Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Տեղական արտադրությունը զարգացնելու եւ հումքային բազայով ապահովելու համար

Դեկտեմբերի 23, 2022
Հանրապետություն
Որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
312
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման եւ երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացվեց երեկ կառավարության նիստում։ Մեկ այլ որոշում էլ եղավ ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման դեպքում ժամանակավոր ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու հետ կապված (երկու որոշումներն էլ՝ չզեկուցվող հարցերի շարքում)։

Առաջին որոշման ընդունումը, ըստ էկոնոմիկայի նախարարության (ամբողջ տեղեկությունը պատկան այս կառույցինն է,- Ա. Մ.), պայմանավորված է գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու եւ հումքային բազայով  ապահովելու, ինչպեսեւ՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

2022 թ. մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» թիվ 769-Ն որոշմամբ՝ 6 ամիս ժամկետով արգելք էր սահմանվել սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանման նկատմամբ: Մետաղների ջարդոնի եւ թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակման նպատակը եղել է տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելը՝ զարգացնելու սեփական արտադրությունը՝ օգտագործելով որպես երկրորդային հումք սեւ եւ գունավոր  մետաղների ջարդոնն ու թափոնը: Ջարդոնն ու թափոնը Հայաստանի համար  ռազմավարական նշանակություն ունեցող հումք են՝ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սեւ մետաղների արդյունահանումը (չկան սեւ մետաղի բնական պաշարներ) եւ ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»: Բացի այդ՝ տեղական ջարդոնի եւ թափոնի բացակայության պարագայում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծված մետաղով աշխատելը բարձրացնում է արտադրանքի ինքնարժեքը մի քանի անգամ՝ նույն այդ արտադրանքը ոչ մրցունակ դարձնելով։

Մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո ավելացել են տեղական արտադրության ծավալները։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարի-հոկտեմբերին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 100 հազ. տոննա, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ ավելի է 19.7 տոկոսով։ Այս ամենը նկատի առնելով՝ նպատակահարմար է եւս 6 ամիս ժամկետով սահմանել արգելք նշված ապրանքների արտահանման համար։

Միաժամանակ՝ հիմք ընդունելով, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով չի նախատեսվում սահմանափակման ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգում, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առեւտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ եւ հաշվի առնելով, որ գործող որոշման ժամկետը լրանում է 2023 թ. հունվարի 26-ին՝ առաջարկվում է ներկայացվող նախագծով արգելքի ժամկետը սահմանել 2023 թ. հունվարի 27-ից մինչեւ 2023 թ. հուլիսի 27-ը։ Այս տարբերակը համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։ Այս ամենի նպատակը մեր ոլորտային հումքային բազայի ապահովումն է եւ տեղական արտադրության զարգացումը։

Խոսենք երկրորդ որոշումից՝ ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման դեպքում ժամանակավոր ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելուց։ Այս որոշման ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի 2021 թ. օգոստոսի 20-ի թիվ 8 կարգադրության դրույթների կատարման անհրաժեշտությամբ։ Այդ կարգադրության կից ցանկում նշված ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արեւածաղկի սերմ, արեւածաղկի ձեթ) արտահանման կարգավորմանն ուղղված, պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացման նպատակով իրականացվում են միջոցառումներ՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները եւ ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային պարտավորությունները։ Կարգադրության կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2022 թ. մայիսի 26-ի թիվ 768-ն որոշումը, որով մինչեւ 2022 թ. նոյեմբերի 26-ը արգելվել է ՀՀ-ից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների  արտահանումը։

Ներկայումս Հայաստանի պարենային անվտանգության նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին 6 ամիս ժամկետով արգելել նշված պարենամթերքների արտահանումը։ Չմոռանանք՝ այդ ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Որոշման ընդունմամբ «զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի եւ պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի միության միասնական շուկայի անխափան գործունեությունը»։

Թեգեր: ԵԱՏՄթանկարժեք մետաղներհանքարդյունաբերությունՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Էներգետիկ անկախությունը գերնպատակ է դարձել

Էներգետիկ անկախությունը գերնպատակ է դարձել

Իրանը ձգտում է վերադառնալ «Միջուկային գործարքին»

Իրանը ձգտում է վերադառնալ «Միջուկային գործարքին»

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist