Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անավարտ բնակարանաշինարարական կոոպերատիվների ճակատագիրը որոշվեց

Դրանց վերաբերող որոշումներն ուժը կորցրին

Հունվարի 13, 2023
Հանրապետություն
Անավարտ բնակարանաշինարարական կոոպերատիվների ճակատագիրը որոշվեց
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
58
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության երեկվա նիստում ուժը կորցրած ճանաչվեցին 1997 թ. ապրիլի 30-ի, 2000 թ. օգոստոսի 2-ի, 2002 թ. մարտի 12-ի որոշումները, որոնք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պնդմամբ, գործնականում կիրառություն չունեցող իրավական ակտեր էին։ Խոսքը վերաբերում է անավարտ բնակարաշինարարական կոոպերատիվներին։

Անավարտ բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի (բառը՝ կառավարության որոշումից, ամբողջ տեղեկությունը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից- Ա. Մ.) կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը հաստատվել է կառավարության 2000 թ. օգոստոսի 2-ի թիվ 432 որոշմամբ։ Ըստ այդմ՝ այդ ժամանակ կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման գործընթացը կազմակերպում եւ իրականացնում էր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը՝ կառավարության 2002 թ. որոշմամբ սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում՝ մինչեւ 2011 թ.:

Ծրագրային բյուջետավորման ներդրման շրջանակներում կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման միջոցառման իրականացումը 2020-ից վերապահվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ու ներառվել 2020 թ. պետբյուջեի մասին օրենքի հավելվածում (ավանդների եւ այլ փոխհատուցումներ)։ Բայց 2020 թ. բյուջետային գործընթացի շրջանակներում միջոցառումը ներառվել է ֆիննախի կողմից (առանց ԱՍՀ նախարարության բյուջետային հայտի)՝ ծրագրի իրականացման համար հատկացնելով շուրջ 731 մլն դրամ։ Այն, սակայն, ուղղվել է պահուստային ֆոնդ, եւ միջոցառումը 2020 թ. չի իրականացվել։ 2021 եւ 2022 թթ.  պետական բյուջեներով այդ միջոցառման գծով գումարներ նախատեսված չեն եղել։

Կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման ծրագրի վերաբերյալ շահառուների դիմումներին ընթացք տալու նպատակով ԱՍՀ նախարարությունը 2022 թ. մարտի 30-ի  գրությամբ դիմել է ֆինանսների նախարարությանը՝ ծրագրի ընթացքի, կոոպերատիվների եւ փայատերերի տվյալների, վճարված եւ վճարման ենթակա փոխհատուցման չափի, անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսման ցուցանիշների, ծրագրի դադարեցման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Ֆիննախի տվյալների եւ տեղեկությունների ուսումնասիրությամբ  պարզ դարձավ, որ՝ 1. ծրագրին վերաբերելի իրավական ակտերով սահմանված չէ, իսկ առկա տվյալներով էլ հստակեցված չէ կոոպերատիվների ցանկը, փայատերերի տվյալները կամ դրանց հստակեցման (տվյալների համադրման) մեթոդները։

2. Խնդրահարույց է 2000 թ. սահմանված՝ կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման գումարի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փաստաթղթային հիմնավորվածությունը, այդ ցուցանիշների կազմի, այդ թվում՝  անավարտ շինարարության փաստացի կատարողականի վերաբերյալ, եւ մյուս իրավակարգավորումների կիրառելիությունը Խորհրդային Միության ռուբլով կատարված գործարքներից շուրջ 30 տարի հետո՝ 2022 թ. կամ հաջորդ տարիներին։

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ փոխհատուցում տրամադրվել է 2011 թ., խնդրահարույց է նաեւ արդեն իսկ տրամադրված փոխհատուցման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալը:

ԱՍՀ-ն նշում է, թե հարցի կարգավորման համար որոշիչ է նաեւ ծրագիրն իրականացնելու դեպքում վարչարարական հնարավոր խնդիրների ծագումը, որոնց լուծումներ առաջարկելն իրատեսական չէ՝ հաշվի առնելով, մասնավորապես, անհրաժեշտ տեղեկատվական բազաների (կոոպերատիվների, դրանց փայատերերի վերաբերյալ) բացակայությունն ու դրանով պայմանավորված՝ ներկայացված փաստաթղթերի ստույգությունը պարզելու անհնարինությունը։ «Միաժամանակ, հաշվի առնելով վերջին տարիների զարգացումները, պայմանավորված համավարակով, պատերազմով եւ այլ իրողություններով, կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման ծրագրի իրականացումն այլեւս սոցիալական ծրագրերի առջնահերթություն չէ: Ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում նպատակահարմար է սոցիալական ծախսերի առաջնահերթություններ սահմանել այլ՝ ներկա իրողություններով պայմանավորված սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի համար»: 

Այս ամենը հաշվի առնելով՝ «կոոպերատիվների փայատերերին փոխհատուցում տրամադրելու կառավարության պատրաստակամությունը չի հանգեցնում փայատերերին դրամական օգնություն տրամադրելու պոզիտիվ պարտականության առաջացմանը», ուստի որոշվեց՝ «միջոցառումը շարունակելը նպատակահարմար չէ»:

Թեգեր: բնակարանշինարարությունՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

Մարտի 25, 2023
«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

«Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

Մարտի 24, 2023

ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

Աչքի առաջ ունենալով աշխարհին հակադրվելու դեպքերի բազմաթիվ օրինակներ

Սթափեցնող զանգ ԱՄՆ-ից

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Անիրատեսական նախապայմանները

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Հաջորդ Հոդվածը
Արցախցիներն ակնկալում են ավելի գործուն աջակցություն

Արցախցիներն ակնկալում են ավելի գործուն աջակցություն

Գլոբալ Հարավի ձայնը՝ միասնական ձայն, միասնական նպատակ

Գլոբալ Հարավի ձայնը՝ միասնական ձայն, միասնական նպատակ

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist