Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աշխարհը՝ Չինաստանի աչքերով

Հոկտեմբերի 28, 2022
Միջազգային
Աշխարհը՝ Չինաստանի աչքերով
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
46
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այլեւս սոսկ կարգախոս չէ, այլ Չինաստանի մերձավոր հարեւանների հետ առեւտրի եւ ներդրումների խթանման իսկական գործիք:

Ի տարբերություն հաղթական փառավոր ժամանակաշրջանի, որը մեկնարկեց Սի Ծինփինը Չինաստանի կոմունիստական կուսակցության վերջին ազգային կոնգրեսում՝ 2017 թ., այս ամսվա հերթական ժողովն սկսվեց սթափության կոչերով: Ներքին տնտեսական անկման եւ արեւմտյան ուժերի հետ թշնամական մթնոլորտ վերադարձի պայմաններում Չինաստանի ղեկավարն առաջարկեց կուսակցության լեգիտիմության եւ երկրի տնտեսության գոյատեւման իր մտահղացումը: Զեկույցի մեջ հիմնական բանալի բառն անվտանգությունն էր՝ մոտ 73 հիշատակումներով։

Դեռեւս «Քովիդ-19»-ից առաջ Ծինփինը ներկայացրել է անվտանգության ամբողջական մի հայեցակարգ, որը ներառում է սննդի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգակիրների եւ աշխատուժի ոլորտները: Սրանով հիմնականում արտացոլվում էին Պեկինի խոր մտահոգությունները բարձր տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ։ Ըստ նախագահի՝ դրանք խոցելի են աշխարհաքաղաքական լարվածության քմահաճույքների պատճառով։ Վերջնական նպատակը Չինաստանի մատակարարման շղթաներն ավելի ինքնավերահսկվող դարձնելն է: Քանի որ Չինաստանն ավանդաբար ապավինում է արտաքին աշխարհի հետ ունեցած կենսունակ կապին՝ նորարարություններին աջակցելու եւ տաղանդներ ներգրավելու համար, ինքնավարության շրջադարձը կենսունակ տարբերակ չէ՝ հաշվի առնելով երկրի տեխնոլոգիական առաջնահերթությունները: Այդուհանդերձ, Պեկինը, իսկապես, դիմում է ներքին սպառմանը եւ հայրենական տեխնոլոգիական հզորությանը՝ որպես միջոց ապահովելու տնտեսական պարբերական զարգացումը, որը չինացիներն ակնկալում էին կոմունիստական կուսակցությունից:

Չին-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը եւ չինական ընկերությունների համար դեպի արտասահմանյան շուկաներ մուտքի խստացումը դրդել են կուսակցական առաջնորդներին ոչ միայն վերանայել երկրի տնտեսական աճի աղբյուրները, այլեւ ստիպել են նրանց վերակազմավորել իրենց մոտեցումը արտաքին գործոնների նկատմամբ: Համաձայն զեկույցի վերջաբանի՝ նախագահն ամբողջությամբ հրաժարվել է մեծ ուժերի հետ հարաբերություններ հաստատելու նոր տեսակի հայեցակարգից՝ հղում անելով ԱՄՆ-ի եւ նրա համախոհների հետ հարաբերություններում իր նախընտրած մոտեցմանը: Սա ցույց է տալիս, որ Պեկինը եկել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է առաջադեմ զարգացած պետությունների հետ իր ծանր հարաբերությունները բարելավվելու փոքր հեռանկար ստեղծել: Այդ նպատակով Չինաստանը պետք է ավելի բաց լինի միջազգային շուկաների եւ տեխնոլոգիաների համար:

Քանի որ կենտրոնական կառավարությունը ջանում է լուծել երկրի ներքին տնտեսական խնդիրները, պետական ծախսերը պետք է խստորեն կրճատվեն եւ ուղղվեն դեպի նոր տեխնոլոգիաների ներմուծման: Նախագահի զեկույցից կարելի է եզրակացնել, որ Չինաստանը նպատակադրված է ավելի զարգացնել իր կապերը հարավային պետությունների հետ։ Այս ջանքերը նպատակ ունեն վերափոխել գլոբալ կառավարման օրակարգը եւ վերաձեւավորել Պեկինի ազդեցությունը զարգացող աշխարհի վրա: Միեւնույն ժամանակ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին կուսակցության վերջին պաշտոնական հռետորաբանությունը ցույց է տալիս, որ այն այլեւս սոսկ կարգախոս չէ, այլ Չինաստանի մերձավոր հարեւանների հետ առեւտրի եւ ներդրումների խթանման իսկական գործիք։ Քաղաքական նոր հայեցակարգը հստակ ազդարարում է այս փոփոխությունը։

Այսպիսով, քաղաքական նոր հայեցակարգը վկայում է այն մասին, որ ներկայիս տնտեսական անկումը եւ վտանգավոր աշխարհաքաղաքական վայրիվերումները չեն խաթարել երկրի ղեկավարության հավակնությունները՝ կառուցել ժամանակակից սոցիալիստական հասարակություն մինչեւ 2035 թ. եւ այդպիսով միանալ միջին եկամուտ ունեցող երկրների համաշխարհային ակումբին։

Զեկույցից կարելի է եզրակացնել, որ կառավարությունը պետք է ուղիներ փնտրի աշխատատեղերի ստեղծման եւ ավելի բարձր կրթական որակի ապահովման համար։ Դա կօգնի երկիրը դուրս բերել համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամային իրավիճակից, միեւնույն ժամանակ, բարձրացնել անվտանգությունը: Ամենակարեւորն այն է, որ Պեկինը գիտակցում է արտաքին աշխարհի հետ սերտ հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը։

Թեգեր: ընտրություններՉինաստան
ԿիսվելTweetԿիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
«Սառցե դարաշրջան» ֆրանս-գերմանական հարաբերություններում

«Սառցե դարաշրջան» ֆրանս-գերմանական հարաբերություններում

Հույսը պայքար է, մաքառում եւ հաղթանակ…

Հույսը պայքար է, մաքառում եւ հաղթանակ…

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist