Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Փետրվարի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Նենգափոխում ադրբեջանական ձեւով

Թիրախում Հայաստանն ու Իրանն են

Նոյեմբերի 30, 2022
Տարածաշրջան
Նենգափոխում ադրբեջանական ձեւով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
152
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թյուրքական «մշակույթի» անբաժան բաղադրիչն է նվաճած տարածքների, տեղանունների թրքացումը։ Այդ քաղաքականության օգնությամբ փորձ է արվել յուրացնել եւ դրա միջոցով ջնջել, աղճատել, ապա եւ մոռացության տալ տեղանվան էթնիկ պատկանելությունը։ Նույն քաղաքականությունն իրականացնում է նաեւ Ադրբեջանը։

Հուլիսին Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ էր կատարել «Ադրբեջանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրառման հետ կապված որոշ նորմատիվ-իրավական ակտերի հաստատման մասին» բանաձեւում։ Նոր կանոնների համաձայն՝ Հայաստանի տարածքում տեղանունները պաշտոնական փաստաթղթերում գրվելու են ադրբեջանական անուններով։ Այսինքն՝ Ադրբեջանի քաղաքացիների փաստաթղթերում, շրջանցելով հայկական անվանումները, կնշվեն գոյություն չունեցող բնակավայրերի անուններ։

Ադրբեջանը ցավագին էր ընդունել նաեւ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ Արցախի բնակավայրի հայկական տեղանվան օգտագործումը։ Այդ առիթով խորհրդարանը մտադիր է դիմել ՌԴ Պետական դումա, որպեսզի ՌԴ պաշտպանության նախարարության կայքի տեղեկագրերում հայկական տեղանունների փոխարեն օգտագործվեն Ադրբեջանի հորինած անվանումները։ Տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովն անգամ ռուս խաղաղապահներին մեղադրում է «անջատողականությանը սատարելու մեջ», քանի որ վերջիններս, իբր, աղավաղում են «ադրբեջանական տեղանունների անվանումները»:

Ադրբեջանի խորհրդականներն այսքանով չեն բավարարվել, նրանց թիրախում նաեւ Իրանն է. Միլլի մեջլիսի պատգամավորներից մեկը երեկվա նիստի ժամանակ խոսել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին եւ` որպես առաջին քայլ, նշել Ադրբեջան անվանման փոփոխությունը. «Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Ինչպես մյուս պառակտված ժողովուրդների անուններում կան «հյուսիս» եւ «հարավ» արտահայտությունները: Կարծում եմ, որ սա նաեւ խթան կլինի հարավային ադրբեջանցիների համար»։

Փաստերի եւ իրողությունների հիման վրա գիտական թեզեր զարգացնելու փոխարեն Ադրբեջանի գիտական հանրույթի ներկայացուցիչները նախընտրում են ֆանտաստիկայի ժանրը։ Սեփական ծագման թնջուկից գլուխ չհանած` անցում են կատարում մեր տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ծագման թեզերի նենգափոխմանը։ Նախօրեին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբեյլին հայտարարել էր, թե «Իրանը թյուրքական պետություն է»` նման անհեթեթությունը փորձելով բացատրել նրանով, որ երկիրը «հնագույն ժամանակներից կառավարել են ադրբեջանաթուրքական դինաստիաները»։ Հաբիբեյլին նաեւ պնդում է, որ պարսկերենը հաղորդակցության միջոց է «սահմանափակ պաշտոնական շրջանակների համար», մինչդեռ ադրբեջաներենը «Իրանում ապրող բոլոր ժողովուրդների լեզուն է»։ Ինչպես տեսնում ենք, նենգափոխման ուղղությամբ ադրբեջանական երեւակայության թռիչքը նույնքան անսահման է` ինչքան տիեզերքը։ Այս թեզերին կարելի էր ուշադրություն չդարձնել, եթե դրանք չզարգացվեին պետական եւ գիտական ամենաբարձր մակարդակով։

Տեղանունների նենգափոխումը եղել ու մնում է Թուրքիայի բոլոր ժամանակների իշխանությունների հեռահար նպատակներ հետապնդող ժողովրդագրական քաղաքականության կարեւոր բաղադրիչը: Այսօր այն իրականացնում է Թուրքիայի «կրտսեր եղբայրը»։ Թուրքագետ Լուսինե Սահակյանը «Տեղանունների թուրքացումն Օսմանյան կայսրությունում եւ հանրապետական Թուրքիայում» աշխատության մեջ գրում է. «Տեղանունները սոսկ լեզվական փաստեր չեն, այլ նաեւ պատմագիտական ճշգրիտ ու անաչառ ապացույցներ: Վաղնջական ժամանակներից հիշվող հայկական տեղանունները լեզվական ամրակուռ վկայություններ են, որոնք բացահայտում են ողջ ճշմարտությունը Հայկական լեռնաշխարհի բնիկ տերերի մասին: Ուրեմն՝ ներկայումս հայկական տեղանունների պաշտպանության, պահպանման եւ վերականգնման խնդիրը մեզ համար ունի ռազմավարական անգնահատելի նշանակություն»:

Եթե թուրքերն ու ադրբեջանցիները հետեւողական են իրենց նենգափոխման մեջ, ապա մենք՝ հայերս, չափազանց անփույթ ենք այդ առումով։ «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ անդրադարձել է հայկական տեղանունների պահպանման կարեւորության մասին, սակայն հանրային ընկալումներում հաճախ գերակշռում են թուրքական եւ ադրբեջանական անվանումները։ Այդպիսի վերաբերմունքը մեր տեղանունների նկատմամբ ցույց է տալիս հոգեբանական մակարդակում կրած պարտության հարցին, հետեւաբար, այդ արգելապատնեշի հաղթահարումն առաջնային է դառնում թերարժեքության, պարտվողի բարդույթը հաղթահարելու ճանապարհին։ Մասնագետները կբացատրեն, որ յուրաքանչյուր տեղանուն անգնահատելի պատմագիտական տեղեկություններ է հաղորդում որպես հայերիս՝ հազարամյակներ ձգվող ներկայության ապացույցներից մեկը։ Հետեւաբար, դրանց նենգափոխումը խախտում է Հայկական լեռնաշխարհում մեր բնիկ լինելու տեղեկատվական շղթան։

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաԻրանմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Թակարդում՝ երկու ոտքով

Թակարդում՝ երկու ոտքով

Փետրվարի 1, 2023
Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Փետրվարի 1, 2023

Տարածաշրջանի կայունությունը խիստ կարեւոր է

Հարձակում Իրանի վրա՝ «առանց հարձակվողի»

Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

Անդրադարձ Ադրբեջանի դեսպանի եւ իտալացի պատգամավորների քննարկմանը

Կեղծիքների մի ամբողջ «փունջ»

Արցախյան արջը պակաս արժեք չունի…

Հաջորդ Հոդվածը
Իրանական անօդաչուները՝ ի հակակշիռ թուրքական «Բայրաքթարների»

Ռուսաստանի հետ աճող մերձեցումը բխո՞ւմ է, արդյոք, Իրանի պետական շահերից

Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը

Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Մոմավառություն եւ միասնական աղոթք

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist