Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ԵՄ նոր առաքելություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության համատեքստում

Հունվարի 25, 2023
Հանրապետություն
ԵՄ նոր առաքելություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
219
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացի համար ձեւավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններն ինքնանպատակ կամ պատահականության սկզբունքով չէին ընտրվել: Նրանում ընդգրկված պետությունները ներկայացնում էին մեր տարածաշրջանոււմ ազդեցություն ունեցող երեք հիմնական ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, եւ Ռուսաստանը: Վերջիններս հավասարակշռում էին տարածաշրջանում ուժերն ու շահերը՝ 30 տարի ապահովելով բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմաններ եւ առավելագույնս կանխարգելելով ուժի կիրառման հնարավորությունները:

Սակայն Ադրբեջանն այդ ողջ ժամանակահատվածն օգտագործում էր սպառազինության մեջ Հայաստանին գերազանցելու իր նպատակի իրագործման համար: Այս փաստը խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը երբեք էլ չէր ցանկանում քաղաքական բանակցությունների միջոցով կարգավորել հիմնահարցը, եւ սպառազինության մրցավազքում առաջին իսկ առավելությունն օգտագործեց պատերազմը սանձազերծելու համար:

44-օրյա պատերազմով, սակայն, հիմնահարցը չէր կարող լուծվել, եւ տարածաշրջանում կայունության պահպանման, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար կրկին բանակցություններն առաջնային հարթակ եկան, ինչպես նաեւ դրանց համար անհրաժեշտ կայուն միջավայրի եւ պարբերաբար կազմակերպվող ռազմական ագրեսիայի դրսեւորումների բացառման առարկայական անհրաժեշտություն ծագեց: Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար արտաքին ուժային կենտրոնների լիարժեք ներգրավումն արդեն անխուսափելի դարձավ:

Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն առավելապես հավասարակշռում էր ուժերը տարածաշրջանում եւ կարողանում  ազդեցություն գործել կողմերի վրա, այլեւ ուժերի հավասարակշռման բնական գործոն էր դարձել արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, իսկ այսօր արդեն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում: Ուկրաինական հակամարտության հետեւանքով Մինսկի խմբի անդամ պետությունները հայտնվել են տարբեր բեւեռներում եւ գրեթե չեն շփվում, սակայն, քանի որ նրանց ներկայությունը տարածաշրջանում արդեն բնական պահանջ է դարձել, շարունակում են իրենց առաքելությունն առանձին-առանձին, բայց՝ նույն նպատակի համար: Այսօր ՌԴ խաղաղապահ զորակազմը խաղաղություն ու կայունություն է ապահովում Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում, իսկ ԵՄ նոր դիտորդական առաքելության նպատակն է զսպել ադրբեջանական ագրեսիան ու սադրանքների փորձերն արդեն ՀՀ ինքնիշխան տարածքում: Պետք է արձանագրել, որ ԵՄ նախկին քաղաքացիական առաքելության երկամսյա ներկայությունն էականորեն զսպեց Ադրբեջանի՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր սադրանքների դիմելու ցանկությունները:

Պատկերի ամբողջականության համար պետք է արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային գործընթացներում մեծացավ նաեւ Իրանի՝ տարածաշրջանում անմիջական շահ ունեցող ուժային կենտրոնի դերակատարությունը, բայց տարածաշրջանում գտնվելը թույլ չի տալիս վերջինիս անմիջականորն ներգրավվել կարգավորման՝ արդյունավետ փորձ ունեցող Մինսկի խմբի ձեւաչափում եւ նրա գործողությունների տրամաբանության շրջանակներում: Բոլոր դեպքերում Իրանը շարունակում է ուժեղ գործոն մնալ տարածաշրջանում կայունության պահպանման հարցում:

ԵՄ-ի դիտորդական նոր առաքելության ուղարկմամբ հայտ է ներկայացվում ոչ միայն խաղաղարար դիտորդի, այլեւ կարգավորման բանակցային միջնորդ կողմի գործառույթների համար: ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ դիտորդական առաքելությամբ Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է մեկնարկում: Տարածված հայտարարության մեջ շեշտվում է, որ առաքելությունը նաեւ կաջակցի ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ընթացող կարգավորման բանակցային գործընթացին:

Թեգեր: ագրեսիաագրեսորԱդրբեջանԱրցախԵԱՀԿԵՄԵվրոպասադրանքսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Չվտանգենք էներգետիկ անվտանգությունը

Չվտանգենք էներգետիկ անվտանգությունը

Այնտեղ, որտեղ արթնանում է հայի ուժեղ ոգին

Այնտեղ, որտեղ արթնանում է հայի ուժեղ ոգին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist