Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Բոստոնյան թեյախմությունը», Արցախն ու պատմության հիշեցումները

Դեկտեմբերի 16, 2022
Հանրապետություն
«Բոստոնյան թեյախմությունը», Արցախն ու պատմության հիշեցումները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեռ խորհրդային ժամանակներից ադրբեջանցիներին բնորոշող մի խոսք կար առ այն, թե ինչ նշանակություն ունի թեյը նրանց կյանքում: Այն ռուսերեն հնչում էր հանգավորված՝ «Чай холодный – Мамед голодный», այսինքն՝ եթե թեյը սառն է, Մամեդը սոված կմնա: Սա, իհարկե, մեծ հաշվով չէր վերաբերում միայն ադրբեջանցիներին, որոնք, կրկին մեծ հաշվով, մի փշուր էին մուսուլմանական մեծ աշխարհում: Սակայն հատկապես խորհրդային տարածքում, «մամեդ» ասվածը վերաբերում էր հենց ադրբեջանցիներին…

Արդեն մի քանի օր հայկական Արցախի տարածքում «վրանավորված» ադրբեջանցի սուտ «բնապահպանները», բնության ծնունդ կենդանիների մորթուց կարված մուշտակները հագած, երեւի նաեւ թեյի բաժակները գրկած, բողոքում են, ըստ ամենայնի, իրենք էլ չգիտեն, թե ինչի դեմ: Գիտեն միայն նրանց հրահանգավորած եւ Արցախ-Հայաստան ճանապարհին նրանց «դեսանտ իջեցրածները»: Իսկ տաք թեյը կարեւոր գործոն է հատկապես ձմռան պայմաններում, որը խմելու հնարավորությունից ադրբեջանցիներն այսօր փորձում են զրկել անգամ արցախցի  երեխաներին…

Ըստ որոշ տեղեկությունների, որոնց օրերս անդրադարձել էր նաեւ «ՀՀ»-ն, Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրամանագրով Արցախի հանքավայրերը շահագործելու են հանձնվել բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությանը, Ալիեւը վերջինիս խոստացել է ապահովել հանքավայրեր ազատ մուտքը, հիմա էլ ամեն գնով փորձում է կատարել խոստումը (ավելի մանրամասն տես՝ https://hhpress.am/taratsashrjan/2022/15757/)։ Պատմությունը մի դրվագ է հիշեցնում այս օրերի մասին. մոտ 250 տարի առաջ այս օրը՝ 1773 թ. դեկտեմբերի 16-ին, Բրիտանիայի կողմից  գաղութացված ամերիկյան տարածքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ոմանք բնորոշում են որպես ամերիկյան հեղափոխության նախերգանք, հեղափոխություն, որն, ի վերջո, հանգեցրեց անկախության համար պատերազմի եւ վերջնարդյունքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակման: Այն կոչվում է «Բոստոնյան թեյախմություն», (անգլ.՝ Boston Tea Party): Բնականաբար, այն որեւէ կապ չունի ադրբեջանցիների հետ եւ ոչ միայն այն պատճառով, որ այդ ժամանակ ո՛չ Ադրբեջան կար, ո՛չ էլ, առավել եւս, ադրբեջանցի ազգ: Գաղութաբնակ բողոքարարաները, ի պատասխան բրիտանական կառավարության գործողությունների, ոչնչացրին Բոստոնի նավահանգստում գտնվող եւ  Անգլիական արեւելահնդկական ընկերությանը ( անգլ.՝ East India Company) պատկանող թեյի բեռը։ Այս պատմությունը բավականին երկար է, ունի երկար սկիզբ ու վերջ, որն առանձնակի նշանակություն մեզ համար, համենայն դեպս այս պահին, չունի: Ընդամենը նշենք, որ վերոնշյալը մի քանի օր տեւած բողոքի գործողությունների վերջին արարներից մեկն էր…

Բնականաբար, հարց է ծագելու՝ իսկ ի՞նչ կապ ունի այս պատմությունն Արցախում ստեղծված իրավիճակի հետ: Այս հարցի պատասխանը գտնելու կամ դրա շուրջ խորհելու համար ընթերցողն ունի պատկերացումները, փաստերը, իրականությունն ու ու երեւակայությունը համադրելու լայն հնարավորություն: Միայն նշենք, որ արցախցիները նույնպես ապրում են իրենց հայրենի հողի վրա, ինչպես հեռավոր 1770-ականներին՝ ամերիկացիները, բայց մի տարբերությամբ, որ Արցախն արդեն դե յուրե հռչակել է իր անկախությունը եւ ներկայումս հաստատակամ է այն պահպանելու համար, իսկ ամերիկացիներն այդ ժամանակ դեռ պայքարում էին հանուն դրա: Ադրբեջանը փորձում է գաղութացնել Արցախը կամ այն վերադարձնել նման մի կարգավիճակի:

 Թե՛ 1770-ականների, թե՛ մերօրյա իրադարձություններում, ըստ սոցիալական ցանցերի, համացանցի ու գրականության, խոսք կա բրիտանական ընկերությունների մասին, մի դեպքում՝ դա «Anglo Asian Mining»-ն է, մյուս դեպքում՝ «East India Company»-ն: Եթե այսօր ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան միմյանց համար կարեւորագույն գործընկեր ու բարեկամ պետություններ են, նույնը դժվար թե որեւէ ժամանակ հնարավոր է եղել կամ հնարավոր լինի ասել Արցախի ու Ադրբեջանի մասին, եթե, իհարկե, Ադրբեջանը չկարողանա իրեն համոզել եւ Արցախի հետ հարաբերվել գործընկերոջ ու հարեւանի նման: Միեւնույն ժամանակ նշենք, որ հայ-բրիտանական հարաբերությունները նույնպես բավականին լավ մակարդակի վրա են, անկախ ադրբեջանա-բրիտանական հարաբերություններից կամ «Բոստոնյան թեյախմության» պատճառներից ու հետեւանքներից:

Այս ողջ պատմության, համադրության ու հակադրության համատեքստում ամենակարեւոր հարցը մնում է Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը, որոնց հասնելու առաջին քայլը պետք է լինեն Արցախի ապաշրջափակումը եւ հետագայում որեւէ շրջափակման հնարավորություն բացառելը: Իսկ դա նաեւ միջազգային հանրության, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գործն է կամ պետք է լինի. ակնհայտորեն Արցախի ժողովրդավարությունն ու արցախցի մարդու իրավունքներն արդեն քանի օր է, մեղմ ասած, ոտնահարվում են Ադրբեջանի կողմից…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԲերձորճանաչումճանապարհսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Պայմանավորվել են շարունակել պայմանավորվել

Պայմանավորվել են շարունակել պայմանավորվել

Արցախը մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի

Արցախը մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist