Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սեւանը մեզ ձուկ տվող ավտոնոմ համակարգ է

Եվ այն պահպանելու համար վերահսկողությունը պետք է իրապես խստանա

Նոյեմբերի 30, 2022
Հանրապետություն
Սեւանա լիճը միայն սոցիալական նշանակության չէ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
257
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել, համաձայն որի՝ մեր երկրից սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես պետք է արգելվի։ Նախագիծն այժմ քննարկման է դրված (մինչեւ դեկտեմբերի 13-ը) իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Անժխտելի է՝ սա անհրաժեշտ է Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավման, լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանության, կենսապաշարների կայուն օգտագործման բարելավման, սիգի կայուն զանգվածի պահպանման համար։ Բայց հարցեր են ծագում, որոնց մասին ստորեւ կխոսենք։

Եթե հակիրճ, ապա շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 եւ 0511 91 901 ծածկագրերին դասվող ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ։ Եվ դա հիմնավորում է մեր երկրի պարենային անվտանգության, Սեւանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջով:

Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի  արդյունքում վերջին տարիներին նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.` 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա. այս տվյալները դարձյալ նախարարությանն են,- Ա.Մ.), ինչը հնարավորություն է տալիս ապահովել լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թ.՝ 300 տոննա, 2021 թ.՝ 300 տոննա, 2022 թ.՝ 600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռեւս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչեւ 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա եւ ավելի)։

Ելնելով վերոգրյալից՝ ՇՄՆ-ն փաստում է, որ «Հայաստանի Հանրապետությունում դեռեւս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթն ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում»։ Հաշվի առնելով այն, որ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացը փորձնական է, նաեւ այն, որ լճի կենսապաշարների նկատմամբ վերաբերմունքը զուտ սպառողական է, «հնարավոր բացասական հետեւանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը եւ բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով»` ՇՄ նախարարությունը նախատեսում է սահմանել սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

Հիմա գանք ծագող այն հարցին, ինչի մասին վերեւում նշեցինք։ Կառավարությունն այս տարվա օգոստոսի վերջին նիստում որոշել էր, որ 2021 թ. սեպտեմբերի 30-ի «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2022 թ. տարեկան ծրագիրը հաստատելու մասին» որոշման հավելվածում թիվ 1 աղյուսակի 300 թիվը կփոխարինվի 600 թվով։ Այսինքն՝ սեպտեմբերի 1-ից լճից սիգի արդյունաբերական որսի ծավալը  ավելացրեց եւս 300 տոննայով։ 2022 թ. Սեւանա լճից թույլատրվեց որսալ ոչ թե 300 տոննա, ինչպես 2019 եւ 2020 թթ., այլ՝ 600 տոննա սիգ։ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, որը միաժամանակ նաեւ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի խորհրդականն է, մեզ հետ զրույցում հավաստել էր, որ, այո՛, գիտական կենտրոնը թույլ է տվել սիգի 600 տոննայի որսը եւ թույլ է տվել հիմնավորմամբ՝ պաշարի հաշվարկով պայմանավորված։ Կրկնակի որս թույլ են տվել, որովհետեւ պաշարն ավելացել էր։ Իսկ ավելացել էր, որովհետեւ ձվադրման շրջանում հսկողությունը համեմատաբար արդյունավետ էր եղել։ Շրջակա միջավայրի նախարարությունն էլ նշել էր, թե Սեւանա լճում սիգի արդյունագործական ձկնապաշարի ավելացումը համալիր իրականացված մի շարք միջոցառումների արդյունք է։ Ամբողջ տարվա ընթացքում նախարարության, «Սեւան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ ոստիկանության մարզային բաժինների համակցված աշխատանքի արդյունքում խիստ վերահսկողություն է իրականացվել մանրաձկան որսի նկատմամբ։

Նկատենք, սակայն, որ փոխվել էր ոչ միայն սիգի արդյունագործական ձկնորսության աշնանային որսաշրջանի համար նախատեսված ձկնապաշարի քանակը, այլեւ՝ ժամկետը։ Վերջինս սահմանվել է մինչեւ նոյեմբերի 20-ը։ Մինչդեռ նախապես երբ Սեւանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված էր 300 տոննա սիգի չափաքանակ, ժամկետը 2022 թ. համար մարտի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն էր։

Գիտական կենտրոնը պնդում էր, որ եթե ամեն ինչ արվի ըստ իրենց առաջարկների ու հիմնավորումների, ապա սիգի մասով կենդանական աշխարհը չի վնասվի։ Այսինքն՝ եթե ժամկետը մինչեւ նոյեմբերի 20-ն է, ուրեմն որսը նոյեմբերի 21-ից այլեւս պետք է դադարեր։ Երեկ Բարդուխ Գաբրիելյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք ժամկետային փոփոխություն կրկին եղե՞լ է։ «Ոչ, չի եղել»,- հաստատեց մասնագետը։

Ժամկետի փոփոխություն չի եղել, բայց սիգի վաճառք փողոցներում կա։ Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Ավանում գնել եմ երեք սիգ։ Երեքն էլ, ի դեպ, ձկնկիթով։ Փաստորեն՝ նախ՝ վերահսկողությունն այդքան էլ խիստ չի տարվում, եթե սիգը փողոցում ազատ վաճառվում է։ Եվ հետո՝ ձկնկիթի արտահանումն արգելում ենք 6 ամսով, որ ձկնատեսակի պաշարների ավելացումն ապահովենք։ Բայց եթե անբավարար վերահսկողության պայմաններում որս, այնուամենայնիվ, կա, նշանակում է՝ պաշարների ավելացումն էլ արդյունավետ չենք ապահովի, քանզի ձկները, ինչպես ասացի, ձկնկիթով են։ Ի դեպ, ազատ վաճառվում է նաեւ ձկնկիթ։ Չենք արտահանի, բայց ներքին շուկայում կսպառենք։ Բա էլ ինչպե՞ս ենք նպաստելու, ինչպես ձեւակերպվում է, «սիգի կայուն զանգվածի պահպանմանը», «ձկնապաշարի շարունակական ավելացմանը» եւն։ Ասել կուզի՝ այդ ամենի համար պետք էր սկսել առաջնային քայլից՝ վերահսկողության է՛լ ավելի խստացումից՝ որսը բացառելու նկատառումով։ Չմոռանանք՝ Սեւանը մեզ ձուկ տվող ավտոնոմ համակարգ է եւ դարձյալ կարող է մեզ փրկել վերահաս վտանգներից, ինչպես դա արեց 90-ականներին: Սեւանը համազգային նշանակության խնդիր է, բայց այդ խնդրի լուծումը պետությունը պետք է տա իրապես ուժեղ վերահսկողությամբ ու ճշգրիտ քայլերով: Սեւանին ձեռք մեկնելու հերթը մերն է։

Թեգեր: ձուկՍեւանսիգ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԵԱՏՄ-«Արեւելյան գործընկերություն»

ԵՄ-ից զսպվածության հերթական կոչը Բաքվին

Նենգափոխում ադրբեջանական ձեւով

Նենգափոխում ադրբեջանական ձեւով

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist