Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը

Անվտանգային բաղադրիչի բավարար ապահովման խորապատկերին

Փետրվարի 4, 2023
Հանրապետություն
Տնտեսական առաջնահերթությունների կարեւորությունը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
195
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վերջին տարիներին աննախադեպ ծավալների հասան առեւտրաշրջանառությունը եւ անդամ պետությունների միջեւ ներդրումների ծավալները: Դրան նպաստեցին նաեւ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված լոգիստիկ խնդիրները, որոնց ժամանակ արդյունավետությամբ սկսեցին գործել մերձավոր երկրների հետ կապերը եւ տնտեսական միությունները՝ ներքին հարմարեցված կանոնակարգային հարաբերություններով: ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցության ակտիվությանն ինչ-որ ձեւով նպաստեց նաեւ ռուս-ուկրաինական ճգնաժամը:

Հայտնի փաստ է, որ տնտեսությունների զարգացման համար առաջնային նշանակություն ունեն հաղորդակցության ուղիները: Վերջիններս ոչ միայն լոգիստիկ նշանակություն ունեն, այլեւ անվտանգային, իսկ այսօր Արցախի ժողովրդի համար նաեւ՝ գոյաբանական: Լիովին օրինաչափ էր, որ օրերս Ալմաթիում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջնայնությունը տվեց այս խնդրին: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աննախադեպ աճի, ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ ՌԴ վարչապետ Միշուստինի հայտարարություններին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը շեշտեց, որ տնտեսության ոլորտում ամեն ինչ լավ է, բայց նույնը չի կարելի ասել անվտանգության ոլորտի մասին:

«Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերն է, եւ, ցավոք, մեզ մոտ ոչ այնքան լավ իրավիճակ է անվտանգության ոլորտում: Գիտեք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ շրջափակվել է Լաչինի միջանքը, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության՝ պետք է լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ: Այժմ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում զարգանում է հումանիտար ճգնաժամ: Դա շատ կարեւոր եւ զգայուն հարց է մեր երկկողմ հարաբերություններում: Ցավոք, անվտանգության ոլորտում ունենք որոշակի հարցեր նաեւ բազմակողմ ձեւաչափով` ՀԱՊԿ-ում, եւ հույս ունենք, որ մեզ կհաջողվի լուծել բոլոր այդ հարցերը: Մենք աշխատում ենք, մենք շահագրգիռ ենք, բայց, ցավոք, անկեղծ ասած, չի նկատվում որեւէ առաջխաղացում այդ ուղղություններով»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարվա վերջին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահը ներկայացրել էր տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման համաձայնեցված տարբերակների ասպեկտներ, որոնք հետագայում չէր հաջողվել իրականացնել Ադրբեջանի ապակառուցողական եւ հակաարդյունավետ դիրքորոշման պատճառով:

Բնական է, որ Հայաստանի համար առաջնայինն անվտանգային, դրա շրջանակներում նաեւ Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրներն են, իսկ երբ վերջինս նաեւ ուղղակիորեն վերածվում է տարածաշրջանում խաղաղության, համագործակցության եւ հաղորդակցության ուղիների բացման գործընթացն ապահովող առաջնային գործոնի, անհնար է տնտեսական ոլորտը դիտարկել առանց այդ հիմնահարցի լուծման: Արցախի շուրջ ձեւավորված լուրջ անվտանգային իրավիճակի մասին հենց ՌԴ վարչապետի հետ խոսելը պայմանավորված է նաեւ այն իրողությամբ, որ Բերձորի միջանցքը փակված է Ռուսաստանի հովանու ներքո ստորագրված եռակողմ համաձայնությունների կոպիտ խախտման հետեւանքով:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Արցախի առաջ կանգնած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը մեծապես կախված է տնտեսությունից, եւ ՀՀ վարչապետի մասնակցությունն ու ելույթները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում եւ դրան հաջորդած «DIGITAL ALMATY» ֆորումում՝ այդ խնդրի կարեւորման համատեքստում էին։ ՀՀ-ն նախաձեռնողականություն է դրսեւորում տնտեսական համագործակցության բոլոր ձեւաչափերի աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, որոնց արդյունքները կարող են միայն դրական անդրադառնալ իր տնտեսական ոլորտի, հետեւաբար նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգային միջավայրի վրա: Այս հանգամանքով էր պայմանավորված փաստը, որ «DIGITAL ALMATY» ֆորումում ունեցած ելույթում Փաշինյանն արդեն մի շարք առաջարկություններ հնչեցրեց միության շրջանակներում փոխգործակցության թվայնացման եւ դրանց արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Մյուս կողմից էլ՝ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երկրների տնտեսական փոխգործակցության մակարդակը մեծապես կախված է աշխարհաքաղաքական գործընթացներից, ասել է թե՝ քաղաքական բաղադրիչից, եւ ցանկալի արդյունքներ ապահովելու համար դրանք պետք է գտնվեն նույն մակարդակի վրա՝ հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական խմորումների պայմաններում:

Թեգեր: ԵԱՏՄՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
Դիվանագիտական թերապիան

Դիվանագիտական թերապիան

Մահվան աղոթքի պես

Մահվան աղոթքի պես

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist