Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Արցախում լայնորեն կօգտագործվի արեւային էներգիան

Պետք է աշխատել եւ ռիսկային պայմաններում

Դեկտեմբերի 9, 2022
Սոցիում
Աստղաձորում 5 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
201
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2019 թ. «Շտիգեն Գրուպ» ընկերությունը, Ստեփանակերտում կազմակերպելով «Արեւային Արցախ» խորագրով համաժողովը, դրանով աջակցեց ոլորտի սկզբնավորմանը երկրում եւ պատրաստակամություն հայտնեց «լույս եւ ջերմություն տարածել»:

Ընկերության հիմնադիր-տնօրեն, արմատներով արցախցի Հայկ Շեկյանի խոսքով՝ «պատերազմի հետեւանքով Արցախում անհամեմատ նվազել են էներգետիկ հնարավորությունները, ուստի արեւային էներգետիկան պետք է որպես առաջնային ուղղություն դիտարկվի երկրում»: Շուտով ընկերությունը որոշում կայացրեց Ստեփանակերտում գրասենյակ բացելու վերաբերյալ: «Միգուցե բիզնես տրամաբանությամբ սա այնքան էլ հասկանալի որոշում չէր, բայց մեր գաղափարախոսությանը հավատարիմ՝ անցանք գործի: Որոշ կազմակերպչական խնդիրներ հաղթահարելուց հետո 2021 թ. ապրիլին բացվեց գրասենյակը: Մենք նպատակ ունենք թե՛ ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատել եւ թե՛ նպաստել հասարակության հեռանկարային, խորքային համապատասխան մտածողության ձեւավորմանը»,- ասում է նա:

Ընթացիկ տարվա մարտին թշնամու իրականացրած «գազային ահաբեկչությունից» հետո ակնհայտ էր, որ այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ներդրումը չպիտի ուշանա: Եվ ընկերությունն սկսեց իրագործել «Արեւածագ Արցախում» նախագիծը, որի էությունն է՝ «աշխատել առանձին տներից, մինչեւ խոշոր ձեռնարկություններ, Արցախն ամբողջությամբ արեւայնացնելու ուղղությամբ»: Հ. Շեկյանն այս նպատակն իրատեսական է համարում. «Եթե կարողանանք հաղթահարել անվճռականությունը, ապա այստեղ իրատեսականության խնդիր չի լինի: Մենք պետք է դիտորդի կարգավիճակից դուրս գանք եւ լրջորեն աշխատենք»:

Առաջին փուլում մի շարք տեխնիկական, կազմակերպչական, ֆինանսական խնդիրներ ծագեցին, որոնք ընթացքում հաղթահարվեցին: Անդրանիկ ձեռնարկումն այն եղավ, որ ընկերությունն արեւային 12 ջրատաքացուցիչներ նվիրաբերեց խոցելի խմբերի ընտանիքներին: Դրանից հետո աշխատանքներն ակտիվացան:

«Այստեղ ապրող մարդիկ հավատում են ապագային: Մեր նպատակը գործով լրացուցիչ ու հիմնավորված այդ հույսն ամրապնդելն է: «Արեւածագ Արցախում» նախագծի շրջանակներում արդեն շուրջ 100 արեւային ջրատաքացուցիչ է տեղադրվել Ստեփանակերտում եւ Արցախի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում,- տեղեկացնում է Հ. Շեկյանը:- Ռուսաստանից մեր հայրենակիցների դրամահավաքով «Արեւիկ» բուժմիավորումը տարեսկզբին ապահովվել է անվճար տաք ջրով: Շուտով բուժմիավորումը նաեւ անվճար էլեկտրաէներգիա կունենա: Նախատեսում ենք արեւային էներգետիկան զարգացնել ողջ հանրապետությունում: Ծրագրված է Գանձասարի վանքի տարածքում արեւային կայան տեղադրել»:

Զրույցի ժամանակ նա համոզմունք հայտնեց, որ Արցախում ամբողջությամբ արեւային էներգետիկային անցնելու ռեսուրս կա, եւ Էներգետիկ անկախություն ապահովելու համար անհրաժեշտ կլինի մի քանի հարյուր աշխատատեղ ապահովել հանրապետությունում: «Նրանք սովորելու, մասնագիտանալու են, զարգանալու են: Մի քանի հարյուր ընտանիք  կապահովվի կայուն եկամտով: Նպատակ ունենք նաեւ մեր գրասենյակն ընդլայնել: Միեւնույն ժամանակ քաջ հասկանում ենք, որ Արցախում աշխատուժի խնդիր կա: Ես շատ կցանկանայի՝ մեր ընկերության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը լիներ հենց այստեղ՝ Ստեփանակերտում: Պատկերացրեք՝ ՀՀ որեւէ գյուղում ապրող մարդն արցախյան հեռախոսահամարից զանգ է ստանում, ու հարցնում են՝ «Ձեզ «Շտիգեն» ընկերությունից են անհանգստացնում, դուք գո՞հ եք մեր սպասարկումից»: Թվում է՝ մանրուք է սա: Բայց, հավատացեք, հոգեբանական կարեւոր պահ է: Ցանկալի կլիներ, որ բիզնեսի որոշակի գործառույթներ մեծամասամբ ՀՀ-ից տեղափոխեինք Արցախ, դրանով կապահովեինք եւ եկամուտ, եւ ռեալ ինտեգրացիա, եւ շատ ավելի կայուն վիճակ»,- կարծում է Հայկ Շեկյանը եւ ընդգծում, որ բիզնեսի տեսանկյունից Արցախը գրավիչ է, եւ պետք է խիզախ ու համարձակ լինել, սովորել ռիսկային պայմաններում աշխատել:

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 Ստեփանակերտ

Թեգեր: Վերականգնվող էներգետիկա
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Դավադիրները փորձել են կապ հաստատել Ռուսաստանի հետ

Դավադիրները փորձել են կապ հաստատել Ռուսաստանի հետ

Կրթությանն ու գիտությանը՝ ազատ ճանապարհ

Կրթությանն ու գիտությանը՝ ազատ ճանապարհ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist