Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մարտի 25, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ապադոլարացման գործընթաց՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում

Այն Հայաստանի համար միջազգային հաշվարկներում դոլարից հրաժարում չի ենթադրում

Մարտի 24, 2022
Հանրապետություն
Ապադոլարացման գործընթաց՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում
21
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն աշխատում են փոխադարձ հաշվարկներում դոլարի մասնաբաժինը նվազեցնելու ուղղությամբ: Այս մասին օրեր առաջ հաղորդել էր ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարը «Россия-24» հեռուստաալիքի եթերում ասել էր, որ ԵԱՏՄ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման շուրջ: «Շատ կարեւոր հարցը, որը քննարկվել է (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում), ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցն է»,- նշել էր նա։

«ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանին՝ հասկանալու այս ամբողջ գործընթացի ազդեցությունը Հայաստանի եւ նրա տնտեսության վրա։

-Նախ հասկանանք՝ ի՞նչ է ենթադրում այս գործընթացը ԵԱՏՄ շրջանակներում։

-Առհասարակ, ցանկացած տնտեսական ինտեգրման գործընթաց ենթադրում է  ընդհանուր տնտեսական տարածությունում ֆինանսական անկախության աստիճանական ամրապնդում, այդ թվում նաեւ երրորդ երկրների արժույթների կիրառումից աստիճանաբար հրաժարում՝ այս կերպ ապահովելով ֆինանսական հոսքերի  ներդաշնակեցում՝ փոխադարձ հաշվարկների համընդհանուր ընդունելի մոտեցումների կիրառմամբ: Այդպիսի մոտեցումներից է նաեւ ազգային արժույթների կիրառումը փոխադարձ հաշվարկների ժամանակ, քանի դեռ ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթ չի գործում: Եվ այս առումով միության անդամ պետությունների ռեզիդենտների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ապահովումը ԵԱՏՄ-ում համաձայնեցված դրամավարկային քաղաքականության իրականացման սկզբունքներից մեկն է։ Հետեւաբար, միանգամայն  բնական է, որ աստիճանաբար ԵԱՏՄ երկրներն ակտիվացնում են փոխադարձ հաշվարկներում միջազգային հիմնական արժույթ համարվող ԱՄՆ դոլարի մասնաբաժնի կրճատման աշխատանքները։ Նշեմ, որ այս աշխատանքները սկսվել են դեռեւս մեկ տարի առաջ, եւ ներկա դրությամբ ԵԱՏՄ տարածքում հաշվարկների մեծ մասն իրականացվում է ազգային արժույթներով։ Համեմատության համար նշեմ, որ  2021 թ. ազգային արժույթներով հաշվարկների տեսակարար կշիռը կազմել է 74 տոկոս,  ինչը 2013-ի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11 տոկոսով: Հավելեմ նաեւ, որ 2022 թ. մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրները քննարկել են փոխադարձ համաձայնությամբ ներմուծման մաքսատուրքերի փոխանցման եւ բաշխման շրջանակներում հաշվարկների իրականացման  հնարավորությունը նաեւ ռուսական ռուբլով:

– Ի՞նչ չափով է ԵԱՏՄ շրջանակներում նշված գործընթացը Հայաստանին վերաբերելու՝ հաշվի առնելով գլոբալ հաշվարկային համակարգերին մեր ինտեգրվածությունը։

-Այս գործընթացը Հայաստանի Հանրապետությանը վերաբերում է այնքանով, որքանով ԵԱՏՄ այլ անդամ երկրներին: Ընդ որում՝ սա առնչվում է միայն ԵԱՏՄ շրջանակում կիրառվող փոխադարձ հաշվարկներին եւ չի ենթադրում երրորդ երկրների հետ  կիրառվող հաշվարկների դեպքում դոլարի կամ եվրոյի կիրառման որեւէ սահմանափակում: Նման գործընթացներն արդեն կանոնակարգվում են  համապատասխան երկրների հետ կնքված միջազգային համաձայնագրերով, եւ միանգամայն բնական է, որ նման դեպքերում առաջնահերթությունը կտրվի միջազգային փոխադարձ ընդունելի եւ հուսալի արժույթի, ինչպիսին էլ ԱՄՆ դոլարն է, իսկ ԵՄ տարածքում՝ եվրոն:

-Արդյոք սա ենթադրում է ապադոլարացո՞ւմ, եւ ինչքանո՞վ այն կազդի ՀՀ տնտեսության վրա՝ դրական եւ բացասական առումներով։

-Պետք է նշել, որ այս գործընթացն ավելի շուտ նշանակում է ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական հոսքերի ապադոլարացում, ինչը բնական  գործընթաց է՝ անկախ ներկայումս Ռուսաստանի ֆինանսական շուկայում առկա զարգացումներից: Կոնկրետ Ռուսաստանն Արեւմուտքի պատժամիջոցների կիրառմանը զուգընթաց ակտիվ քայլեր է իրականացնում տնտեսության ապադոլարացման ուղղությամբ՝ սկսած դեռեւս 2014-ից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա միջազգային հաշվարկներում (ոչ ԵԱՏՄ շրջանակներում) դոլարից հրաժարվելու պատճառ չկա եւ, բնականաբար, չի էլ կարող լինել, քանի որ, ինչպես նշեցի, այլ երկրների հետ առեւտրային եւ ֆինանսական գործարքներում կիրառվում են համաշխարհային արժութային զամբյուղի մեջ առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող եւ միջազգայնորեն ընդունելի արժույթներ, ինչպիսին էլ առաջին հերթին ԱՄՆ դոլարն է:

-Կարո՞ղ ենք երկուսն էլ համադրել, եւ արդյոք քաղաքական հետեւանքներ չե՞ն լինի։

-Միանշանակ կարող ենք, քանի որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, միութենական ներքին հաշվարկներում պետք է առաջնորդվի համընդհանուր սահմանված կանոնակարգերով, ինչը որեւէ կերպ չի խոչընդոտում երրորդ երկրների հետ իրականացվող տնտեսական հարաբերություններում փոխադարձ հաշվարկների  այլ մոտեցումների եւ ընթացակարգերի կիրառմանը:

Թեգեր: ԵԱՏՄԿարեն ՍարգսյանՏնտեսություն
Կիսվել8Tweet5Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

Մարտի 25, 2023
«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

Մարտի 24, 2023

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Անիրատեսական նախապայմանները

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Հաջորդ Հոդվածը
ԵՄ-ն կստեղծի 5000 հոգանոց արագ արձագանքման ուժեր

ԵՄ-ն կստեղծի 5000 հոգանոց արագ արձագանքման ուժեր

Թուրքիային հրում են դեպի նոր պատերազմ Սիրիայում

Թուրքիային հրում են դեպի նոր պատերազմ Սիրիայում

Ամենաընթերցվածը

  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist