Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Լսումներ Խաղաղության պալատում

Դատավորի կեղծամը որեւէ կապ չունի կեղծավորության հետ կամ պիտի որ կապ չունենա

Փետրվարի 1, 2023
Հանրապետություն
Լսումներ Խաղաղության պալատում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
113
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հաագայում՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում լսումներ էին. Հայաստանը դատարանից խնդրել է կիրառել միջանկյալ միջոցներ, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի օժանդակությունը Լաչինի միջանցքով տեղաշարժը խաթարող այսպես կոչված «ցույցերին», երաշխավորի անձանց, ավտոմեքենաների անխափան շարժը, ձեռնպահ մնա Արցախ բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը խաթարելուց:

Այդ լսումները եւս մեկ անգամ բացահայտեցին, որ իրականությունը միշտ չէ, որ բոլորի համար է իրականություն: Համենայնդեպս, այդպիսին էր տպավորությունը որոշ եւ հատկապես նրանց ելույթներից, ովքեր Ադրբեջանի «անսամբլի» մենակատարներից էին: Օրինակ, պատկառելի տարիքի մի ելույթ ունեցող, որը, դատելով սպիտակ կեղծամից եւ սեւ արտահագուստից, դատավոր էր, հանդես էր գալիս ադրբեջանական «դերասաններին» կրկնօրինակողի դերում: Ավելին, նա կարծես ոչ թե դատավոր էր, այլ՝ Ադրբեջանի պատվիրակներից մեկը: Կարեւոր չէ, թե նա որ երկրի ներկայացուցիչն էր կամ ինչ լեզվով էր խոսում, սակայն նա կրկնում էր ադրբեջանական մի շարք թեզեր, այդ թվում՝ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իբր բաց է, եւ բոլորը կարող են երթեւեկել, սննդի եւ դեղորայքի պակաս իբր չկա, որովհետեւ հումանիտար օգնության մեքենաներով դրանք բերվում են Հայաստանից Արցախ, Կարմիր խաչի աջակցությամբ հիվանդները Արցախից տեղափոխվում են Հայաստան, ցուցարարներին չի կարելի ցրել, որովհետեւ դա կլինի ժողովրդավարության սկզբունքներին հակասող գործողություն եւ այլն…

Որքան որ դեմքի խելացի արտահայտությունը դեռեւս խելացիության նշան չէ, որովհետեւ ամենահիմար արարքները կատարվում են հենց դեմքի նման արտահայտությամբ, այնպես էլ, փաստորեն, դատավորի, նույնիսկ միջազգային բարձր դատարանի դատավորի սպիտակ կեղծամն ու սեւ պատմուճանը դեռեւս արդարության եւ արդարադատության նշան չեն: Համենայնդեպս, հիշյալ ելույթ ունեցողն ու նրան նույն բովանդակությամբ ձայնակցողները դրա երաշխիքը չեն:

Եվ այս պարագայում նրանց գոնե մի քանի հարց հղելու անհրաժեշտություն կա, որոնք գուցեեւ տեղ հասնեն: Օրինակ, եթե Լաչինի միջանցքում ոչինչ չի կատարվում, եւ այն շրջափակված չէ, այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանը Հաագայում այս պահին հենց այդ հրատապ խնդիրը բարձրացնում: Չէ՞ որ դեռ շատ հարցեր կան, որոնց Ադրբեջանը դեռ պարտավորվելու է պատասխան տալ այդ դատարանում եւ պատժվել:

Եթե Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, շրջափակված չէ, ինչո՞ւ Արցախի եւ Հայաստանի քաղաքացիները նախկինի նման չեն կարողանում ազատորեն տեղաշարժվել եւ իրենք լուծել իրենց սննդի ու դեղորայքի հարցը, ոչ թե սպասել հումանիտար օգնությանն ու Կարմիր խաչին: Եթե ճանապարհը բաց է, ինչո՞ւ է այս պահին, արդեն ավելի քան 40 օր Արցախի բնակչությունը հումանիտար աղետի մատնված, սովի դատապարտված, բուժօգնությունից զրկված:

Ի դեպ, պատմուճանով պարուրված նույն դատավորը նաեւ կամ նրա ձայնակիցներից մեկը դահլիճում հնչեցրեց, թե, իբր, Ադրբեջանից Շուշիի խաչմերուկ վճարովի գործուղման ժամանած «ցուցարարների» միակ մտահոգությունը հենց բնապահպանությունն է, եւ Արցախում իբր թե խախտվում են բնապահպանական նորմերը: Եվ դա ուղեկցվում էր ինչ-որ սլայդային շոուով: Այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Արցախն ինքը պաշտոնապես հրավիրել միջազգային բնապահպանական փորձագետների, որպեսզի վերջիններս անձամբ եւ տեղում համոզվեն, որ որեւէ խնդիր ոչ միայն չկա, այլեւ հանքավայրի շահագործման հարցում ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է կազմակերպված: Իսկ ի՞նչ կապ ունեն Արցախի գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման դադարեցումը եւ մարդկանց ձմռան ցրտին կենսական կենցաղային հնարավորություններից զրկելը բնապահպանության հետ…

Եվ վերջապես, եթե «բնապահպան-ցուցարարներին» ուժով ցրելը կամ տիրոջ կողմից հետ կանչելը ժողովրդավարության նորմերի խախտում կդիտվի, ի՞նչ են որակվում այն դեպքերը, երբ Ալիեւի հետ, մեղմ ասած, անհամաձայնության որեւէ արտահայտություն Բաքվի կենտրոնում միանգամից սաստվում է առնվազն ոստիկանական մահակների ծեծուջարդով եւ ավարտվում ազատազրկմամբ: Երեւի սա տեղավորվում է Հաագայի դատարանի սույն դատավորների ժողովրդավարության ըմբռնումների շրջանակներում:

Այսպիսի հարցերը կարելի է երկար շարունակել, սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ հասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազար ու մեկ… Հույս ունենանք, որ հասկացողները Հաագայի դատարանում եւ ընդհանրապես մեծամասնություն են, իսկ դատավորի կեղծամը որեւէ կապ չունի կեղծավորության հետ կամ պիտի որ կապ չունենա:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ. Շենքը, որտեղ տեղակայված է Արդարադատության միջազգային դատարանը, կոչվում է  Խաղաղության պալատ: Որքանո՞վ այն հավատարիմ կմնա իր անվանը:

1. Հ. Գ. Երեկ Հաագայի դատարանում լսումներ էին արդեն ըստ Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի… Այս դեպքում եւս հուսանք, որ արդարությունը չի մեռնում նույնիսկ շատ ծանր հիվանդանալուց հետո:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերձորՀաագաՄԱԿ Միջազգային դատարանշրջափակում
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանի «բնապահպանական» օրակարգը սպառվել է

Արցախի ժողովրդի պահանջն աշխարհից

Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

Ամենաընթերցվածը

  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist