Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արդյունաբերական երկիր, որ կունենա զարգացած ագրարային համակարգ

Հոկտեմբերի 29, 2022
Հանրապետություն
Արդյունաբերական երկիր, որ կունենա զարգացած ագրարային համակարգ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
205
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր ազգային անվտանգության կարեւորագույն մաս է տնտեսական անվտանգությունը։ Տնտեսությունը ազգ ու բանակ է կերակրում, ազգն ու բանակն էլ ապահովում են երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը։

Հիմա դժվարին վիճակում ենք, բայց ելքեր միշտ կան դրանք փնտրողի համար։

Համավարակի շրջանից քաղած դասերի եւ ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում հաճախ ենք խոսում տնտեսական անվտանգության բաղադրիչներից մեկի՝ պարենային անվտանգության, մասնավորապես` ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Այստեղ, սակայն, կարեւորագույն մի հանգամանքի ուշադրություն չենք հրավիրել, բայց այդ մասին՝ վերջում։

Հիմա Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է ցորենի 99 տոկոսը։ Պաշտոնական այս տվյալը էկոնոմիկայի նախարարությանն է (կառավարության վերջին նիստում նույն կառույցի տեղեկանքից)։ Նշվում է, որ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է Ռուսաստանի Դաշնության շուկայի հետ: Թեեւ ոչ այնքան սերտ, բայց առեւտրային հարաբերություն ունենք նաեւ Ուկրաինայի հետ: ՀՀ արտաքին եւ փոխադարձ առեւտրի կառուցվածքում ՌԴ մասնաբաժինը 2021 թ. կազմել է՝ արտահանում՝ 28 տոկոս, եւ ներմուծում՝ 37.2 տոկոս, իսկ Ուկրաինայի մասնաբաժինը համապատասխանաբար 0.9 եւ 2.8 տոկոս է: Պարենային ապրանքներից Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է նաեւ եգիպտացորենի 80 տոկոսը։

Նույն տեղեկանքում նշվում է, որ «հատկապես վերջին տարիներին լիարժեքորեն չի օգտագործվում ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը: Հայաստանի նման սակավահող երկրի համար անհանդուրժելի է, որ ցանքի տակ է դրվում վարելահողերի միայն շուրջ 50 տոկոսը, իսկ ընդհանուր ցանքերի միայն 26 տոկոսն է հատկացվում գլխավոր պարենային մշակաբույսին՝ ցորենին: Իհարկե, դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով»:

ՀՀ  վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թ. 2020-ի համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 0.9 տոկոսով, իսկ համախառն բերքը՝ 26.4 տոկոսով։ Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2020 թ. այն կազմել է 24,4 տոկոս՝  2015-ի 49.5 տոկոսի համեմատ։

Ցորենի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու մասին շատ ենք խոսել, հիմա արդեն էկոնոմիկայի նախարարությունն է ասում, թե՝ «աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետեւանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում՝ ցորենի տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը եւ նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»։ Գործադիրն էլ որոշել է կարգավորումներ անել եւ «աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը, նաեւ` չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների եւ տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիության ապահովմանը»։ Եվ ակնկալում է, որ աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով ցորենի ցանքատարածությունները կավելանան 27.500 հա-ով։

Այժմ գանք կարեւորագույնին, որ նշել էինք վերեւում։ 1. Ընդհանրապես` մենք գյուղոլորտում կարող ենք լավ որոշումներ ընդունել, հնարավորինս նվազագույն տոկոսադրույքներով կամ զրոյական տոկոսադրույքներով վարկեր տրամադրել (ինչն առկա է),  որեւէ մշակաբույսի մշակության ծախսեր մասնակի փոխհատուցել, բայց դրա արդյունքը լինելու է քիչ, ոչ ծավալային։ Ընդհանուր, երկարաժամկետ, ծավալային ու հիմնավոր արդյունքի համար պետք են հիմնարար լուծումներ։ Ու դրանք պետք է վերաբերեն գյուղոլորտի բոլոր ճյուղերին՝ տեխնիկական հավաքակազմից սկսած, ջրային պաշարների արդյունավետ կառավարումից մինչեւ գյուղապահովագրություն ու արտադրանքի արտահանման ընդլայնում։ Քայլերը պետք է ձեռնարկվեն նույն ժամանակահատվածում, ընդհանուր ռազմավարությունը պետք է ոչ թե տեսական, այլ գործնական քայլերի համախումբ լինի՝ հստակ հաշվարկներով ու ֆինանսավորման աղբյուրներով։  Եթե քայլերը համաժամանակյա չեղան, արդյունք չի լինելու։ Օրինակ՝ եթե Հայաստանի ոռոգման համակարգում ջրի կորուստները 40-50 տոկոս են, եւ նույնիսկ դեռ հողային հունով հոսող ներտնտեսային համակարգ ունենք, գյուղոլորտի զարգացման մասին կարող ենք մոռանալ։ Կամ՝ եթե մի ամբողջ գյուղ վարուցանքի համար 1-2 տեխնիկայի հույսին է, ինչ առաջընթացի մասին է խոսքը։

Այսինքն՝ եթե միաժամանակ ու համակարգված քայլեր չլինեն, մնալու ենք իբրեւ ոչ զարգացած ագրարային երկիր։ Ի դեպ, պաշտոնական տվյալով՝ 2022 թ. հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի 0.7 տոկոսի անկում ենք ունեցել։

2. Մյուս կարեւորագույն հանգամանքը. եթե մենք ուզում ենք զարգացած ագրարային համակարգ ունենալ, ապա նախ պետք է մտածենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունենալու մասին։ Բայց այս երկուսը չպետք է խառնել իրար։ Հայաստանի ճանապարհն արդյունաբերական, ոչ թե ագրարային երկիր լինելն է, արդյունաբերական երկիր, որ կունենա զարգացած ագրարային համակարգ։ Այսպես ե՛ւ պաշտպանական կարիքները կլուծենք, ե՛ւ պարենային խնդիրները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական համակարգը մեր տնտեսական անվտանգության հիմնաքարերից է՝ քաղաքական ու տնտեսական հետեւանքներով հանդերձ։

Թեգեր: գյուղատնտեսությունՏնտեսությունֆինանսներ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թյուրքական այբուբենը՝ էքսպանսիայի գործիք

Թյուրքական այբուբենը՝ էքսպանսիայի գործիք

Պատգամաբեր հանրագիտարան

Պատգամաբեր հանրագիտարան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist