Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը կլուծարվի

Որն է պատճառը եւ ինչ պարտքեր են ներվելու

Հունվարի 12, 2022
Հանրապետություն
ՀԴՄ-ների ներդրման գրասենյակը կլուծարվի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
431
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը կլուծարվի։ Գործադիրն այն լուծարելու եւ պարտքը ներելուն համաձայնություն տալու մասին որոշումն ընդունել է նախորդ տարեվերջյան նիստում (չզեկուցվող հարցերի շարքում):

ՊՈԱԿ-ի գործառույթների իրականացումը կվերապահվի պետական եկամուտների կոմիտեին։ Տեղեկացնենք, որ այս ՊՈԱԿ-ը ստեղծվել էր կառավարության 2012 թ. նոյեմբերի 8-ի  թիվ 1419-Ն որոշման համաձայն։ Ինչո՞ւ հանկարծ առաջացավ այս ՊՈԱԿ-ը լուծարելու անհրաժեշտությունը։ 

ՊԵԿ-ը նախ պարզաբանում է, թե ՊՈԱԿ-ի լուծարման հետեւանքով իրենց ինչ լիազորություններ են վերապահվելու։ Դրանք են՝ հարկային մարմնի կողմից Հայաստանում շահագործվող ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման կազմակերպումը, ինչպես նաեւ այդ մեքենաներին ներկայացվող պահանջների ու դրանց ծրագրային ապահովման համապատասխանության եզրակացության տրամադրումը։ Միաժամանակ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝ հիմնադրի որոշմամբ պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին, ի թիվս այլ լիազորությունների, կարող է վերապահվել պետական կազմակերպության գույքի օտարման եւ ձեռք բերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար համաձայնություն տալը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այդ լիազորությունը վերապահվել է իրեն։

Նշյալ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խոշոր են այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են պետական կազմակերպության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարքներ կատարելու մասին որոշման ընդունման օրվան նախորդող եռամսյակում տրված հաշվապահական հաշվետվությամբ պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 50 տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են պետական կազմակերպության առօրյա գործունեության ընթացքում եւ համարվում են տվյալ կազմակերպության կանոնադրական խնդիրներից ուղղակիորեն բխող գործառույթ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խոշոր գործարքը կատարվում է լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

Կառավարության 2012 թ. նոյեմբերի 8-ի թիվ 1419-Ն որոշման հավելվածով սահմանված է, որ ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկման կազմակերպման համար ՊՈԱԿ-ը, պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, իրավաբանական անձանցից եւ անհատ ձեռնարկատերերից յուրաքանչյուր ամիս կարող է գանձել միջնորդավճար՝ ՊՈԱԿ-ի խորհրդի հաստատած չափով: Վերջինիս կողմից միջնորդավճարի չափը սահմանվել էր յուրաքանչյուր ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման համար վճարված գումարից 8 տոկոսը։

2019 թ. մարտի 29-ի՝ կառավարության որոշումներով ազատականացվեց ՀԴՄ սարքերի ներմուծման, իրացման եւ սպասարկման շուկան: Վերջինիս արդյունքում յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ կարող է իրականացնել կառավարության սահմանած պահանջներին համապատասխան ՀԴՄ-ի ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում եւ սպասարկում: Նախատեսվեց նաեւ, որ ՊՈԱԿ-ը կտրամադրի նշյալ պահանջներին եւ դրանց ծրագրային ապահովման համապատասխանության եզրակացությունը:

2019 թ. օգոստոսից որոշ կազմակերպություններ ՊՈԱԿ-ին չեն վճարել սահմանված միջնորդավճարները։ Համաձայն կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունների՝ 2020 թ. ապրիլի դրությամբ չվճարված գումարը կազմել է 47.366.037 դրամ։ Ապրիլից հետո տվյալ կազմակերպությունների կողմից ՊՈԱԿ-ին հաշվետվություն չի ներկայացվել։

Ըստ ՊԵԿ-ի՝ սա է պատկերը։ Հիմա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսվում է լուծարել ՊՈԱԿ-ը, անհրաժեշտություն է առաջացել նաեւ ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններին (իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին) ազատել վերջիններիս եւ ՊՈԱԿ-ի միջեւ պայմանագրով սահմանված չվճարված միջնորդավճարներից:

ՊՈԱԿ-ի նպատակն է եղել Հայաստանում իրականացնել ՀԴՄ-ների ներդրման գործընթացը։ Սակայն ՀԴՄ-ների շուկան, ինչպես ասացինք, ազատականացվեց։ Բայց մինչեւ ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացումը, համաձայն կառավարության 2017 թ. հուլիսի 20-ի թիվ 861-Ն որոշման, հարկ վճարողները (բացառությամբ ԱԱՀ վճարող համարվող հարկ վճարողների, նաեւ սահմանամերձ գյուղերում հարկ վճարողների) իրենց ցանկությամբ կարող էին ՀԴՄ-ի գնի վճարումն իրականացնել 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով` ամսական համամասնությամբ: Այդ հարկ վճարողների եւ ՊՈԱԿ-ի միջեւ կնքվել է ՀԴՄ-ի գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիր։ Ընդ որում՝ այդ պայմանագրով սահմանվել է նաեւ պայմանագրի հավելվածով նախատեսված ժամկետների խախտման համար ՀԴՄ-ն ձեռք բերած անձի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժի հաշվարկում` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 1 (մեկ) տոկոսի  չափով։ Եվ իրավիճակն այն է, որ որոշ հարկ վճարողներ ի վիճակի չեն եղել վճարելու պայմանագրով նախատեսված վճարման ենթակա գումարները, որի արդյունքում հաշվարկվել են տույժեր։

Եվ գործադիրի դեկտեմբերի 30-ի որոշմամբ հանձնարարվել է ՊԵԿ-ին՝ տալու իր համաձայնությունը ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններին ազատելու չվճարված միջնորդավճարներից եւ դադարեցնելու միջնորդավճարների գանձումը, ինչպեսեւ ազատելու ՊՈԱԿ-ից տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված ՀԴՄ-ների համար պայմանագրով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու համար հաշվարկված տույժերից եւ դադարեցնելու պայմանագրով սահմանված ժամկետում վճարումների չկատարման համար հետագա տույժերի հաշվարկը։

Փաստորեն, որոշման ընդունման արդյունքում հարկ վճարողներն ազատվում են հաշվարկված տույժերի վճարումից։ Հոկտեմբերի 12-ի դրությամբ հաշվարկած տույժերը կազմում են 145 մլն 290 հազար դրամ։ ՊՈԱԿ-ից շուրջ 9000 տնտեսավարողների կողմից տարաժամկետ վճարման պայմանագրերով ձեռք բերված ՀԴՄ-ների համար  չվճարված գումարը կազմում է 180 մլն դրամ, իսկ հաշվարկված տույժերի չափը՝ 145 մլն դրամ։ Մինչդեռ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը, եւ որոշ դեպքերում հաշվարկված տույժերի մասով պայմանագրերի շրջանակներում տույժերի գումարները վիճելի են։

Գործադիրը վստահ է, որ պարտապանների տույժերը ներելու դեպքում վերջիններիս կողմից ՀԴՄ սարքերի գումարները վճարելու հավանականությունն առավել քան իրատեսական է դառնալու՝ նաեւ առանց դատական գործընթացների իրականացման։

Թեգեր: ՀԴՄՀՀ ՊԵԿՏնտեսությունֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սահմանամերձ համայնքում նոր խաղողայգի է ստեղծվում

Սահմանամերձ համայնքում նոր խաղողայգի է ստեղծվում

Թուրքիան ընդունում է արաբական երկրների նախապայմանները

Թուրքիան ընդունում է արաբական երկրների նախապայմանները

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist