Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

…Իսկ հապաղելու ժամանակ չկար

Սեպտեմբերի 16, 2022
Սոցիում
…Իսկ հապաղելու ժամանակ չկար
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
45
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նրա անունն ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սեւաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: Նրա հիշատակին կանգնեցվել են հուշարձաններ Երեւանում, Արմավիրում, Ծավում, Կապանում, Վերխնեբականսկում: Նրա անունով են կոչվել օվկիանոսային բեռնանավ, դպրոցներ, փողոցներ, սահմանային ուղեկալ:

79 տարի առաջ՝ 1943 թ. սեպտեմբերի 16-ին, Հայրենական մեծ պատերազմի թեժ մարտերի ժամանակ հրաձգային դասակի հրամանատար, ավագ սերժանտ Հունան Մկրտիչի Ավետիսյանը կրծքով փակեց թշնամու դզօտի գնդացրի հրակնատը՝ ապահովելով դասակի գրոհի հաջողությունը։ Սխրանքի համար 1944 թ. մայիսի 16-ին նա արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման։ Հունանի սխրանքից գրեթե մեկ տարի անց՝ 1944 թ. հունիսի 25-ին, նույնպիսի անձնազոհ արարք է կատարում կարմիրբանակային, այնուհետեւ իտալական պարտիզան, հայազգի Գեւորգ Քոլոզյանը։ Ոտքից վիրավոր մարտիկը մարմնով ծածկում է ֆաշիստական Գերմանիայի ռազմական կրակակետը՝ ապահովելով շրջապատման մեջ ընկած պարտիզանական ջոկատի նահանջը։ 1957 թ. հունիսի 19-ին իտալական կառավարությունը նրան հետմահու պարգեւատրեց «Մարտական քաջության համար» բրոնզե մեդալով։ Նման քայլի գնացողը քաջ գիտակցում է մահվան անխուսափելիությունը, բայց եւ սեփական կյանքի գնով կյանքեր փրկելու անհրաժեշտությունը, այլ կերպ՝ հնարավոր էր զոհվել բոլորի հետ միասին… Ընտրությունը վայրկենապես կանգ է առնում բանականի վրա՝ մեկ զոհի գնով փրկել շատերին, եւ շատերից առանձնանում է մեկը՝ իր վրա վերցնելով մյուսների փրկությունը…

Ցավոք, մեր օրերում եւս նման սխրանքների կարիք զգացվեց. բազմաթիվ հայորդիներ Արցախի եւ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի անհավասար մարտերում՝ հայրենիքը պաշտպանելիս, բազում նմանատիպ եւ այլ սխրանքներ գործեցին, որ արժանի է մեկ առ մեկ հիշատակման, ու որքան էլ ժամանակ անցնի՝ անձնազոհ արարքները մոռացության չեն տրվի. նրանք միշտ մնում են ներկայի ուղենիշներ, եւ մենք հպարտությամբ ենք հիշում նրանց պայծառ անունները, ովքեր զոհեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի գոյատեւման։ Այդպես էլ այսօր, գրեթե ութ տասնամյակ անց մեր հիշողության մեջ չի խամրել ո՛չ Հունան Ավետիսյանի անունը, ո՛չ էլ նրա սխրանքը։ Էլեկտրոնային հարթակում մի շարք լեզուներով (եգիպտական արաբերեն, չուվաշերեն, անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, ինդոնեզերեն, լեհերեն, չինարեն եւ այլն) հանդիպում ենք նրա մասին տեղեկությունների։ Ավելին՝ 1963 թ. Հունան Ավետիսյանին նվիրված փոստային նամականիշ է թողարկվել ԽՍՀՄ-ում, իսկ 2014-ին՝ Հայաստանում։

Հունան Ավետիսյանը ծնվել է Ծավ գյուղում (Երեւանի նահանգ, Ռուսական կայսրություն)։ Ծննդյան թվականը նշվում է 1913-ի մայիսի 2-ը կամ 1914-ի հուլիսի 20-ը, ստացել է միջնակարգ կրթություն՝ նախ ծննդավայրում, ապա տեղափոխվել հարեւան Շիկահող գյուղի դպրոց։ Աշխատել է Էջմիածնի շրջանի Ա. Ի. Միկոյանի անվան սովխոզում՝ որպես այգեգործ-բրիգադավար։ 1942 թ. մեկնել է բանակ, մասնակցել Կովկասի պաշտպանության, Նովոռոսիյսկի ազատագրման պայքարին։ 1943 թ. սեպտեմբերին խորհրդային զորքերը հարձակողական մարտեր էին մղում Կուբանի եւ Թամանյան թերակղզու ազատագրման համար, իսկ սեպտեմբերի 16-ին դիվիզիան, ուր ծառայում էր Ավետիսյանը, թեժ մարտեր էր մղում թշնամու պաշտպանությունը ճեղքելու եւ Կրասնոդարի երկրամասի Վերխնեբականսկ շրջանը ազատագրելու համար։ 1-ին հրաձգային վաշտը պետք է գրոհով վերցներ «Դոլգայա» բարձունքը, որն իշխում էր տեղանքի վրա։ Հարձակման ընթացքում դասակն ընկավ թշնամու հրանոթային կրակահերթի տակ. մի քանի դզօտներ փակեցին հարձակվողների ճանապարհը։ Ավագ սերժանտ, դասակի հրամանատար Հունան Ավետիսյանն աննկատելի սողաց դեպի դզօտներից մեկը եւ նռնակ նետեց։ Դասակն անցավ գրոհի, բայց կանգնեցվեց այլ դզօտի կրակահերթով։ Ավետիսյանը անմիջապես խիզախ որոշում կայացրեց՝ մարտիկներին հրամայելով շրջափակել դզօտը, ինքը սողաց դեպի այն՝ նռնակով ոչնչացնելու մտադրությամբ։ Թշնամին նկատեց նրան. Հունանը վիրավորվեց ձեռքից, բանի տեղ չդրեց, արյունաքամվելով հասավ հրակնատին, նռնակը նետեց, բայց հրանոթը շարունակեց կրակել, Հունանը վճռական նետվեց հրակնատին ու մարմնով փակեց նրա բերանը։ Դասակը գրավեց բարձունքը՝ հաջողությամբ ավարտելով մարտական առաջադրանքը։

Հերոսին հուղարկավորեցին Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի Վերխնեբականսկ բնակավայրի եղբայրական գերեզմանոցում՝ հայորդի զինակիցներ Պետրոս Բղանյանի (սպա), Սարգիս Սահակյանի (սերժանտ), Վասիլ Սաքանյանի (շարքային), Զավեն Գեւորգյանի (շարքային) հետ։ Երեւանում տեղադրված ԽՍՀՄ հերոսների հիշատակին նվիրված տասը աղբյուր-խաչքարներից մեկը Հունան Ավետիսյանի անունով է։ Խորհրդային Միության հերոսը պարգեւատրվել է Լենինի շքանշանով, «Ոսկե աստղ» մեդալով։

Թեգեր: ԽՍՀՄհերոսՀունան Ավետիսյանպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Այց անմահ հերոսներին

Այց անմահ հերոսներին

Մարտի 28, 2023
«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

«Ես մեծ ստեղծագործություն եմ թողնում Երեւանում, բայց քաղաքի մի մասը կտանեմ ինձ հետ»

Մարտի 25, 2023

«Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

Մեկ օր հերոսների դպրոցում

Պատերազմը՝ միլիոն գողանալու համաշխարհային մեխանիզմ

Գործատուն պետական աջակցություն կստանա

…Ու մնացին հավերժ զինվորներ

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Հաջորդ Հոդվածը
Գողթան երգերի հայրենիքը՝ Սյունյաց լեռնաշխարհ

Գողթան երգերի հայրենիքը՝ Սյունյաց լեռնաշխարհ

Պրոֆեսորի արժեքավոր նվերը

Պրոֆեսորի արժեքավոր նվերը

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist