Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հզոր տնտեսության միջոցով՝ հզոր բանակ եւ պետություն

Պետք է ստեղծվեն համապատասխան հակազդող օրենսդրական մեխանիզմներ հայրենական արտադրությունը պաշտպանելու համար

Հունվարի 18, 2022
Հանրապետություն
Հզոր տնտեսության միջոցով՝ հզոր բանակ եւ պետություն
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
641
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում ներկայացված զուսպ տեղեկատվության, ընդհանրական ձեւակերպումների մեջ եղած միակ որոշակի արտահայտությունից կարող ենք եզրակացնել, որ հանդիպումը տեղավորվում է հայ-թուրքական բանակցությունների հայկական տեսլականում։ Երկու երկրների ԱԳ նախարարությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Սա հենց այն էր, ինչի մասին խոսում էին հայկական քաղաքական եւ փորձագիտական շրջանակները, երբ շեշտում էին, որ հարաբերություններ կարգավորելու համար որեւէ նախապայման առաջ քաշելը բանակցությունները փակուղի կտանեն:

Երկու երկրների միջեւ առկա հարցերը հետագայում կարելի է քննարկել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո՝ քաղաքական, դիվանագիտական եւ հասարակական ձեւաչափերում երկխոսելու միջոցով, իսկ այս փուլում նախապայմաններով հարաբերություններ սկսելը խելամիտ քայլ չէր կարող համարվել:

Այսօր հիմնական հարցը, որը հնչում է մեր հասարակության շրջանում, հետեւյալն է՝ արդյո՞ք Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեր երկրում առավել խիստ է դրված ՀՀ զինված ուժերի բարեփոխումների եւ ժամանակակից սպառազինությամբ զինվելու հրամայականը: Այն ապահովելու համար առաջին հերթին պետք է հզորացվի ՀՀ տնտեսությունը: Պնդել, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը կամ հարաբերությունների հաստատումն առաջին պայմանն է տնտեսության զարգացման համար, հեռու է տնտեսական անալիտիկայի տրամաբանությունից: ՀՀ տնտեսության զարգացման համար առաջին հերթին համակարգային փոփոխությունների եւ զարգացման ռազմավարական ծրագրերն է անհրաժեշտ կյանքի կոչել, իսկ այս դեպքում Թուրքիայի հետ սահմանների բացումն ամենեւին առաջնային պայմաններից չէ: Դրանց փակ լինելու պայմաններում էլ թուրքական ապրանքները Բաթումիի եւ Բավրայի սահմանային անցակետերով միշտ էլ տեղափոխվել են Հայաստան, ընդ որում՝ ոչ միայն գյուղմթերքը, հագուստը եւ շինանյութը, այլեւ տարբեր արտադրությունների, մասնավորապես՝ տեքստիլ արտադրության հումքը:

Սահմանների բացումն առավելագույնը կարող է որոշակի չափով նվազեցնել թուրքական ապրանքների փոխադրման ծախսերը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայում մեծ տոկոս է կազմում գնաճը, մասնավորապես հագուստը միայն վերջին մեկ տարում թանկացել է 20 տոկոսով, ապա սահմանների վերաբացումը էական ազդեցություն չի կարող ունենալ ներմուծվող ապրանքի ինքնարժեքի վրա: Որոշակի դրական արդյունքներ կարձանագրվեն Իրանից Հայաստան երկաթգծով ապանքներ տեղափոխելու, դրանք Վրաստան, ինչպես նաեւ լաստանավերով Ռուսաստան տարանցման առումով:

Ավելին՝ սահմանների բացման դեպքում խնդիրներ կարող են առաջանալ հայկական գյուղատնտեսության եւ տեքստիլ արտադրության համար, որոնք կարող են չդիմանալ թուրքական էժան, թեկուզ՝ շատ ավելի անորակ ապրանքների մրցակցությանը: Մյուս կողմից էլ թուրքական կապիտալի ներհոսքը Հայաստան, հատկապես ծառայությունների ոլորտ, կարող է խնդիրներ առաջացնել, նաեւ՝ հայրենի արտադրողների, թուրքական ապրանքներին մրցակից ապրանքներ արտադրողների եւ այլ երկրներից դրանք ներկրողների համար:

Վերոհիշյալ բոլոր ռիսկերը պետք է գնահատվեն, եւ ստեղծվեն համապատասխան հակազդող օրենսդրական մեխանիզմներ հայրենական արտադրությունը պաշտպանելու համար: Այս կարգավորող քայլերն անխուսափելիորեն պետք է արվեն բոլոր հնարավոր ներթափանցման ուղղությունների համար, եւ ոչ միայն` Թուրքիայի: Օրինակ՝ այսօր արդեն այն հաջողությամբ իրականացվում է իրանական էժան  ապրանքների նկատմամբ համապատասխան հարկային մեխանիզմների կիրառման միջոցով ներքին արտադրողների համար մրցունակ եւ հավասար պայմաններ ապահովելու առումով:

Մյուս կողմից էլ աներկբա է, որ պետության զարգացմանը չեն նպաստում փակ սահմանները, առավել եւս, որ Հայաստանի դեպքում դրանք հասնում են ընդհանուր սահմանների 70 տոկոսին: Հետեւաբար, Հայաստանի տնտեսության զարգացման նախապայմաններից մեկը փակ սահմաններ չունենալն է եւ գոնե եղած հաղորդակցությունների օգտագործումը: Միանշանակ կարող ենք պնդել, որ Հայաստանի զարգացման բանաձեւը մեկն է՝ հզոր տնտեսության միջոցով հզոր բանակ եւ պետություն: Ուժեղ Հայաստանը նաեւ Արցախի կարգավիճակի բանակցությունների սեղանի շուրջ նստած ուժեղ բանակցողն է:

Վերջին հաշվով` Արցախի ժողովրդի ինքնորոշման համար բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ Արցախի շահերն արդյունավետ ներկայացնելու համար պարտադրված ենք շատ արագ ստեղծել ուժեղ պետություն` մրցունակ տնտեսությամբ: Հետեւաբար՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել-չհաստատելու անհրաժեշտության մասին հարցերը ստեղծված տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական իրավիճակում չպետք է հնչեն, ինչը, սակայն, ամենեւին չի նշանակում, թե մենք մոռանում ենք 2015 թ. Հայոց ցեղասպանությունը, որը մեր պատմության ողբերգական էջերից է, եւ այն դեռ շրջված չէ հենց Թուրքիայի ժխտողական քաղաքականության պատճառով: Մյուս կողմից էլ Հայաստանը եղել եւ մնում է Արցախի Հանրապետության ու ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը, իսկ այդ հարցը նույնպես օրակարգում է, որքան էլ Ադրբեջանը հայտարարի, թե խնդիրը կարգավորված է:

Թեգեր: բանակԹուրքիաՀայաստանՏնտեսություն
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Որոշման ընդունման դեպքում գազի սակագնի փոփոխություն կլինի

Որոշման ընդունման դեպքում գազի սակագնի փոփոխություն կլինի

Պատմական փաստերը «խոսում» են

Պատմական փաստերը «խոսում» են

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist