Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայկական «լարախաղացության» անհրաժեշտությունը

Այլապես թյուրքականն անկում չի ապրի

Հունվարի 10, 2023
Հանրապետություն
Ինչպես սկսել հարաբերությունները պակաս ժողովրդավար երկու հարեւանների հետ
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2022 թ. արդյունքների ամփոփման մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Ուկրաինային Ադրբեջանի օգնության չափը կազմել է ավելի քան 30 մլն մանաթ։ Ներկայիս փոխարժեքով դա ավելի քան 17.5 մլն դոլար է։ Ռուսական կողմն ադրբեջանական կողմի հանդեպ ոչ մի «պրետենզիա» ցույց չի տալիս, որովհետեւ իրականում ուկրաինական պատերազմը մտերմացրել է Մոսկվային ու Անկարային։

Սա այն է, ինչ կոչվում է քաղաքականություն: Եվ այն, որ այս քաղաքականությունն այսօր հաջող ընթացքի մեջ է, վկայում է, որ այս ուղղությամբ ու այսօրվա դրությամբ ճիշտ չեն աշխատում եվրոպական դիվանագիտական օղակները, եւ ճիշտ հակառակը՝ արդյունավետ է աշխատում Անկարան։ Իրականում Թուրքիան ճիշտ է քայլում Արեւմուտք-Ռուսաստան լարի վրա, ու լարախաղացությունը համենայնդեպս դեռ անկումով չի ավարտվել։ Եթե ավելի պարզ, ապա՝ ի՞նչ է անում Թուրքիան։ Սա փորձում է կառավարել իր տնտեսական՝ տարիներ ձգվող անկայունությունը։ Ռուսաստանից ավելացնում է հում նավթի ներմուծման ծավալները, ռուսական կողմի հետ աշխատում է իր ատոմակայանների, նաեւ՝ գազային հանգույցի ուղղությամբ։ Անկարան այնքան ճիշտ է դիրքավորվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որ միաժամանակ կարողանում է ե՛ւ անտեսել Մոսկվայի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները, ե՛ւ իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր զենք մատակարարել Ուկրաինային։ Այո, Արեւմուտքը իր ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բերանով Անկարային զգուշացնում է, որ Մոսկվայի համար պատժամիջոցներից խուսափելու ճանապարհ չբացի, այո, Անկարան փակում է Սեւ ծովը՝ ռուսական ռազմանավերի համար, բայց չի մոռանում նույն Արեւմուտքին ցույց տալ, որ մտերմիկ հարաբերություններ է կառուցել Ռուսաստանի հետ, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամների հետ վատ հարաբերություններ ունի ու չի վարանում խոսել այդ մասին։

Մոսկվային այս պարագայում ձեռք է տալիս թուրքական լարախաղացությունը, որովհետեւ լավ է աշխատում թուրքական էներգետիկ դիվանագիտությունը. ի վերջո Թուրքիան ռուսական էժան գազով ու նավթով գոնե առժամանակ թուլացնում է իր տնտեսության առջեւ ծառացած մարտահրավերները։ Ի՞նչ է շահում Ռուսաստանը. իրականում համաշխարհային շուկա Մոսկվայի մատակարարումները չեն դադարում։ Ու պարզ պատճառն այն է, որ որոշ երկրներ ռուսական նավթի գների վերին շեմի սահմանմանը համաձայնություն են տվել արդեն։ Ռուսական բազմաթիվ ընկերություններ էլ իրենց բիզնեսը տեղափոխում են Թուրքիա՝ եվրոպական սահմանափակումներից խուսափելու համար։ Սա, բնականաբար, ձեռնտու է Թուրքիային, որովհետեւ թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում Թուրքիային անհրաժեշտ է արտարժույթ՝ լիրայի հերթական ձախողումները կանխելու համար։

Բնականաբար, այնպես չէ, որ Անկարան այս քայլերով լավություն է անում Մոսկվային։ Բանն այն է, որ Թուրքիան ամենաուղղակի ձեւով կախված է ռուսական «Գազպրոմից»։ Միջազգային ամենատարբեր՝ էներգետիկ ոլորտի խորհրդատվական ու մոնիտորինգային ընկերությունների տվյալները վկայում են, որ նախորդ տարի «Գազպրոմն» է ապահովել թուրքական ներքին կարիքների 43 տոկոսը (այս տվյալը 2022 թ. սեպտեմբերի դրությամբ է)։ Հասկանալի է, Անկարան պետք է Մոսկվայի առջեւ արեւմտյան այս պատժամիջոցների համապատկերում լիքը դռներ բացի, որպեսզի Ռուսաստանը հանկարծ չդադարեցնի գազի մատակարարումը։ Ասել, թե Մոսկվան այլընտրանք չունի, որովհետեւ իրեն գազի գնորդ է պետք, իմացության պակաս կլինի, քանզի Մոսկվան իր էներգետիկ դիվանագիտության բազում ուղղություններ ու նոր շուկաներ դեռ 2014-ից է հաստատել։

Հիմա ավելի պարզ դարձավ կարծես ադրբեջանական կողմի հանդեպ աշխարհի լռության պատճառը։ Իրականո՛ւմ լռության, որովհետեւ թեկուզ որոշ հասցեական կոչերը դեռ գործնական քայլեր չեն ենթադրում։ Հիշեցնենք` վերջերս Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն էր խոսել ադրբեջանական երկերեսանիությունից, ըստ որի՝ «Ադրբեջանն արտահանում է ավելի շատ գազ, քան արտադրում է, այնտեղ կա նաեւ ռուսական գազ, որը Ռուսաստանից գնում են ու վաճառում ավելի թանկ գնով, եւ նրանք երկերեսանիությամբ են զբաղվում»:

Ռուս-ուկրաինական ծավալումները ակնառու ցուցադրում են համաշխարհային էներգետիկ գործընթացները։ Միջազգային փորձագիտական որոշ ընկերություններ կանխատեսում են, որ գազի ճգնաժամը Եվրոպայում կարող է մինչեւ 2030-ը ձգվել, եւ որ այս ընթացքում արդեն նոր համաշխարհային էներգետիկ կարգ կձեւավորվի (այս թեմային առանձին կադրադառնանք)։ Այս համապատկերում մեղադրել ռուս-թուրքական մերձեցմանը, նշանակում է չհասկանալ համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացները եւ աչք փակել սեփական անարդյունավետ աշխատանքի վրա։ Իրականությունն այն է, որ մենք արդյունավետ չենք աշխատում ոչ եվրոպական եւ ոչ էլ ռուսական ուղղություններով,  բայց փոխարենը մեղադրում ենք «կույր աշխարհին», որ չի նկատում մեր դարդն ու ցավը, չի տեսնում մեր Արցախի 120 հազար բնակչի գլխին կախված ցեղասպանության վտանգը։ Մինչդեռ ինքներս մեզ պետք է մի պարզ հարց տանք՝ իսկ լացողին, բողոքողին ո՞վ է օգնում։ Ոչ ոք։ Լացողի ուսին մի թեթեւ թփթփացնում են, ցավակցում ու անցնում։ Ինչը եւ աշխարհն անում է՝ իր որոշ հասցեական կոչերով։

Իսկ թյուրքական կողմերը գործում են, արդյունավե՛տ են գործում՝ էներգետիկ խաղերով, Հայաստանի սահմանին ռազմաբազա կառուցելով, պաշտպանական բյուջեներն ավելացնելով, պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնելով, Հայաստանն ու Արցախը կապող կյանքի ճանապարհը փակելով։ Հայկական կողմի հակադարձումներն այս պահին, մեղմ ասած, ճիշտ չեն։ Բերձորի միջանցքի փակումը մենք դեռ հումանիտար ճգնաժամ ենք անվանում, ոչ թե Հայաստանի ու Արցախի հանդեպ թշնամու կողմից ձեռնարկված ռազմական քայլ՝ ուղղված Հայաստանի ու Արցախի էլ ավելի թուլացմանը՝ ուղղակիորեն լինելիության խնդիր ստեղծելով մեզ համար։ Թշնամին դեռ Հայաստանի ինքնիշխան սահմաններից ներս է, մեր սահմանամերձ որոշ գյուղերում քաղաքացիական կյանքն այլեւս խաթարված է, իսկ մեր հակադարձումները դեռ հաղորդագրությունների տեսքով են այն մասին, որ թշնամին ստում է, մենք նրա ուղղությամբ չենք կրակում եւ այլն։ Թշնամին ամեն օր, առանց դիվանագիտական սեթեւեթանքների, բառացի սպառնում է, որ թույլ չի տալու Հայաստանին վերականգնել իր ուժերը եւ որ «Ղարաբաղի հարց» իր համար այլեւս գոյություն չունի, իսկ մենք իբրեւ հակադարձում դեռ գործնական որեւէ լրջագույն ռազմավարական քայլ չենք անում մեր ուժերը վերականգնելու համար։ Փոխարենը բողոքում ենք Եվրոպայից, որ անտարբեր է, եւ նեղանում ենք Ռուսաստանից, որ մեր թշնամու հետ գործակցում է, ու քայլում ենք ռուսական ռազմաբազայի ուղղությամբ։ Ճանապարհին, իհարկե, մոռանում ենք գոնե քարտեզով տեսնել Հայաստան-Թուրքիա սահմանի երկարությունը եւ, իհարկե, մոռանում ենք պարզել ընդհանրապես մեր քաղաքական դաշտի ամենատարբեր գործիչների ազդեցության ծագման երկրները։

Գործելու փոխարեն նեղսրտում ենք։ Մինչդեռ մեր գործը պետք է լինի տարբեր ուղղությունների հետ աշխատելը։ Ի վերջո պետության խոհանոցը տնային տնտեսուհու օրական մեկ ճաշացանկով խոհանոց չէ։ Պետությունը տարբեր ուղղությունների հետ պետք է գործակցի, նոր ուղղություններ փնտրի՝ այդ ուղղություններին հայկական կողմի հետ փոխգործակցության շահը ներկայացնելով։ Տեղին չէ մեր հանդեպ աշխարհի անտարբերության մեղքը բարդել, ասենք, ադրբեջանական նավթի օգուտի վրա ու սպասել՝ ձեռքներս ծալած նստելով։ Ադրբեջանական նավթը նոր չի բուսնել, այդ նավթը Արցախյան առաջին ազատամարտից հետո էլ կար, բայց դա չխանգարեց աշխարհին տարածաշրջանում հայկական գործոնը հաշվի առնելու։ Այդ գործոնը հարկ է կրկին ցույց տալ, նորովի՝ առանց հայկական ազգային ու պետական շահն անտեսելու։ Բայց դրա համար նախ պետք է սեփական ոտքերին կանգնել՝ էներգետիկ, տնտեսական, քաղաքական լրջագույն ծրագրերով։ Վերջապես մենք էլ զբաղվենք լարախաղացությամբ, հիանալի այս արվեստին մշտապես տիրապետել ենք ու այն միշտ մեր ազգային գունապնակի անբաժանելի մասն է եղել։ Այս արվեստը դիվանագիտական դաշտ տեղափոխելը պարզապես անհրաժեշտություն է՝ անհնարինը հնարավոր դարձնելու համար։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերդաձորԳազպրոմԹուրքիաճանապարհՆԱՏՕՌուսաստանսադրանք
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Հայաստանը պետք է նոր մակարդակ հաղորդի Հնդկաստանի հետ փոխգործակցության ներուժին

Ապրիլի 1, 2023
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023

Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

Կայունացման հաշվի նպատակային մակարդակի կանոնը պատերազմի ժամանակ չի գործի

Հետընթաց ԱՄՆ դաշնակիցների շարքում

Հայաստանում դրական միտումները կարող են շարունակվել

Պատրանքի փոխարեն՝ «ռեալ պոլիտիկը»

Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

Հաջորդ Հոդվածը
Ցեղասպանության ենթարկվող արցախցու ձայնը պետք է լսի աշխարհը

Ցեղասպանության ենթարկվող արցախցու ձայնը պետք է լսի աշխարհը

Քաղաքակրթության կրողների աչքի առաջ

Քաղաքակրթության կրողների աչքի առաջ

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist