Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայ-իրանական պատմամշակութային կապերն ամրապնդվում են

Դրանք օրինակելի են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա

Դեկտեմբերի 22, 2022
Հանրապետություն
Հայ-իրանական պատմամշակութային կապերն ամրապնդվում են
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
51
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-իրանական քաղաքական, պատմամշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից եւ այսօր էլ շարունակում են կարեւոր դեր խաղալ երկու երկրների հարաբերություններում: Հատկապես մշակույթն այն կարեւոր բաղադրիչներից մեկն է, որը ոչ միայն սերունդներին է փոխանցում ունեցած ժառանգությունը, այլեւ ամրացնում է երկու երկրների ժողովուրդների կապն ու բարեկամական հարաբերությունները։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ երեկ Մատենադարանի թանգարանային մասնաշենքի տեսասրահում կայացավ «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողովը:

Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին բարձր գնահատեց Մատենադարանի գործունեությունը Իրան-Հայաստան մշակութային կապերի ամրապնդման բնագավառում՝ նշելով, որ տարվա ընթացքում թանգարանն իրականացրել է մի շարք ծրագրեր հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Նա գոհունակություն հայտնեց, որ սերտ կապեր են ձեւավորվել նաեւ իրանական կողմի եւ «Օրբելի» վերլուծական կենտրոնի միջեւ. «Մեր հավաքական ջանքերի շնորհիվ վերլուծական կենտրոնը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի հետազոտությունների կենտրոնի, Կովկասի հետազոտությունների ինստիտուտի միջեւ։ Այս համատեղ մոտեցումը միանշանակ կնպաստի Հայաստան-Իրան հարաբերություններում ավելի լավ ապագա կերտելուն»։ Նշենք, որ նոյեմբերի 29-ին Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնում հյուրընկալվել էր Թեհրանի համալսարանի «Կովկասի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջաֆար Խաշեի գլխավորած պատվիրակությունը:

Հարգարժան դեսպանի խոսքով՝ համաժողովն ուղղված է Հայաստան-Իրան պատմամշակութային կապերին նոր բովանդակություն հաղորդելուն, առավել եւս, որ ժամանակակից սերունդների համար ամենակարեւոր հարցերից մեկը մնում է երկու երկրների միջեւ մշակութային ոլորտի փոխադարձ ճանաչման զարգացումը։ «Համաժողովի ծրագրում ուշադրություն է դարձվել մեր ընդհանուր պատմական ժառանգությանը, կրոնական վայրերին, հատկապես Երեւանում Կապույտ մզկիթին եւ Իրանում հայկական եկեղեցիների պահպանության պայմաններին, պարսից լեզվի ուսուցման հարցին եւ երկկողմ հարաբերություններում շատ կարեւոր ներդրում ունեցող գիտնականներին եւ մտավորականներին։ Այս ամենը գոհունակության առիթ է ընձեռում,- ասաց Զոհուրին, ապա շարունակեց,- ուրախալի է, որ իրանցիները եւ հայերը կարող են ներկայացնել Կապույտ մզկիթի կարգավիճակը եւ Հայաստանում մահմեդականների իրենց կրոնական ծեսերը կատարելու ազատությունը որպես Հայաստանում հանդուրժողականության խորհրդանիշ։ Մյուս կողմից՝ օրինակելի է հայկական եկեղեցիների կարգավիճակը եւ այն կարեւորությունը, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդն են տալիս այդ հարցին։ Շատ կարեւոր է, որ մշտապես հիշենք այս հարցերի քաղաքական եւ բարոյական կարեւորությունը։ Մյուս հարցը, որին հարկ եմ համարում անդրադառնալ, իրանագիտությունն է, որը Հայաստանում հիացմունքի արժանի մակարդակի վրա է»։

«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի խոսքով՝ չնայած պատմական տարբեր ժամանակների վայրիվերումներին, երկու երկրների հարաբերությունները կառուցված են եղել փոխադարձ հարգանքի եւ մշակութային հանդուրժողականության վրա։ «1990-ական թվականների սկզբին՝ Հայաստանի համար դժվարին տարիներին, Իրանը դարձավ արտաքին աշխարհի հետ կապի մեր հիմնական ուղիներից մեկը։ Մենք հիշում եւ բարձր ենք գնահատում մեր հարավային հարեւանի աջակցությունը նորանկախ Հայաստանի բարդ տարիներին։ Հիմա եւս Իրանը Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կարեւոր գործընկերն է։ Առանձնահատուկ շեշտում ենք Իրանում ապրող հայերի բարիդրացիական վերաբերմունքը, որի վկայությունը ծաղկուն հայկական համայնքն է եւ հայկական մշակութային ժառանգությունը, որը խնամքով պահպանվում է Իրանի կառավարության կողմից։ Իրանի հայկական եկեղեցիները, դարերի պատմություն ունեցող նյութական եւ հոգեւոր հուշարձանները դրա վառ ապացույցներն են։ Հայաստանում եւս Իրանի նկատմամբ եղել է եւ կլինի բարեկամական վերաբերմունք, մեր երկրում նույնպես պահպանվում են իրանական մշակույթի նյութական եւ հոգեւոր կոթողներ»,- ասաց նա։ Նշենք, որ Մատենադարանում պահվում են հարյուրավոր պարսկերեն ձեռագրեր եւ վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Իրանական հավաքածուն ոչ միայն ամենահարուստներից է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի շարքում, այլեւ ուսումնասիրման եւ վերականգնման աշխատանքների առաջնահերթությունների շարքում է։

Ծառուկյանն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային իրողություններին՝ նշելով, որ Բերձորի միջանցքի փակումն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից գոյաբանական սպառնալիք է ստեղծել Արցախում ապրող մարդկանց համար. «Այս քայլն առանձին իրավիճակային դրսեւորում չէ, այլ նախապես մշակված գործողություն է, որի նպատակն Արցախի հայերին իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից զրկելն է։ Այն նախկինում տեղի ունեցած քաղաքական եւ մշակութային հալածանքների հերթական դրսեւորումն է, որը ստացել է նոր տեսք եւ նոր մարտահրավերների առջեւ կանգնեցրել Արցախի հայությանը»։ 

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն ուրախությամբ նշեց, որ Մատենադարանում ձեւավորվել է արեւելագիտության բաժնի մաս կազմող իրանագետների ամուր խումբ, որը շարունակում է իրենց երախտավորների՝ Հակոբ Փափազյանի եւ մյուս խոշոր իրանագետների ավանդույթները, ինչը վստահություն է ներշնչում, որ առաջիկայում եւս ապահովված է իրանագիտության փայլուն ապագան։ Տեր-Ղեւոնդյանի խոսքով՝ հայագիտությունն Իրանում եւ իրանագիտությունը Հայաստանում անցել են մեծ ճանապարհ, եւ հասունանում է այն շրջանը, երբ պետք է խորացնել համատեղ հետազոտությունները, ծրագրերը եւ հրատարակությունները. «Պետք է ունենանք միասնական հետազոտական թեմաներ, որոնք կիրականացվեն համատեղ ուժերով։ Դրանով հնարավոր կլինի ավելի լավ ճանաչել ինքներս մեզ, ինչն էլ կբացի նոր հեռանկարներ»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների երրորդ բաժնի վարիչ Լիլիթ Սարգսյանն ու Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Սարգսյանն անդրադարձավ մշակութային հարուստ ժառանգությանը, ինչպես նաեւ գրահրատարակչական եւ թարգմանական ուղղություններում ունեցած սերտ առնչություններին։ «Իրանցի եւ հայ ընթերցողները ծանոթանում են միմյանց թե՛ դասական, թե՛ ժամանակակից գրականության նմուշներին։ Վերջերս բնագրից եւ ամբողջությամբ հայերեն է թարգմանվել 2500-ամյա Ավեստան»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը։ Թաբաթաբային էլ տեղեկացրեց, որ Հայաստանի տարբեր կրթամշակութային հաստատությունների հետ կազմակերպված բազմաբնույթ միջոցառումները մյուս տարի եւս կշարունակվեն։ Մասնավորապես՝ հաջորդ տարվա մարտին նախատեսված է «Իրանի հետքը Կովկասում եւ Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը։

Հայ-իրանական պատմամշակութային առնչություններին վերաբերող զեկույցներով հանդես եկան Մատենադարանի, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի, Իրանի «Կովկասի հետազոտությունների ինստիտուտի» գիտաշխատողները:

Թեգեր: ԻրանՀայաստանմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Արցախյան պատերազմի շահառուներից մեկը՝ Բերձորում

Արցախյան պատերազմի շահառուներից մեկը՝ Բերձորում

Վերահսկողությունը հավերժական կյանք չունի

Վերահսկողությունը հավերժական կյանք չունի

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist