Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կանոնագիրքը զինված ուժերի Աստվածաշունչն է

Նրանով առաջնորդվելը՝ յուրաքանչյուրի սուրբ պարտականությունը

Հունվարի 21, 2023
Հանրապետություն
Կանոնագիրքը զինված ուժերի Աստվածաշունչն է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
336
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բանակը յուրաքանչյուր պետության հիմնական հենասյուներից է, եւ բոլոր ժամանակներում այն կարգավորվել է առանձին իրավական նորմերով: Զինված ուժերի առանձնահատկությունն էլ հենց այն է, որ զինծառայողն առաջին հերթին զինված է, գործ ունի սպառազինության հետ, ինչը պահանջում է ներքին հարաբերությունների խիստ կանոնակարգում եւ դրանց պահպանում: Ռազմական գործին առնչված ցանկացած ոք, հատկապես՝ շարքային ծառայություն անցածները եւ սպաները, գիտեն, որ բանակում յուրաքանչյուր հարաբերություն եւ գործողություն հստակ կանոնակարգված են, եւ յուրաքանչյուր զինծառայողի ու զորամաս մտնող ցանկացած անձի առաջնային պարտականությունն է դրանց պահպանումը:

Ռազմականացված կառույցում արտակարգ դեպքերը բացառելու միակ միջոցը կանոնագրքերով սահմանված վարքի եւ գործողությունների կանոնների պահպանումն է: Բանակում արտակարգ դեպքերի հետեւանքը, որպես կանոն, զոհերն են, իսկ դրանց պատճառը՝ կանոնակարգերի խախտումները: Յուրաքանչյուր արտակարգ դեպքի քննությունն անխուսափելիորեն հանգեցնում է կանոնագրքերի խախտման ստույգ կետին, քանի որ զինված ուժերում կանոնակարգված են նույնիսկ ամենափոքր թվացող դետալները: Իսկ կանոնագրքերի հիմնական նպատակն առաջին հերթին բնականոն զինվորական ծառայության ապահովումն է՝ բացառելով արտակարգ դեպքերը, զոհերը:

Արցախյան առաջին պատերազմի տարիներին կամավորական ջոկատներից կանոնավոր զինված ուժերի ձեւավորումն ընթացավ խորհրդային բանակի գործող կանոնակարգի հիման վրա, ինչն այն տարիներին համապատասխանում էր նորաստեղծ հայկական բանակի պահանջներին, քանի որ այն ձեւավորվեց խորհրդային բանակի՝ ժամանակի ոչ վատ կառուցվածքին, ձեւին եւ բովանդակությանը համապատասխան: Դրան նպաստեց նաեւ Խորհրդային Միության տարբեր ծայրերից Արցախյան ազատամարտին մասնակցելու եկած փորձառու հայազգի սպայական կազմը:

Արցախում զինադադար հաստատելուց հետո նորանկախ Հայաստանը սկսեց կարեւորագույն գործընթացը՝ ՀՀ ԶՈՒ կանոնագրքերի ընդունումը: Ընդունվեց եւ ներկայում հայոց բանակում գործում է 4 նորմատիվ իրավական ակտ՝ «Ներքին ծառայության կանոնագիրքը», «Կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը», «Կարգապահական կանոնագիրքը» եւ «Շարային կանոնադրությունը»: Չնայած վերոնշյալ կանոնագրքերը կարգավորում են բանակային գրեթե բոլոր հարաբերությունները, սակայն հատկապես ռազմական գործողություններից հետո ստեղծվում են կանոնակարգումից դուրս իրավիճակներ, որոնք արդեն կարգավորվում են ռազմական գերատեսչության ղեկավարների հրամաններով:

Մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ 2022 թ. դեկտեմբերի 21-ի «Զինված ուժերում հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին» թիվ 14 կարգադրությունը նման իրավիճակների համար է: 44-օրյա պատերազմից եւ ՀՀ սահմաններին 2021 թ. մայիսի եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո զորանոցային ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել, ինչը պահանջում է կանոնակարգում հենց ԶՈՒ գլխավոր հրամանատարի կողմից: Վերոնշյալ կարգադրության համապատասխան կետը, որով խստիվ արգելվում էր փայտի վառարանների համար որպես կպչան դյուրավառ հեղուկների, մասնավորապես՝ ավտոբենզինի օգտագործումը, ունեցել էր իր նախադեպը, որը, ցավոք, մահվան ելքով էր եղել: 2022 թ. գարնանը Սյունիքի մարզի զորամասերից մեկում կրկին վառարանից բռնկված հրդեհի պատճառով ունեցել էինք մեկ զինծառայողի մահ:

Թվում է, թե ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարությունը կատարել է կանոնադրություններով պահանջվող բոլոր գործողությունները, բայց տեղի ունեցավ Ազատ գյուղի ողբերգությունը՝ 15 կյանքի կորստով: Ինչպես առաջին արցախյան պատերազմին անմիջապես հաջորդած տարիներին, այնպես էլ երրորդի դեպքում քիչ թվաքանակով անձնակազմերը սովորաբար տեղակայվում էին փոքր բնակելի տներում: Տողերիս հեղինակը նույնպես ծառայել է նման զորանոցային պայմաններում, որը տաքացվում էր փայտի վառարաններով: Այդ պայմանները պահանջում են կանոնակարգային պահանջների խստագույն պահպանում:

Վերջին դեպքով կարծես թե պահանջված նորմերին համապատասխան իրավիճակը կանոնակարգված էր եղել, բայց արտակարգ դեպքի պատճառը մեկ այլ կարեւոր գործոն է, որը նույնպես առաջնայիններից մեկն է բանակում. դա հրամանների կատարման վերահսկողությունն է, որը զինված ուժերում առաջնային եւ ամենօրյա գործառույթ է, որն այլ կերպ կոչվում է կարգապահություն կամ, ավելի ճիշտ, զինվորական օրինապահություն: Միայն այս մեխանիզմի միջոցով կարող է գործել զինված ուժերի աստվածաշունչը՝ Կանոնագիրքը: Վերահսկողությունը վերադասների պարտականությունն է, այս պարտականության մեջ թերացումներն անդառնալի կորուստների պատճառ են դառնում: Վերոնշյալ հիմնախնդրի պատճառները խորն են, այն անմիջականորեն կապված է տվյալ պետության հասարակության օրինապահության մակարդակից եւ մշակույթից: Ինչքան էլ բոլոր ժամանակներում բանակը Հայաստանում եղել է ամենակայացած կառույցներից մեկը, այն չէր կարող լինել օազիս եւ իր վրա չկրել մյուս ոլորտների ազդեցությունները, իսկ վերջիններս ձեւավորվում եւ գործում են պետական համակարգի ու հասարակության միջոցով:

Թեգեր: բանակՀՀ զինված ուժեր
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պակիստանը հայտնվել է լրջագույն մարտահրավերների առջեւ

Պակիստանը հայտնվել է լրջագույն մարտահրավերների առջեւ

«Ակադեմիան բանաստեղծների, մանավանդ Հովհաննես Շիրազի տեղը չէ…»

«Ակադեմիան բանաստեղծների, մանավանդ Հովհաննես Շիրազի տեղը չէ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist