Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Միտքը կենսական շահի կվերածվի, երբ իրացվի

Գիտություն-տնտեսություն շղթան աշխատեցնելուց շահելու են գիտնականը, գործարարը եւ, ընդհանրապես, երկիրը

Նոյեմբերի 2, 2022
Հանրապետություն
Միտքը կենսական շահի կվերածվի, երբ իրացվի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
158
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գիտություն-տնտեսություն շղթան աշխատեցնելու օղակում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած պետության կողմից ոչ պատշաճ ուշադրությունից, անբավարար միջոցներից մինչեւ մեր գործարարների անգիտություն կամ լրացուցիչ գումար ծախսելու ժլատություն, աննպատակահարմարություն։ Գուցե փոքր-ինչ կոպիտ է ասված, բայց իրականությունն է։ Փաստը, ի դեպ, մեզ հետ ամենատարբեր զրույցներում չեն ժխտել ոչ գործարարները, ոչ գիտնականները։ Գործարարը, նորարարությանը չվստահելով, լրացուցիչ գումարի ծախսումը համարում է ոչ ձեռնտու, գիտության մարդն էլ, խոսքի ազդեցության հմտություններին չտիրապետելով, գուցե ճիշտ չի կարողանում ներկայացնել իր ստեղծածը։ Այս երկու օղակների միացման դերը պետք է պետությունը կատարի, բայց, ընդհանուր առմամբ, այդ  հատումը տեղի չի ունենում։ Նա, ով կարողանում է ներկայացնել իրեն ու իր արարումը, բառացիորեն խլվում է միջազգային հարթակի կողմից։ Խլվում է՝ անուղղակի կամ ուղղակիորեն։ Անուղղակի, երբ արանքում դրամաշնորհ կա. այսինքն՝ իրապես չգիտենք, թե 5 ծրագրից չշահած 4-ը իրապես ինչ ճակատագիր են ունենում, եւ ուղղակի, երբ գիտնականը, այստեղ չիրացվելով, գնում է արտերկրում աշխատելու։

Ինչեւէ,  հիմա մեր գիտնականները մեզ համար հետաքրքիր մի նոր «բանաձեւ» են տվել։ Եթե հակիրճ, ապա ամեն տարի Սեւանի «ծաղկող» խնդրից կարող ենք կենսավառելիք ստանալ։ Թեման մի փոքր մասնագիտական շրջանակում ներկայացնենք։ Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Սեւանա լճի ցիանոբակտերիաները, ինչպես նաեւ միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ եւ էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր։ Նշյալ  գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ Վիգեն Գոգինյանը, ով նաեւ հետազոտության գիտական ղեկավարն է, բացատրել է, որ «ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները պրոկարիոտ գրամ-բացասական բակտերիաների մեծ բաժին են, որոնք կատարում են ֆոտոսինթեզ՝ արդյունքում արտազատելով մոլեկուլային թթվածին։ Այս միկրոօրգանիզմները, ինչպես եւ կանաչ միաբջիջ միկրոջրիմուռները, համարվում են լիպիդների ստացման հեռանկարային աղբյուրներից մեկը եւ ունեն օգտագործման մեծ հնարավորություն կենսաէներգետիկայում։ Ցիանոբակտերիաների վրա հիմնված կենսավառելիքը, ի տարբերություն էներգիայի այլ աղբյուրների, էկոլոգիապես ամենամաքուր եւ վերականգնվող ռեսուրսներից մեկն է»։

Հետազոտությունները ցույց են տվել, որ «ցիանոբակտերիաների ուսումնասիրված բոլոր շտամների մոտ գերակշռում է պալմիտինաթթվի եւ մոնոենային պալմիտօլեաթթվի սինթեզը, ընդ որում՝ դրանց ավելի բարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Microcystis sp. Pc-001 կուլտուրայի մոտ համապատասխանաբար 16.89 տոկոս եւ 22.28 տոկոս: Բացի դրանից, այդ շտամի մոտ՝ հայտնաբերված է մեծ քանակությամբ հեպտադեցենոաթթու (17.99 տոկոս), ստեարինաթթու (7,01 տոկոս) եւ մոնոենային դոկոզադիենաթթու (6.25 տոկոս)՝ գործնականում հագեցած եւ չհագեցած ճարպաթթուների գրեթե հավասար հարաբերակցությամբ»:

Մի խոսքով՝ ցիանոբակտերիաները, ինչպես նաեւ միկրոջրիմուռները կարող են համարվել ոչ միայն ճարպաթթուների հարուստ եւ էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր, այլեւ ցիանոբակտերիաներն ունակ են արտադրել այլ արժեքավոր կենսաբանական ակտիվ միացություններ շատ ավելի արագ եւ մեծ քանակությամբ, որոնք կիրառելի կլինեն նաեւ բժշկության մեջ։ Ուշագրավ է, որ, ըստ հետազոտության գիտական ղեկավարի խոսքի, այս միկրոօրգանիզմների վրա հիմնված պատրաստուկները, որպես կանոն, ունեն բազմակողմանի ազդեցություն եւ արտադրական ցածր ինքնարժեք։

Այս հետազոտությունն արվել է «Հայկենսատեխնոլոգիայի» բազային ֆինանսավորման շրջանակներում: Գիտափորձերի այս արդյունքները կիրառության մեջ կմտնե՞ն, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Ամեն բան կախված կլինի տնտեսական շահավետության հարցի պարզաբանումից։

Կարեւոր է հասկանալ, որ ընդհանրապես գիտություն-տնտեսություն շղթան աշխատեցնելուց շահելու են գիտնականը, գործարարը, երկիրը։ Երկրին ձեռնտու միտքը պետք է մտնի արտադրական շրջափուլ։ Այն է՝ միտքը պետք է ծավալ ստանա, որ իբրեւ նմուշ չմնա (դրա անհրաժեշտությունն ընդգծել ենք նաեւ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսից հետո, որտեղ ապահովված էր մտքի ցուցադրությունը)։ Միտքը մեր պետության համար կենսական շահի կվերածվի, երբ իրացվի։

Թեգեր: բնությունՍեւան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Մարտի 28, 2023
«Կայսերական մեծության» մորմոքը

«Կայսերական մեծության» մորմոքը

Մարտի 28, 2023

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Հաջորդ Հոդվածը
Իսրայելը պետք է ազատվի իր միջուկային զենքից

Իսրայելը պետք է ազատվի իր միջուկային զենքից

Լինել սկզբունքայի՞ն, թե՞ «տաք եւ կուշտ»

Լինել սկզբունքայի՞ն, թե՞ «տաք եւ կուշտ»

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist