Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հնարավոր վնասները մեղմելու ինչ ներուժ ունենք

Փետրվարի 26, 2022
Հանրապետություն
Հնարավոր վնասները մեղմելու ինչ ներուժ ունենք
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
773
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսական ռուբլու անկումն էլ ավելի սրվեց ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչման համապատկերին։ ՌԴ հանդեպ Արեւմուտքի պատժամիջոցների սպառնալիքը ներդրողներին ստիպում է զգուշավոր լինել։ Ի՞նչ ազդեցություն կունենա սա Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով տրանսֆերտների գործոնը, նաեւ այն, որ մեր արտահանման զգալի մասը հենց ՌԴ է ուղղվում։ Եվ ի՞նչ ներուժ ունենք մեր տնտեսությանը հասցվելիք հնարավոր վնասները մեղմելու առումով։ Այս հարցերի շուրջ պարզաբանումները «ՀՀ»-ն փորձեց ստանալ տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանից։

«ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչումը եւ արդեն սկիզբ առած ռազմական գործողությունները, ինչին հետեւեց Արեւմուտքի կոշտ արձագանքը՝ հերթական է՛լ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման առումով, հանգեցրեցին ռուսական ակտիվներից ներդրումների զանգվածային արտահոսքի, ինչն էլ, իր հերթին, բերեց ռուսական արժույթի կտրուկ արժեզրկման։ Սակայն պետք է նշել, որ Ռուսաստանի տնտեսությունն արդեն իսկ որոշակի «իմունիտետ» է ձեռք բերել պարբերաբար կիրառվող տարաբնույթ ֆինանսական եւ առեւտրային պատժամիջոցների նկատմամբ։ Ավելին՝ վերջինս ունի ինչպես էներգետիկ, այնպես էլ հումքային եւ պարենային անկախություն, ինչը ներկայիս գլոբալացված աշխարհում անչափ կարեւոր է։ Բացի այդ, Ռուսաստանին լիակատար մեկուսացնել հնարավոր չէ. ԵԱՏՄ շուկան, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ առեւտրային ավելի սերտ հարաբերությունների ձեւավորումը կնպաստեն, որ Ռուսաստանը բավական թեթեւ տանի նաեւ նոր պատժամիջոցները։ Ավելին՝ համաշխարհային շուկաներում նավթի բավական բարձր գնանշումների շնորհիվ ռուսական ռուբլին լուրջ աջակցություն է ստանում, ինչը, ըստ կանխատեսումների, դեռ երկարաժամկետ բնույթ է կրելու»,- նշեց Կարեն Սարգսյանը։

Մասնագետի խոսքերով՝ արեւմտյան երկրները քաջ գիտակցում են, որ հնարավոր մի շարք պատժամիջոցներ կարող են ավելի շատ վնասել եվրոպական երկրներին, քան Ռուսաստանին, նույնիսկ վերջինիս կողմից համարժեք պատասխան  քայլերի բացակայության պարագայում։ Հետեւաբար, նշված գործոնների ազդեցությամբ պայմանավորված, երկարաժամկետ հատվածում ռուսական արժույթի էլ ավելի կտրուկ արժեզրկման հավանականությունը բարձր չի գնահատվում, եթե, իհարկե, այլ ֆորս-մաժորային իրավիճակներ ի հայտ չգան. «Հավելեմ նաեւ, որ այս պահին արդեն իսկ Ռուսաստանի իշխանությունները կոնկրետ քայլեր են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար, ինչի շնորհիվ ռուբլու փոխարժեքի որոշակի, թեեւ ոչ բարձր  արժեւորում նկատվում է»։

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցություններին՝ Կարեն Սարգսյանն ընդգծեց, որ կարճաժամկետ հատվածում եթե ռուբլին կայունանա, ապա որեւէ էական ազդեցություն մեր երկրի վրա չի ունենա. «Սակայն եթե իրավիճակը, այնուամենայնիվ, զարգանա այլ սցենարով, եւ ռուսական ռուբլու արժեզրկումը շարունակվի երկարաժամկետ հատվածում, ապա, ինչ խոսք, Հայաստանի տնտեսությունը եւ քաղաքացիները, անշուշտ, կզգան վերջինիս բացասական ազդեցությունները։ Դրանք կարտահայտվեն նախեւառաջ այն բանով, որ Ռուսաստանը մեր առեւտրային հիմնական գործընկերն է, հայաստանյան արտահանման զգալի մասն իրացվում է հենց այդ երկրում, եւ ռուսական արժույթի կտրուկ արժեզրկման պարագայում արտահանողների իրացման հասույթները էապես կարժեզրկվեն։ Հաջորդ ազդեցությունը Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտների արժեզրկումը կլինի։ Մասնավորապես՝ Ռուսաստանից դեպի Հայաստան բանկային համակարգով փոխանցված տրանսֆերտների գումարը դոլարային արտահայտությամբ կազմում է տարեկան միջին հաշվով 1 մլրդ ԱՄՆ դոլար, եւ մեր բնակչության շուրջ 15 տոկոսն ապրում է հենց այդ տրանսֆերտների հաշվին»։ 

Ինչ վերաբերում է հայկական դրամի փոխարժեքի հնարավոր արժեզրկմանը, ապա մասնագետի դիտարկումը հետեւյալն է. «Կարծում եմ՝ այս պահին նման միտումներ առկա չեն, եւ եթե ռուսական ռուբլին սկսի աստիճանաբար կայունանալ, ապա մեր ֆինանսական շուկայում լուրջ տատանումներ եւս չեն նկատվի։ Սակայն, այնուամենայնիվ, վատատեսական սցենարի դեպքում Հայաստանի կենտրոնական բանկն ունի համապատասխան գործիքակազմ եւ նաեւ արտարժութային պաշարներ՝ բանկային համակարգում արտարժույթի իրացվելիության բավարար մակարդակ ապահովելու եւ փոխարժեքի լուրջ տատանումներ թույլ չտալու համար»։

Թեգեր: ԴոնբասԴոնեցկԼուգանսկՀայաստանՈւկրաինապատերազմՌուսաստանՏնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ռուսաստան-ԵՄ՝ գաղափարական հակասություն

Ռուսաստան-ԵՄ՝ գաղափարական հակասություն

«Նա եղավ այն հզոր վահանը…»

«Նա եղավ այն հզոր վահանը…»

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist