Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պայմանով գերիների վերադարձը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է

Ադրբեջանը ցուցադրաբար ոտնահարում է այդ նորմերը եւ իրեն հակադրում ողջ միջազգային իրավունքին

Հունվարի 21, 2022
Հանրապետություն
Պայմանով գերիների վերադարձը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
606
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած եւ Կոնգրեսի պաշտոնական կայքում հրապարակված 2022 թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում ասված է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան օտարերկրյա ջոկատների աջակցությամբ ռազմական հարձակում են սկսել Արցախի վրա: Իրավական ակտում ընդգծված է, որ չնայած Ժնեւյան կոնվենցիաներով եւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ հակամարտության ավարտից տեւական ժամանակ անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել շուրջ 200 հայ ռազմագերի, պատանդ եւ ձերբակալված անձանց: Հայ գերիների իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

-Տիկի՛ն Ալավերդյան, դուք գերիների իրավունքները պաշտպանելու հարցում մեծ փորձ ունեք առաջին արցախյան պատերազմի տարիներից, հնարավոր համարո՞ւմ եք, որ ԱՄՆ հրապարակած 200 ռազմագերիների թվում լինեն մեր անհետ կորած համարվող զինծառայողները:

-Մեր փորձը ցույց է տվել, որ շատ-շատ անգամներ նրանք, ովքեր ի սկզբանե համարվում էին անհետ կորածներ, հետագայում կամ հայտնվում էին զոհվածների ցուցակում, կամ գերիների: Ընդ որում, երկրորդ տարբերակն ավելի քիչ էր հանդիպում, եւ երբ նրանց գտնում էինք գերեվարվածների մեջ, դա համարում էինք մեծ հաջողություն: Այսինքն, ուզում եմ ասել, որ այդ հավանականությունը կա, որ գերիների մեջ լինեն նաեւ անհետ կորածներ, առավել եւս, որ Բաքվում պահվող ռազմագերիների՝ ադրբեջանական հրապարակված պաշտոնական թիվը խիստ կասկածելի է:

-ԱՄՆ-ի ընդունած օրենքում հրապարակված 200 թիվը, Ձեր կարծիքով, իրականության պատկե՞րն է:

-ԱՄՆ հայտարարած թիվը ինձ ճշգրիտ թիվ չի թվում: Հակառակը՝ կարծում եմ, որ այդ թիվը կարող է գերազանցել հնչեցված 200-ը: Իմ համոզմունքը եւ հույսն է, որ հանձնված տարածքների հետ գերի վերցվածները դեռ ողջ են: Հուսով եմ, որ հրադադարից հետո էլ այդ տարածքներում պայքարող, այնտեղ գտնվող ջոկատների անդամների գոնե մի մասը ողջ է: Իմ կարծիքով՝ գերիների թիվը կարող է գերազանցել 200-ը հենց այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ չեն դրվել պայմաններ, որ կազմակերպված ձեւով դուրս հանվեին այնտեղ գտնվող ջոկատները՝ առնվազն այն տարածքներից, որոնք դեռ հայկական ուժերի վերահսկողության ներքո էին:

-Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը:

-Համոզված եմ, որ ի սկզբանե Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որ գերիների հարցը չդառնար քաղաքական առեւտրի հարց: Ինձ համար զավեշտալի է, որ արտասահմանից որոշ պետություններ ողջունում են նման գործընթացը, այնինչ նման առեւտուրը, այն է՝ պայմանով գերիների վերադարձը, միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է: Այն դատապարտելու փոխարեն, որոշ պետություններ անում են հայտարարություններ եւ ողջունում այդ գործընթացը: Օրինակ՝ Հունգարիան հնացած ներողության նման մի բան արեց՝ Ռամիլ Սաֆարովին անօրինական Ադրբեջանին վերադարձնելու դիմաց: Սրանք կեղտոտ պայմանավորվածություններ են, եւ այս առումով մերժում եմ նման մոտեցումը: Հայաստանը պետք է ի սկզբանե այդ հարցը բարձրացներ բոլոր միջազգային հարթակներում եւ այն դարձներ քաղաքական օրակարգի հարց՝ Ադրբեջանին պարտադրելով պատժամիջոցների վտանգի ներքո վերադարձնել բոլոր գերիներին, ինչպես պահանջում է միջազգային հումանիտար իրավունքը: Այն չի արվել, եւ երբ էլ այն սկսեն անել՝ ժամանակավրեպ չի լինի: Երբեք չի կարելի ասել, թե արդեն ուշ է, հակառակը, կարծում եմ, որ դեռ ամենի ինչ կորած չէ:

-Ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ հայտարարությունն այն մասին, թե անպայման եւ անվերապահորեն պետք է վերադարձվեն գերիները:

-Այն դիվանագիտական շատ գրագետ քայլ էր: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ի նման հզոր գերտերությունը ցանկության դեպքում չի կարողանա պարտադրել եւ ինքը բարձրացնել այն հումանիտար հարցը, որը վերեւում նշեցի: Կարծում եմ, որ պետք է ողջունենք այդպիսի հայտարարությունը, բայց նաեւ պետք է համարենք, որ հայտարարությունը բավարար չէ: Անպայման այդ օրինագծին պետք է հետեւեն պարտադրանքներ Ադրբեջանին՝ պատժամիջոցների վտանգի ներքո: Համեմատության համար պետք է հիշեցնեմ, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման որեւէ քայլ դեռ չարված, տեսեք, թե ինչքան հայտարարություններ կան, որ եթե հանկարծ ՌԴ-ն հարձակվի, սա կանեն, նա կանեն: Իսկ Ադրբեջանը հարձակվել է, խախտել է այն պայմանավորվածությունները, որոնք իրականում ձեռք էին բերվել նաեւ ԱՄՆ-ի համանախագահության օրոք, այն է՝ 1994 թ. վերջում ԵԱՀԿ-ի հաստատած այն պահանջը, որում ասվում էր, թե պետք է անժամկետ իրականացվեն զինադադարի պայմանները, որին հասել էին կողմերը 1994 թ. մայիսի 12-ին: Այստեղ պետք է լինի դիրքորոշումների ավելի մեծ որոշակիություն թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի կողմից: Ռուսաստանի դիրքորոշումն ինձ համար վերին աստիճանի մտահոգիչ է, որովհետեւ նա 220 տարուց հետո թույլ է տվել, որ Թուրքիան վերադառնա եւ ունենա իր ներկայությունը մեր տարածաշրջանում: Դրա համար էլ գտնում եմ, որ գերիների հարցով ինչ հայտարարություն էլ անեն՝ ողջունելի է, բայց բացարձակապես այն չէ, ինչ պահանջվում է այս վիճակում, երբ Ադրբեջանը ցուցադրաբար ոչ միան ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի  նորմերը, այլեւ հակադրում է իրեն ամբողջ միջազգային իրավունքին՝ սկսած ՄԱԿ-ի կանոնադրությունից:

-Դեպքեր կան, երբ գերեվարվածների հարազատները փորձում են տարբեր ուղիներով, տարբեր ազդեցության մարդկանց միջոցով ինքնուրույն լուծել իրենց հարազատի վերադարձի հարցը: Ի՞նչ եք կարծում, այդ մեթոդն աշխատող է:

-Ես պետք է խնդրանքով դիմեմ այդ ծնողներին: Լավ պատկերացնելով այդ ընտանիքների վիճակը, կոչ եմ անում հանկարծ չդառնալ ամենապղտոր խմբերի զոհ:  90-ականներին էլ ունեինք նման փորձ, երբ մինչեւ անգամ բազմազգ խմբեր են եղել, որոնք պարզապես գումար են կորզել եւ խաբել են այդ ծնողներին: Նույնիսկ իմ հարազատներից մեկի դեպքում, գիտեինք, որ նա ողջ էր եղել, եւ լեզգիները խոստացել էին, որ կբերեն: Մենք չգնացինք որեւէ գործարքի ու պարզվեց որ, ավաղ, մեր հարազատին սպանել էին, ինչի մասին հայտնեցին այդ նույն լեզգիները: Հստակեցնեմ՝ այդ մեթոդը մերժելի է: Անգամ եթե հարազատները կարծում են, որ 101 տոկոսով կարող են դա անել, պետք է զուսպ լինեն եւ չվստահեն այդպիսի մեթոդներին:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԹուրքիաԼարիսա Ալավերդյանպատերազմռազմագերիներ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Անկարան՝ երկու կրակի արանքում

Անկարան՝ երկու կրակի արանքում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist