Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կկարեւորվեն ոչ միայն ֆինանսական, այլեւ փորձառության չափանիշները

Այն թույլ կտա զերծ մնալ երկրի ռազմավարական ենթակառուցվածքների վերակառուցման հետ կապված որեւէ ռիսկից

Դեկտեմբերի 9, 2022
Հանրապետություն
Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կդադարեցնի աշխատանքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
151
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2021-2022 թթ. Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվել եւ դեռ նախատեսվում են լայնածավալ արդիականացման աշխատանքներ: Աշխատանքների մեծ մասն իրականացվում է «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի» (հաստատված է դեռ կառավարության 2014 թ. մարտի 27-ի թիվ 12 արձանագրային որոշմամբ) շրջանակներում: Ծրագրի հիմնական մասի ֆինանսավորումն արվել է 2015 թ. փետրվարի 5-ի «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացումը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով տրված վարկային միջոցների հաշվին, որը գործում էր մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չավարտված միջոցառումների անխափան ընթացքն ապահովելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թ. հունիսի 11-ի թիվ 953-Ն որոշումը՝ ՀՀ պետբյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին։

Արդիականացման կարեւորագույն միջոցառումներից է Հայկական ԱԷԿ-ի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցումը (ԴԳԿ): Ընդհանրապես որպես ատոմային էլեկտրակայանների վթարային էլեկտրամատակարարման համակարգ՝ դիզել-գեներատորային կայանների անվտանգային բարձր մակարդակը շատ կարեւոր է։ Դիզել-գեներատորային կայանը երկու ֆիզիկապես առանձնացված համակարգեր են, որոնք իրենցից ներկայացնում են համակարգերի նախագծում՝ սեյսմիկ անվտանգության հիմնավորումներով, շինության՝ դրանում տեղադրված դիզել-գեներատորային ագրեգատների, դրանց օժանդակ սարքավորումների եւ դիզել-գեներատորային կայանի օժանդակ համակարգերի ամբողջություն: Դրանցից որեւէ մեկի առանձնացումն ամբողջական համակարգից կարող է առաջացնել նախագծային շեղումներ, որոշակի օժանդակ սարքավորումների թերմատակարարում եւ այլ խնդիրներ:

Այս ամենը թույլ չտալու նպատակով ԴԳԿ-ի մատակարարման համար մրցութային պահանջներ ձեւավորելու եւ պատահական մասնակիցներին բացառելու նպատակով անհրաժեշտ է դիտարկել կազմվող մրցութային փաստաթղթերում որոշ պահանջներ ներառելու հնարավորությունը։ Համապատասխան որոշումը կառավարությունը երեկվա նիստում կայացրեց (նախագիծը մշակել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը)։

Ի՞նչ պահանջների մասին է խոսքը։ Եթե հակիրճ, ապա հաշվի է առնվելու ոչ  միայն մրցութային մասնակցի ֆինանսական, այլեւ որակական, այն է՝ ոլորտում փորձառության հանգամանքը։ Այս ամենը մեզ հետ զրույցում երեկ պարզաբանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը (այսինքն՝ կարող են մասնակցել ռուսական, չեխական, սլովակիական, բելգիական, ուկրաինական,  ավստրիական ընկերություններ, շատերը մեզ հետ համատեղ աշխատել են հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներում,- Ա.Մ.)։

Ըստ այդմ՝ 1. մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող 10 տարիների ընթացքում իրականացված՝ ԱԷԿ-ների միջուկային անվտանգության տեսանկյունից կարեւոր սարքավորումների մատակարարման փորձ՝ ոչ պակաս, քան 10 000 000.00 ԱՄՆ դոլար (մեկ դիզել-գեներատորի մոտավոր արժեք) ընդհանուր արժեքով (հաշվի է առնվում միայն մասնակցի փորձառությունը, մասնակցի կողմից պայմանագրի կատարման համար ներգրավվող այլ իրավաբանական անձանց փորձը հաշվի չի առնվում):

2. Մասնակիցը պետք է ներկայացնի գնման ընթացակարգի շրջանակներում մատակարարման համար իր կողմից նախատեսվող դիզել-գեներատորների արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների առկայության փաստաթղթային հիմնավորում, եթե մատակարարը չի հանդիսանում տվյալ դիզել-գեներատորների արտադրողը:

3. Մասնակիցը պետք է ներկայացնի հայտի ներկայացմանը նախորդող 10 տարիների ընթացքում ավարտված՝ ԱԷԿ-ի միջուկային անվտանգության տեսանկյունից կարեւոր օբյեկտների նախագծման իր կամ ներգրավվող գործընկերոջ (կցելով գործընկերության պայմանագիրը) փորձառությունը հավաստող փաստաթղթային հիմնավորում:

4. Մասնակիցը պարտավոր է ներկայացնել իր դրական ֆինանսական վիճակը հավաստող փաստաթուղթ (վերջին 5 տարիների տարեկան շրջանառություն)  եւ սակարկությունների անցկացման պահի դրությամբ բոլոր մակարդակի հարկերի գծով վճարման պարտավորությունների բացակայության վերաբերյալ փաստաթուղթ:

5. Մասնակիցը պարտավոր է ներկայացնել աուդիտ անցած հաշվապահական  հաշվեկշիռը կամ, եթե դա չի պահանջվում մրցույթի մասնակցի երկրի օրենսդրությամբ, այլ ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդունելի են գործատուի համար։

6. Մասնակիցը պարտավոր է ներկայացնել 28 միլիոն ԱՄՆ դոլարի նվազագույն միջին տարեկան շրջանառություն՝ հաշվարկված որպես վերջին 5 տարվա ընթացքում իրականացվող կամ ավարտված պայմանագրերի համար ստացված հավաստագրված վճարումների հանրագումար:

7. Մասնակիցը պետք է ցույց տա ֆինանսական ռեսուրսների հասանելիություն կամ առկայություն, ինչպիսիք են իրացվելի ակտիվները, չգրավադրված իրական ակտիվները, վարկային գծերը եւ այլ ֆինանսական միջոցները՝ բացառությամբ պայմանագրային կանխավճարները, որոնք բավարարում են դրամական միջոցների հոսքի հետեւյալ պահանջը՝ 14 մլն ԱՄՆ դոլար: 

ՏԿԵՆ-ից տեղեկանում ենք, որ որակավորման չափանիշներում ֆինանսական փորձառության վերաբերյալ պահանջները սահմանելիս հիմք է ընդունվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փորձը, եւ ներկայացված մեծությունները հաշվարկվել են Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի գնահատման հաշվիչի կիրառմամբ։

Մի խոսքով՝ ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու նպատակով հայտարարված մրցույթի հրավերով պարտադիր սահմանվում են մասնակիցների որակավորման, մասնավորապես՝ ֆինանսական եւ փորձառության չափանիշներ: Որակավորման չափանիշների սահմանումը հնարավորություն է ընձեռում զերծ մնալ ֆինանսապես անկայուն, ցածր պատասխանատվությամբ եւ երբեւէ նմանատիպ առաջադրանք չիրականացրած ընկերությանը երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերակառուցման առաջադրանքի պատվիրման ռիսկից:

Թեգեր: ՀԱԷԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վտանգավոր զարգացումներ Բերձորի միջանցքի շուրջ

Վտանգավոր զարգացումներ Բերձորի միջանցքի շուրջ

Աստղաձորում 5 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի

Արցախում լայնորեն կօգտագործվի արեւային էներգիան

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist