Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Եկամտահարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար

Փոխհատուցման կարգից արդեն օգտվել է 748 ուսանող

Փետրվարի 24, 2022
Հանրապետություն
Եկամտահարկի վերադարձի իրավունք՝ աշխատող ուսանողների համար
17
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.7k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հարկային օրենսգրքի փոփոխություններով` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք աշխատող ուսանողների համար: ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ Այս մասին հիշեցրել է Պետական եկամուտների կոմիտեն։

Նշենք, որ մասնագիտությունների ցանկը հաստատված է կառավարության 2020 թ. հունիսի 18-ի թիվ 1035-Ն որոշմամբ։ Իսկ վարձու աշխատող համարվող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանված է կառավարության 2020 թ. հուլիսի 3-ի թիվ 1125-Ն որոշմամբ։

Նախորդ տարվա հունիսի 18-ի որոշման համաձայն, օրինակ, մագիստրատուրայում սովորողները կարող են ուսման վարձը փոխհատուցել եկամտահարկից, եթե ուսանում են դիզայն, արվեստի տեսություն եւ պատմություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա, ռադիոֆիզիկա, ծրագրային ճարտարագիտություն, տեղեկատվական անվտանգություն, պարենամթերքի տեխնոլոգիա, շինարարություն, սոցիալական աշխատանք, զբոսաշրջություն եւն։ Ասպիրանտուրայում սովորողները ունեն նույն հնարավորությունը, եթե ուսանում են հետեւյալ մասնագիտությունների գծով՝ վիրուսաբանություն, իմունաբանություն, ռոբոտներ, մեխատրոնիկա, ռոբոտատեխնիկական համակարգեր, բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ, միջուկային էներգետիկ կայանքներ, ջերմաէներգետիկա, գեոդեզիա, միկրո եւ նանոէլեկտրոնիկա եւն։ Ինչ վերաբերում է օրդինատուրայում սովորողներին, ապա այս մասով մասնագիտությունները քիչ են նախորդ երկու ցանկի համեմատ. եկամտահարկի վերադարձի իրավունք ուսանողները կունենան, եթե ուսանում են ակնաբանություն, հոգեբուժություն, լաբորատոր ախտորոշում, մանկական հոգեբուժություն, նյարդաբանություն, շտապ օգնություն, սրտաբանություն եւն։

Հուլիսի 3-ի որոշման համաձայն՝ եթե ուստարվա ընթացքում ուսանողի համար աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որեւէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող ուսանողների դեպքում՝ ուսանողն ուսումնական տարվա ամիսների համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկով աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա ուսանողին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո՝ ուսանողի կողմից փաստաթղթերը ներկայացվելու դեպքում: Ուսանողի համար ուստարվա որեւէ ամսում հաշվարկված աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

Հավելենք, որ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝  վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում՝ ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով։ Բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:

Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի իրավունքից  օգտվելու համար ՊԵԿ դիմել է շուրջ 870 ուսանող, որոնցից 748-ին արդեն վերադարձվել են եկամտային հարկի գումարները՝ շուրջ 264 միլիոն դրամի չափով: Մնացած դիմումները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններով եւ մի շարք այլ խնդիրներով պայմանավորված։            

Խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով պետեկամուտների կոմիտեն դիմել է կրթության ոլորտի լիազոր մարմնին։ Վերջինիս կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություններից կամ խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումից հետո կոմիտեն պատշաճ կշարունակի իրականացնել ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը։

Թեգեր: եկամտահարկուսանողֆինանսներ
Կիսվել7Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Դատական հայցերով փորձ է արվում վերականգնել զոհերի իրավունքները

Դատական հայցերով փորձ է արվում վերականգնել զոհերի իրավունքները

Ադրբեջանը փորձում է ճողոպրել «թուրքական երախից»

Ադրբեջանը փորձում է ճողոպրել «թուրքական երախից»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist