Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Խաղաղության պայմանագիրը պետք է խաղաղություն բերի

Փետրվարի 18, 2023
Հանրապետություն
Կեղծ հիմքեր՝ հերթական ռազմական ագրեսիայի համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայկական կողմն ավարտել է խաղաղության ու հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, եւ այն փոխանցվել է Ադրբեջանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններին: Ներկայացնելով հայկական կողմի տեսլականը՝ վարչապետն ասաց, որ խաղաղության պայմանագիրը պետք է պարունակի այնպիսի պայմանավորվածությունների տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, ինչը կբացառի կայունության եւ տեւական խաղաղության խաթարման որեւէ սցենար: ՀՀ վարչապետն արձանագրեց, որ փաստաթղթի քննարկումների նախորդ երեք փուլերում որոշակի առաջընթաց է արձանագրվել՝ հույս հայտնելով, որ այն հնարավոր կլինի զարգացնել:

Այստեղ պետք է արձանագրել, որ եթե նման դրական տեղաշարժեր արձանագրվել են, ապա դա ժամանակատար գործընթաց է եղել: Չնայած ադրբեջանական կողմը նախորդ տարվա սկզբին եւ կեսերին շտապողականություն էր ցուցաբերում՝ հայտարարելով, թե մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կկնքվի, սակայն նրա հետագա գործողությունները հակառակի մասին են փաստում: Ադրբեջանական կողմի ներկայացրած առաջարկներին Հայաստանի արագ արձագանքին Բաքուն պատասխանում էր բավական ուշ, իսկ արտերկրում տված ասուլիսների ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցերին, Բայրամովը պատասխանում էր, թե դեռ չի հասցրել ծանոթանալ առաջարկներին:

Խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում առերեւույթ շտապողականություն ցուցաբերող Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ը ռազմական գործողություններ սկսեց հայ-ադրբեջանական սահմանին, իսկ դեկտեմբերի 12-ին էլ փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Վերոնշյալ փաստերը ամենեւին չեն խոսում երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի օգտին, ինչն էլ, իր հերթին, վկայում է, որ պաշտոնական Բաքուն ձգձգում է հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացը:

Դատելով կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից՝ փաստաթղթի բովանդակային մասով էլ վիճակը բարվոք չէ: ՀՀ վարչապետը խոսում է այնպիսի լուծումների մասին, որոնք հետագայում կբացառեն նոր պատերազմները: Միանշանակ է, որ նման լուծումները ենթադրում են կողմերի բոլոր շահերի դիտարկում, ինչն էլ, իր հերթին, ձեւակերպվում է մեկ բառով՝ «փոխզիջում»: Ադրբեջանական կողմի դիրքորոշումը, համենայնդեպս՝ հայտարարությունների մակարդակում մատուցվողները, առավելապաշտական երանգներ ունեն, ինչը չի կարող նպաստել այնպիսի կարեւոր փաստաթղթի ընդունմանը, ինչպիսին է խաղաղության համապարփակ պայմանագիրը:

Խաղաղության պայմանագրի՝ ըստ բուն առաքելության կյանքի կոչման հարցում հնչող մտահոգությունները հիմնավոր են, քանի որ կա տխուր նախադեպ՝ արդեն այսօր ադրբեջանական կողմը չի պահպանում 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված փաստաթղթում ամրագրված կետերի պահանջները: Դրանց մի մասը չի կատարում ընդհանրապես, մյուսներն էլ մատուցում է սեփական մեկնաբանություններով: Հետեւաբար, առաջնային կարեւորություն են ստանում խաղաղության համապարփակ փաստաթղթում բոլոր հարցերին լիարժեք պատասխանների առկայությունը եւ սողանցքների բացառումը:

Թեգեր: ԱդրբեջանանկախությունԱրցախԵԱՀԿխաղաղապահ ուժերՀայաստանպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախցիները զուգահեռ իրականությունում չեն ապրում, այլ՝ մեր կողքին

Արցախցիները զուգահեռ իրականությունում չեն ապրում, այլ՝ մեր կողքին

Հանճարի դժվարին կյանքը

Հանճարի դժվարին կյանքը

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist