Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տոտեմը փոխել չենք կարող, մնում է չմոռանանք

Որ խաղաղ ապրելու համար պետք է պատրաստվել դիմակայելու

Հունվարի 11, 2023
Հանրապետություն
Տոտեմը փոխել չենք կարող, մնում է չմոռանանք
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
521
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ սոցհարթակներում քարոզչություն ենք նկատում առ այն, որ աշխարհը գնում է խաղաղության, եւ Կովկասը չի կարող այդ գործընթացից դուրս մնալ, չենք զարմանում։ Որովհետեւ տեղեկատվական այս խայծը շահառու շրջանակների կողմից պետք է գցվեր, ինչը եւ արվել է։ Զարմանում ենք այն փաստից, որ  այդ խայծը կուլ են տալիս նաեւ մեր հանրության որոշ շերտեր, չնայած մեր իրականությանը. այն է՝ թյուրքական կողմը փակել է Հայաստանն Արցախին կապող Բերձորի միջանցքը, ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան սահմանից ներս են, թյուրքական սպառնալիքներն ընդդեմ Հայաստանի եւ Արցախի չեն դադարում։ Եթե այս ամենը խաղաղության դրսեւորումներ են, ապա դժվար չէ պատկերացնել պատերազմի «էությունը»։

Բայց որպեսզի փաստերով ցույց տանք, որ աշխարհը բնավ էլ խաղաղության ուղիով չի գնում, եւ Հայաստանն էլ, աշխարհագրորեն խաչմերուկային դիրքում գտնվելով եւ 2020 թ. պատերազմից հետո առավել խոցելի լինելով, զերծ չի մնալու բարդագույն մարտահրավերներից, օրինակներով խոսենք։

 1. Եվրոպական որոշ երկրներ, փաստացի պատերազմի մեջ չլինելով, ռուս-ուկրաինական ծավալումների համապատկերում անցում են կատարում «ռազմականացված տնտեսության վիճակի»։ Ֆինլանդիան, օրինակ, հաշվի առնելով էներգետիկ ճգնաժամի աննախադեպ բնույթը եւ համարելով, որ իրավիճակը հանգուցալուծելու համար բացառիկ միջոցներ են անհրաժեշտ, որոշել է անցնել «ռազմական տնտեսության» ձեւաչափին։ «Պատերազմական տնտեսության» շրջանին անցնելու մասին խոսել են Ֆրանսիան, նաեւ Գերմանիան։ Այսինքն՝ Եվրոպան, այո՛, պատերազմի մեջ չէ, բայց հասկանում է, որ աշխարհաքաղաքական իրողությունները շատ արագ են փոխվում, եւ պետք է պատրաստ լինել փոփոխության։ Հայաստանը, որ փաստացի «պատերազմական շրջանում» է, դեռ կուլ է տալիս, իբր, խաղաղության խայծը։

2. Եվրոպական մեկ այլ երկիր՝ Շվեդիան, որոշել է վերսկսել զորակոչով քաղաքացիական ծառայությունը՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով (ըստ «Bloomberg»-ի)։ Շվեդիան, որի կողքին Նորվեգիան, Ֆինլանդիան եւ ծովային սահմանով Դանիան է, որը եվրոպական ամենահանգիստ երկրներից է եւ հարեւանների հետ խնդիր չունի, պարտավորվել է ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսին՝ ուկրաինական փորձը հաշվի առնելով եւ, ընդհանրապես, ընդհանուր պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով։

3. ԱՄՆ-ի պաշտպանական նոր բյուջեն հակաիրանական է անվանել Թեհրանը։ IRNA-ի տեղեկացմամբ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այդ բյուջեն ցույց է տալիս Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական մտադրությունը։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է նաեւ, թե Իրանի եւ այլ երկրների երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական, ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, իսկ ԱՄՆ-ն «սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը՝ բազմաթիվ ռազմական բազաներ տարածաշրջանում ստեղծելով»:

4. Ճապոնիան, որ մշտապես առաջնորդվել է ռազմական զսպվածության սկզբունքով, որոշել է հրաժարվել այդ սկզբունքից (ըստ «Foreign Affairs»-ի): Եվ ոչ ավել, ոչ պակաս՝ միանգամից ծրագրում է կրկնապատկել ռազմական ծախսերը եւ պաշտպանական բյուջեն ավելացնել մոտավորապես 315 մլրդ դոլարով առաջիկա հինգ տարում։ Ավելին՝ Ճապոնիան ոչ միայն հրաժարվում է ռազմական զսպվածության սկզբունքից, այլեւ անհրաժեշտության պարագայում հակահարված հասցնելու ծրագիր է դիտարկում «թշնամու տարածքում»։

Մտածված չենք անդրադառնում աշխարհի թեժ կետերին, որոնցում խաղաղության նշույլ անգամ չկա։ Մեջբերում ենք խաղաղ երկրների օրինակը՝ ցույց տալու աշխարհի՝ իբր, խաղաղության ուղիով գնալու խայծը։ Աշխարհը զինվում է, խաղաղության երգը ոչ մեկի շուրթերից չի հնչում։ Մանավանդ՝ մեր տարածաշրջանում եւ հատկապես մեր պարագայում, երբ թյուրքական տանդեմին դեմ առ դեմ ենք եւ իրականում՝ միայնակ։

Հայաջինջ քաղաքականությունը պետական ամենաբարձր մակարդակով արդարացնող Թուրքիան պնդում է, որ Հայաստանն է սպառնում տարածաշրջանային խաղաղությանը։ Անթալիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստի շրջանակում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Սենթոփն ադրբեջանական գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ («Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ)։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան վստահեցրել է, թե Թուրքիան մշտապես աջակցել ու աջակցելու է «Ադրբեջանի արդար պայքարին»։ Եվ սա ասում է մի պետություն, որն ինքը, քաղցկեղի նման տարածվելով, սպառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհի խաղաղությանը՝ պանթուրքական ու ֆաշիստական իր ծրագրերով։ Մի պետություն, որ հիմնվել է հայերի բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի մի մասում։ Հայկական հողերում է բուսնած նաեւ այդ պետության կովկասյան գոյացությունը՝ Ադրբեջանը։ Թյուրքական այս տանդեմի նպատակը մեկն է՝ ավարտին հասցնել հայասպան քաղաքականությունը։ Եթե սրա անունը խաղաղություն է, ուրեմն հայկական աշխարհը անպայման պետք է պատերազմի պատրաստվի՝ բոլոր հնարավոր ու անհնարին ձեւերով։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Twitter»-ի իր էջում 2022 թ. արդյունքներից խոսելիս նշել է, թե Ադրբեջանի հետ 12 համատեղ զորավարժություններ անցկացնելով՝ մեծացրել են իրենց ռազմական հնարավորությունները։

Սեփական խնդիրների մեջ թաղված Ուկրաինան ոչ մի կերպ չի մոռանում Արցախը։ 44-օրյայի ընթացքում Ուկրաինայի համար «Ղարաբաղը Ադրբեջան է»-ն կարգախոս էր։ Իսկ նախորդ տարվա մարտին Ուկրաինայի անվտանգության քարտուղարը հեռոստամարաթոնի ժամանակ հայտարարել էր, թե «այլ պետությունների տարածքների վրա Ռուսաստանի ազդեցության գոտիներում նոր ճակատների ի հայտ գալը մեծապես կօգնի Ուկրաինային պայքարել Ռուսաստանի Դաշնության հարձակման դեմ»։ Եվ, բնականաբար, իբրեւ նոր ճակատ, դիտարկել էր Արցախը։

Ահա ա՛յս ուղղությամբ է գնում աշխարհը՝ ատելության գերդոզավորման։ Հայաստանը այս ամենից զերծ մնալ ու խաղաղ ապրել չի կարող։ Ոչ էլ կարող է խաղաղության աղավնի «աշխատել» աշխարհում։ Հայաստանը, իր կամքից անկախ, մտած է գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Եվ այս խաղերի մեջ խաղաղության մասին մտածելը մեզ ուղղակիորեն տանելու է դեպի նոր պատերազմներ ու աղետներ։ Մենք այլ ելք չունենք, քան մարտահրավերներին պատրաստվելը։ Ու դրա համար մեզ պետք է տնտեսություն եւ բանակ։ Ճապոնիայի օրինակը մեջբերենք կրկին։ Այս երկիրն աշխարհի տասնյակում է ռազմական բյուջեի մեծությամբ եւ դա պատճառաբանում է «խաղաղության պահպանման նպատակով»։ Եվ հենց նույն այդ նպատակով էլ հրաժարվում է երկրի խաղաղ զարգացման քաղաքականությունից։ Մոսկվան համարում է, որ սա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար:

Աշխարհի դրվածքն է՝ խաղաղությունից հրաժարվում են խաղաղ ապրելու համար, այլ կերպ՝ խաղաղ ապրելու համար պատրաստվում են պատերազմի։ Խաղի այս կանոնին դեմ գնալը մեզ ծանրագույն իրավիճակների առաջ կկանգնեցնի, կանոնին հետեւելը կստիպի ելքերն աշխատեցնել եւ զսպել մեր հանդեպ թշնամու ախորժակը։ Նորանկախ Հայաստանում այդ հաջող փորձն ունեցել ենք, եւ կրկնության կամքը բացառապես մեզանից է կախված։ Ի վերջո, մեր տոտեմը հզոր խոյն է, ոչ թե հլու մորթվող գառը, թշնամուն որջում խեղդող արծիվն է, ոչ թե թեկուզ սիրուն, բայց ոչ բարձր թռիչքի տեր աղավնին։ Տոտեմն ի վերուստ տրված պարգեւ է, փոխել չենք կարող։ Մնում է չմոռանանք։

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախպատերազմսադրանքՏնտեսություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

Մարտի 25, 2023
«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

Մարտի 24, 2023

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Անիրատեսական նախապայմանները

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիան կազատվի՞ «Կապույտ հոսքի» ազդեցությունից

Թուրքիան կազատվի՞ «Կապույտ հոսքի» ազդեցությունից

Մեծ խաղ՝ բազմաթիվ անհայտներով

Մեծ խաղ՝ բազմաթիվ անհայտներով

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist