Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Լողացող արեւային կայան կունենանք

Որպես կառույցի տեղանք ընտրվել է Երեւանյան լիճը

Նոյեմբերի 11, 2022
Հանրապետություն
Լողացող արեւային կայան կունենանք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
78
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, բավարարեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու հայտը։

Ներմուծման ժամանակահատվածը 2022 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2023 թ. փետրվարի 28-ը ներառյալ է։ Ծրագրի իրականացման ժամկետը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամիս է։ Հումքն ու նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությունը կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշման համապատասխան է:

Ըստ էկոնոմիկայի նախարարության (ամբողջ տեղեկությունը պատկան այս կառույցինն է,- Ա. Մ.), Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի եւ ֆրանսիական NEPSEN կազմակերպության համագործակցությամբ մշակվել եւ իրականացվում է «Հայաստանում լողացող արեւային կայանների զարգացման ծրագիր»։ Այս շրջանակներում ուսումնասիրվել է  Հայաստանում առկա ջրային պաշարներն ու դրանց վրա լողացող արեւային կայանների կառուցման եւ շահագործման տեխնիկատնտեսական իրագործելիությունը։ Ծրագիրը ամբողջությամբ ֆինանսավորվում է Ֆրանսիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության FASEP ծրագրի կողմից։

Նախատեսվում է կառուցել շուրջ 151 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արեւային ֆոտովոլտային կայան: Որպես փորձնական ծրագիր նորարարական է եւ առաջինը տարածաշրջանում, հետեւաբար համարվում է նշանակալի առաջընթաց Հայաստանի էներգետիկ ոլորտի համար:

Ի դեպ, Երեւանյան լիճն է ընտրվել որպես լողացող արեւային կայանի տեղանք։ Նշյալ հիմնադրամն է կայանը շահագործելու, եւ այն լինելու է հիմնադրամի սեփականությունը։ Հիմնադրամը ստանալու է էլեկտրաէներգիայի գնման երաշխիքով էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա։ 

Ինչ վերաբերում է ներդրումներին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 90 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռք բերման համար։ Սարքավորումները ներկրելուց հետո հավաքակցման աշխատանքներ են տարվելու։ Կստեղծվի 3 աշխատատեղ՝ 300 հազ. դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 55.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Հիշեցնենք՝ կառավարությունը մտադիր է մինչեւ 2030 թ. արեւային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի։

Թեգեր: էլեկտրաէներգիաՎերականգնվող էներգետիկա
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Տեքստիլ արդյունաբերությունը խթանող քայլեր

Փետրվարի 3, 2023
Փրկություն՝ առանց համաձայնության

Հայաստանը պարտադրված է

Փետրվարի 2, 2023

Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

Լսումներ Խաղաղության պալատում

Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

Ապավինենք սեփական բազկին ու զենքին

Ռազմական գործը արվեստ է, ռազմիկ լինելը՝ պատիվ

Հաջորդ Հոդվածը
Հավատարմությունը սեփական ստորագրությանը պետության պատիվն է

Հավատարմությունը սեփական ստորագրությանը պետության պատիվն է

Հաղթանակի ուրվականը

Հաղթանակի ուրվականը

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախ՝ ապրում ենք, դիմակայում, հավատում…

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist