Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանի համար Արցախի խնդիրը տարածքային չէ

Ներկայացված 5 սկզբունքներից առնվազն 3-ը իրենց արդիականությունը կորցրել են

Մարտի 16, 2022
Հանրապետություն
Հայաստանի համար Արցախի խնդիրը տարածքային չէ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
592
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանի ներկայացրած 5 հիմնական սկզբունքներում նոր բան չկար: Այդ սկզբունքներից 3-ը վերաբերում էին երկրների տարածքային ամբողջականության ճանաչմանը, իսկ մնացած 2-ը՝ միայն սահմանների հստակեցմանն ու հաղորդակցության ուղիների բացմանը:

Թվում է, թե այդ սկզբունքներով Ադրբեջանը փորձում է իրավական հիմքեր ապահովել իր տարածքային ամբողջականության ամրագրման համար՝ 5 դրույթից 3-ն ուղղակիորեն նվիրելով այդ խնդրին, չորրորդով էլ, ըստ էության, ամրագրել այն: Ադրբեջանի ԱԳՆ գաղտնազերծած սկզբունքները փաստում են, որ պաշտոնական Բաքուն իր այսօրվա քաղաքականությունը շարունակում է կառուցել 30 տարի վարած քարոզչության իներցիայով, երբ անընդհատ փորձում էր միջազգային հանրությանը մատուցել, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ: Դա արցախյան հիմնահարցի խեղաթյուրման հիմնական մարտավարական հնարք էր, որը Բաքուն փորձում է շարունակել նաեւ հետայսու: Հայկական կողմերը մշտապես հայտարարել են, որ Արցախի խնդիրը տարածքային չէ, այլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման, ինչն ամրագրված է նաեւ միջազգային բանակցային ընդունված ձեւաչափի՝ Մինսկի խմբի կարգավորման սկզբունքների մեջ:

Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի ղեկավարը՝ Վլադիմիր Պուտինը դեռ 44-օրյա պատերազմի օրերին հայտարարեց, թե Արցախի հարցը տարածքային չէ, այլ էթնիկ, ինչը նույնն է, ինչ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հարկ է ընդգծել, որ ՌԴ-ն այսօր խաղաղություն է ապահովում նաեւ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում:

Խաղաղության հաստատման ադրբեջանական 5 սկզբունքներից 3-ի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը հստակ արտահայտեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հայտարարելով. «Ըստ էության, դեռեւս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ… Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ՝ իրավունքների»:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ակնարկելով նախապայմաններով խոսելու անթույլատրելիության մասին, միաժամանակ դիվանագիտական լեզվով ասել է, որ հայկական կողմն առաջնային է համարում արցախահայության իրավունքները եւ ազատությունները երաշխավորող դրույթները, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցերը։ Արարատ Միրզոյանը փաստացի հայտարարեց, որ խաղաղության ադրբեջանական 5 սկզբունքներից 3-ն իրենց արդիականությունը կորցրել են դեռ 1991-ից, եւ պետք է անցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման, սահմանագծման գործընթացին, հաղորդակցության ուղիների բացմանը: Այս հարցում էլ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը հանդես է եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով՝ զորքերի հայելային հետքաշմամբ եւ միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրման միջոցով աշխատանքների մեկնարկմամբ, ինչը, սակայն, ադրբեջանական կողմը մերժել էր։

Այն դեպքում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, առաջնային նշանակություն է ստանում հարթակի ընտրության հարցը, որտեղ պետք է ընթանան խաղաղության պայմանագրի դրույթների քննարկումները: Հայկական կողմը բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Հելսինկիի եզրափակիչ ակտը:

Մինսկի խումբը երկար տարիներ եղել է արցախյան հիմնահարցի կարգավորման միջազգայնորեն ընդունված կառույցը, տիրապետում է Հայաստանի եւ Ադրբեջանի  միջեւ եղած հիմնահարցերի ողջ համալիրին, այդ առումով ահռելի փաստական բազայի է տիրապետում: Այս ձեւաչափում բանակցությունների վարումը նաեւ կնպաստի այն բանին, որ մշտապես ուշադրության կենտրոնում պահվի երկու պետությունների միջեւ առկա խնդիրների հիմնապատճառի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ կարգավիճակի հարցը, քանի որ այդ հարցի անտեսմամբ հնարավոր չէ տարածաշրջանում կայուն, երկարատեւ, ի վերջո, վերջնական խաղաղություն հաստատել:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրարատ ՄիրզոյանԱրցախԵԱՀԿՀՀ ԱԳՆճանաչում
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Այս տարվա երկու ամսում՝ շուրջ 1400 ավանդատու

Այս տարվա երկու ամսում՝ շուրջ 1400 ավանդատու

Անհանգստացած են եւ ահազանգում են

Անհանգստացած են եւ ահազանգում են

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist