Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բարեկամ երկրի օրինաչափ քայլերը

Միջնորդները հասկացել են՝ Բաքուն 30 տարվա բանակցություններն օգտագործում էր ագրեսիային նախապատրաստվելու համար

Դեկտեմբերի 20, 2022
Հանրապետություն
Բարեկամ երկրի օրինաչափ քայլերը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
121
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի եւ Արցախի համար դժվարին այս օրերին Ֆրանսիան անում է այն, ինչ պետք է աներ բարեկամ երկիրը: Այդ հարցում Փարիզը գործում է այն հնարավորությունների շրջանակներում, ինչը գծված է մի շարք առարկայական գործոններով, որոնք այնքան էլ քիչ չեն: Հատկանշականն այն է, որ հանուն հայկական պետությունների Ֆրանսիան չի խորշում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի, հետեւաբար՝ նաեւ Թուրքիայի հետ: Եվրոպայում ծառացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում այս երկրի խորհրդարանը նախորդ շաբաթ արգելանք դրեց ադրբեջանական նավթի եւ գազի ներմուծման վրա:

Ֆրանսիայի նախաձեռնությամբ են ԵՄ դիտորդները կարճ ժամանակահատվածում  հասել ՀՀ-Ադրբեջան սահմանային գոտի, իսկ դեկտեմբերի 16-ին հայկական կողմից մոտեցել Բերձորի միջանցքին՝ դիտարկումներ անելու համար: Վերջին դեպքում լիովին օրինաչափ էր ՌԴ խաղաղապահների հանգիստ արձագանքն այդ քայլին, քանի որ, ըստ էության, երկու կողմն էլ նույն առաքելությունն են կատարում տարածաշրջանում, այն է՝ կայունության ապահովումը սահմաններին եւ շփման գծերում:

Ֆրանսիան՝ ի տարբերություն մյուս միջնորդ բարեկամ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի եւ Վրաստանի, կաշկանդված չէ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու անհրաժեշտության խնդրով: Ստեղծված իրավիճակում նա չի խորշում նույնիսկ կորցնել միջնորդի առաքելությունը՝ առաջնային համարելով մարդու իրավունքները եւ հումանիտար արժեքները, այս դեպքում՝ կանգնելով հայ ժողովրդի կողքին:

Փարիզի ակտիվացումը պետք է, իհարկե, դիտարկել նաեւ ուկրաինական ճգնաժամի ֆոնին ձեւավորված աշխարհաքաղաքական գոծոնով, բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է արձանագրել, որ այս երկիրը միշտ էլ եղել է հայ ժողովրդի կողքին: 30 տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո միջնորդի չեզոք կարգավիճակում Ֆրանսիան փորձում էր նպաստել արցախյան հիմնահարցի կարգավորմանը, բայց 44-օրյա պատերազմից հետո ակնբախ էր, որ Ադրբեջանն իրականում երբեք էլ չէր ցանկանում արցախյան հարցը խաղաղ եղանակով կարգավորել, այլ ժամանակ էր շահում սպառազինվելու եւ ագրեսիա սկսելու համար, իսկ դրանից հետո էլ հայտարարեց, թե Մինսկի խումբն անելիք չունի: Բաքվի այս կեցվածքը Փարիզին ստիպեց արդեն իրերն իրենց անուններով կոչել եւ հանուն միջնորդի կարգավիճակի չեզեքության դիրքերից աչք չփակել Ադրբեջանի աննախադեպ ագրեսիաների, անօրինությունների եւ բռնությունների առաջ:

Ադրբեջանն իր վարքով արդեն ոչ միան Ֆրանսիային, այլեւ ԱՄՆ-ին ստիպում է հրաժարվել միջնորդի չեզոք  կեցվածքից: Մեծ ցանկության դեպքում էլ վերջիններս չեն կարողանում աչք փակել Բաքվից իրականացվող ագրեսիայի եւ ապակառուցողական քայլերի առաջ: Քաղաքացիական հագուստով ադրբեջանական ուժային կառույցների ներկայացուցիչների միջոցով Բերձորի միջանցքի փակումն արդեն չի կարող դիտարկվել որպես քաղաքացիական ակտ, այն լրիվ տեղավորվում է ռազմականի համատեքստում, քանի որ մի ողջ ժողովուրդ լիակատար շրջափակման մեջ է հայտնվել: Միաժամանակ Ադրբեջանը դրանով խախտում է 2020 թ. նոյեմբրի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական պահանջը՝ չխոչընդոտել Արցախի ժողովրդի կապն արտաքին աշխարհի հետ:

Վերեւում շարադրվածի համատեքստում լիովին օրինաչափ էր, որ հենց Ֆրանսիայի նախաձեռնությամբ Արցախը շրջափակելու հարցով հրավիրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ: Այն փակ ձեւաչափով է անցկացվել: ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ պարտավորված է մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե վերջինս չդադարեցնի իր ակնհայտ ռազմական գործողությունն Արցախի ժողովրդի դեմ: Այստեղ բարեկամ Ֆրանսիան օգտագործում է ունեցած հնարավոր բոլոր միջոցները՝ արցախահայությանը հումանիտար աղետից զերծ պահելու եւ հերթական ցեղասպանական գործողությունները կանխարգելելու ուղղությամբ:

Չնայած Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ շարունակում է կատարել իր միջնորդական առաքելությունը հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ, բայց բոլորի համար այլեւս ակնհայտ է, որ Բաքուն մերժում է իր առավելապաշտական նկրտումները չբավարարող բոլոր առաջարկներն ու միջնորդությունները, ինչը խոչընդոտում է բանակցային գործընթացում էական դրական տեղաշարժեր ապահովելուն, իսկ միջնորդ պետություններին ստիպում է օգտագործել կարգավորման այլ գործիքակազմ՝ վտանգելով միջնորդի սեփական կարգավիճակը:

Թեգեր: ագրեսիաԱդրբեջանԱրցախԵԱՀԿՄԱԿ Անվտանգության խորհուրդՍենատՖրանսիա
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

Մարտի 25, 2023
«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

Մարտի 24, 2023

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Անիրատեսական նախապայմանները

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Հաջորդ Հոդվածը
Աշխարհի շահի, հումանիտար կոչերի ու թյուրքական տանդեմի առաջ

Աշխարհի շահի, հումանիտար կոչերի ու թյուրքական տանդեմի առաջ

Շուշիի շրջանի տարածքում ճանապարհը Լաչինի միջանցք չէ

Շուշիի շրջանի տարածքում ճանապարհը Լաչինի միջանցք չէ

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist