Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կանխարգելելո՞ւ, թե՞ հետեւանքների վերացման ծախս

Երկրորդի ընտրությունը՝ աններելի քայլ

Փետրվարի 8, 2023
Հանրապետություն
Կանխարգելելո՞ւ, թե՞ հետեւանքների վերացման ծախս
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
176
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուժեղ երկրաշարժները պետությունների համար իրական ողբերգություն են՝ մարդկային կորուստներով, ենթակառուցվածքների լայնածավալ ավերածություններով, տնտեսական, սոցիալական ու քաղաքական բարդություններով։ Երկրաշարժերը պետությունների համար նաեւ դաս են՝ սեփական սխալների շտկումից սկսած մինչեւ միջպետական հարաբերությունների վերանայում։

Երբ 1988 թ. Սպիտակի երկրաշարժը ցնցել էր աշխարհը, այնուամենայնիվ, հրճվող պետություն էլ կար։ Հայերս գիտենք այս մասին, փաստի ականատեսն ենք եղել, բայց կան նաեւ օտարների վկայագրությունները։ Օրինակ՝ 2020 թ. Դոնալդ Միլլերը ԱՄՆ Սենատում լուսանկարների ցուցադրություն էր կազմակերպել։ Լուսանկարները պատմում էին 20-րդ դարավերջին Հայաստանի անցած դաժան պատմական ուղու մասին՝ հեղինակի աչքերով։ Միլլերը ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կրոնների եւ քաղաքացիական մշակույթի կենտրոնի նախագահն էր, ով իր գործունեության ընթացքում կնոջ՝ Լորնա Միլլերի հետ բազմիցս եղել է Արցախում ու Հայաստանում եւ տեսածն ամփոփել «Հայաստան. Հույսի եւ փրկության պատկերներ» գրքում։ Այս գիրքը կնոջ համահեղինակությամբ է։ Ամփոփ պատմում է 1980-90-ականների համահայկական պայքարը՝ ջարդեր-երկրաշարժ-պատերազմ, եւ այս ամենում հայի դիմակայող ոգին։ Միլլերը հետո պիտի հիշեր, որ հատկապես Արցախից էր տպավորվել. «… հայերի ոգին էր ապրում այնտեղ, եւ նրանք ուղղակի պատերազմ չէին մղում, նրանք իրենց ճակատագրի համար էին կռվում, եւ երբ մի քանի տարի առաջ հետ գնացի Արցախ, դա ամբողջովին փոխված վայր էր։ Ես պարզապես հիացած եմ, որ այն կարողացել է ծաղկել հենց այդպես»։

Միլլերը ցավով ու անասելի վշտացած պիտի հիշեր նաեւ այն, որ «երկրաշարժի, Արցախի բնակչության տառապանքի եւ իրենց գոյության իրավունքի համար հայերի մղած պայքարի ականատեսին ամենաշատը վիշտ է պատճառել այն, որ ադրբեջանցիները տոնում էին այն փաստը, որ երկրաշարժը Հայաստանում է տեղի ունեցել»։ Աղետների ժամանակ նաեւ ժողովուրդների որակներն են երեւում. 88-ին Սումգայիթում ու Բաքվում հայերի ցեղասպանություն տեսած ու երկրաշարժի փլատակների տակ մնացած ժողովուրդն Արցախով էր ապրում։ Երկրաշարժի գոտում ընտանիքի անդամին կորցրած հայն Արցախով էր ապրում։ Բոլորը բոլորին օգնության էին հասնում։ Գողության ու թալանի դեպքեր չկային։ Մի ամբողջ ժողովուրդ ամբողջական ընտանիք էր, միասնական ցավի, սգի ու ազգային ապրումների ու նպատակների մեջ։

Եվ այս որակը հիշողություն ունի՝ ազգային, գենետիկ ու մարդկային։ Այս որակը մարդ է, մարդասեր է, բայց կեղծ գաղափարների կրող չէ ու թշնամու տեղն էլ չի մոռանում։ Այս որակները կրող ազգի հիշողությունը չի խամրում տեղեկատվական կեղտոտ գրոհների հետեւանքով…

Ինչեւէ, սրա-նրա խնդիրները թողնենք մի կողմ, զբաղվենք մեր խնդիրներով։ Որ Հայաստանի Հանրապետության տարածքն աշխարհի առավել բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում է, գաղտնիք չէ, եւ սա մասնագիտական գնահատական է: Բայց գաղտնիք չէ նաեւ, որ մեր սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը լուծել չենք կարողանում: Նույն մասնագիտական գնահատականի համաձայն՝ մեր երկրի տարածքում հնարավոր են ավելի քան 7.0 մագնիտուդով երկրաշարժեր, եւ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության միջին պարբերականությունը 40 տարի է: Մասնագետները պնդում են նաեւ, որ սարսափելի ոչինչ իրականում չկա, եթե սովորենք ապրել այդ պայմաններում (ասենք՝ Ճապոնիայի օրինակով): Իսկ սովորելու համար նախ պետք է սեյսմիկ անվտանգության ապահովման խնդրին համալիր լուծում տանք:

Լուծումները կան, եւ այդ մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք։ Բայց լուծում տվել ենք, թե ոչ, պատասխանը միանշանակ ոչ է։ Թեկուզ հաշվի առնենք մեր բնակֆոնդի վիճակը։ Ժամանակին, երբ ուսումնասիրում էինք այս թեման, ու մասնագիտական խոսքի կարիք կար, մասնագետները չափավոր էին արտահայտվում, սեյսմիկ խոցելիության մասով թվերով չէին խոսում, ասում էին՝ անմխիթար է, Երեւանը վտանգավոր գոտի է, եւ վերջ։

Ամեն դեպքում 2015-2017 թթ. գործադիրն սկսեց զբաղվել խնդրով՝ որոշակի ուսումնասիրություններից հետո ռազմավարություն ընդունվեց՝ ուղղված ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացմանը։ 2017 թ. երբ քննարկվում էր, թե ինչ ձեւով ենք բարձրացնելու մեր բնակֆոնդի սեյսմակայունությունը, ինչ միջոցներ ենք ընտրելու՝  սոցիալ-տնտեսական պայմանների համատեքստում, վարչապետ Կարեն Կարապետյանը խնդրո առարկայի շուրջ նիստերից մեկում նշեց. «Շատ հետեւողական պետք է լինենք, ճիշտ է՝ հարցի լուծումը ֆինանսական ծանր խնդիր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ: Որովհետեւ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար կանխարգելմանն ուղղված ծախսերն ավելի քիչ են, քան դրա հետեւանքների վերացման համար պահանջվող ծախսերը»։

Այդ ժամանակ փորձագիտական գնահատականներ էին հնչում, որ մեր բնակֆոնդի գերակշիռ մասը խոցելի է եւ կարող է վտանգ ներկայացնել ընդունված նորմատիվային ուժգնության երկրաշարժերի դեպքում: Իրավիճակն անհապաղ շտկել է պետք, քանզի բնակչության անվտանգությունն ապահովելը կարեւոր է ազգային անվտանգության տեսակետից: Բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման համար ծրագիրը 3 փուլով էր՝ 2018-2020 թթ., 2020-2022 թթ. եւ 2023-ից սկսած։

Ինչ վիճակ է այսօր։ Եթե հակիրճ, ապա բնակֆոնդի վիճակը չի փոխվել, պատկերը դարձյալ մտահոգիչ է (եւ սա փորձագիտական գնահատական է)։ Ավելորդ է ասել, որ իրավիճակն անհապաղ շտկել է պետք։ Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ պարզաբանման կարիք չկա։ Եվ արդարացուցիչ չէ «բավարար ֆինանսական միջոցներ չկան»-ի պատճառաբանությունը։ Եթե զանազան խորհրդատվությունների, բարեփոխում կոչվածների, կենդանիների իրավունքների պաշտպանության, տարբեր շոուների մասնակցության գումար գտնվում է, երկրի բնակչության անվտանգությունն ապահովելու համար գումար չգտնելը, շատ մեղմ ասած, անհասկանալի ու անթույլատրելի է։

Թեգեր: բնակարանաշինություներկրաշարժ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Նարեկացին մերն է, բայց պատկանում է համայն մարդկությանը…»

«Նարեկացին մերն է, բայց պատկանում է համայն մարդկությանը…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Պետք է փնտրել միայն ու միայն Հիսուս Քրիստոսին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist