Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Եթե…, ապա…

Բոլոր ձկները շնչում են խռիկներով, իշխանը ձուկ է, հետեւաբար՝ իշխանը շնչում է խռիկներով

Հունվարի 17, 2023
Հանրապետություն
Եթե…, ապա…
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
541
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համալսարանական տարիներին, «տրամաբանություն» առարկայի դասընթացի շրջանակներում, գրեթե մշտապես, սիլլոգիզմի մի օրինակ էր շրջանառվում, որը մոտավորապես հնչում էր այսպես՝ բոլոր ձկները շնչում են խռիկներով, իշխանը ձուկ է, հետեւաբար՝ իշխանը շնչում է խռիկներով: Այս օրինակը ծանոթ էր գրեթե բոլոր կուրսերին, տարբեր տարիներին «տրամաբանություն» առարկան այս կամ այն չափով կամ այս կամ այն կերպ ուսումնասիրածներին:

Չի բացառվում, որ այսօրվա համապատասխան ֆակուլտետների ուսանողները եւս առնչվել են այս օրինակին: Սակայն ավելի հաստատ է մեկ այլ բան՝ այսօրվա եւ երեկվա ոչ միայն ուսանողներն են ամեն օր, օրական մի քանի ժամ կամա թե ակամա շփվում «երկաթյա» տրամաբանության տարբեր օրինակների հետ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, Լաչինի միջանցքի շրջափակմանը եւ իրադարձությունների հետագա զարգացմանը:

Քաղաքագիտական ու ոչ քաղաքագիտական, քաղաքական ու ոչ քաղաքական, վճարովի եւ անվճար վերլուծություններ, եզրահանգումներ, վերլուծություններ, կանխատեսումներ ու գուշակություններ են հնչում աջից ու ձախից, վերեւից ու ներքեւից, իշխանական ու ոչ իշխանական տեսանկյուններից, մտահոգություններով ու «մտահոգություններով» առլեցուն, ներսից ու դրսից, հյուսիսից ու հարավից…  Տպավորություն է, թե շատ շատերը փորձում են օգտվել այն հանգամանքից, որ իր կանխատեսումներով հայտնի Վանգան այլեւս կենդանի չէ, եւ նրա տեղը զբաղեցնելու մրցույթ է…

Իհարկե, կարող ենք մխիթարվել, որ այս միտումը զուտ հայկական չէ:  Աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ աշխարհի մակարդակով ավելացել են վերլուծաբանները, քաղաքագետները, գուշակները: Բայց այս դեպքում մխիթարությունը մոտավորապես նույնն է, ինչ միջազգային մակարդակով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ հնչող մտահոգություններն ու հորդորները, որոնք այդպես էլ մնում են որպես քաղաքական ժեստեր: Իսկ Արցախը, ինչպես բազմիցս է ասվել, գործնական քայլերի, աջակցության, ի վերջո, փրկության կարիք ունի, ոչ թե բախտ բացողների, կանխատեսողների, իրավիճակն իբր մի կամ մի քանի քայլ առաջ տեսնողների:

Անշուշտ, բոլորի կարծիքները, մտավոր աշխատանքը, մտածելակերպը որեւէ կերպ արժանի են որոշակի հարգանքի: Անշուշտ, բոլորը չէ, որ մտացածին կամ ժամանակավոր ու ժամանակավրեպ քաղաքագետներ են, մոտավոր տրամաչափի քաղաքական գործիչներ եւ տարբեր անհրաժեշտության գործիքներ: Բայց չի կարելի, անիմաստ է գործնական աջակցության, կենսական օգնության փոխարեն ստիպված ածելու սայրի վրայով քայլող մարդկանց հրամցնել այն, ինչի կարիքն այս պահին նրանք այնտեղ՝ Արցախում ամենաքիչն ունեն:

Իհարկե, ոչ միայն հացիւ, այլ նաեւ բանիւ, բայց, կներեք, չի կարելի շարունակ հացի փոխարեն բան՝ խոսք հրամցնել, մինչեւ տեսնենք՝ ինչ է ստացվում: Իսկ հացիւ-ի մեջ ոչ միայն հաց կա, այլեւ՝ գործ, քայլ, աշխատանք, ջանք…

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախսադրանք
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Եվրոպայի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ դիվանագիտությունը

Եվրոպայի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ դիվանագիտությունը

Սողացող ցեղասպանություն՝ Արցախի ժողովրդի դեմ

Աշխարհի անգործությունն աղետաբեր կլինի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist