարաբերություններում

«Սառցե դարաշրջան» ֆրանս-գերմանական հարաբերություններում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist