Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Տարածաշրջան

Արցախցիները զուգահեռ իրականությունում չեն ապրում, այլ՝ մեր կողքին

Արցախի գոյաբանական կռիվը շաղկապված է ամբողջ հայության շահերին

Փետրվարի 18, 2023
Տարածաշրջան
Արցախցիները զուգահեռ իրականությունում չեն ապրում, այլ՝ մեր կողքին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 69 օր շարունակ խախտվում են Արցախում ապրող շուրջ 30 հազար երեխաների կրթության եւ այլ հիմնարար իրավունքները։ Թվում է՝ 21-րդ «առաջադեմ եւ լուսավոր» դարում նման խնդիրները պետք է հրատապ լուծում ստանային միջազգային հանրության, ինչպես նաեւ մարդու իրավունքների համար պատասխանատու կազմակերպությունների ու կառույցների ճնշման արդյունքում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, ընդունված կոնվենցիաները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թ. նոյեմբերի 20-ին ընդունված եւ ամենալայն միջազգային ընդունումն ստացած փաստաթուղթը (այն վավերացվել է աշխարհի բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ երկուսի) շրջանցում է Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Այլ կերպ ասած՝ դրանք բավարար չեն արցախցիների հիմնարար իրավունքները պաշտպանելու համար, եւ դա՝ այն պարագայում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ եւ անհատներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ կոչ անելով վերացնել շրջափակումը:

Շրջափակման պատճառով Արցախի 120 հազար բնակչությունը, ներառյալ խոցելի խմբերը՝ շուրջ 30 հազար երեխա, 20 հազար տարեց, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ, բազմաթիվ զրկանքներ է կրում։ Ինչպես նշվում է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում, ի թիվս այլ իրավունքների խախտման, մեր հայրենակիցները կանգնած են թերսնման եւ ցրտահարման վտանգի առջեւ: Շրջափակման պայմաններում օրեցօր սրացող սննդի սղության պատճառով հունվարի 9-ից փակվել կամ մասնակի են աշխատում 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Ըստ տեղեկագրի՝ 6828 երեխա այլեւս չի կարողանում կրթօջախ հաճախել ընդհանրապես կամ երկարօրյա ռեժիմով՝ զրկվելով համապատասխան կրթություն եւ խնամք ստանալու հնարավորությունից: Այդպիսով՝ Բաքվի հանցագործ իշխանությունների գործողությունների հետեւանքով խախտվում են երեխաների՝ կրթություն ստանալու, ապահով միջավայրում մեծանալու անօտարելի եւ այլ հիմնարար իրավունքները։

Դեռեւս հունվարի կեսերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական նամակներով դիմել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին եւ Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին՝ բարձրացնելով Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի եւ կրթության իրավունքի խախտման խնդիրը, որն անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։ Ինչպես տեսնում ենք, գործնական քայլեր չեն արվում ստեղծված իրավիճակում Բաքվի իշխանությունների ցեղասպանական գործողությունների դեմն առնելու համար։

Շրջափակման հետեւանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից, մասնավորապես՝ ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը, սրվել են սոցիալական, առողջապահական խնդիրները, որոնք, բնականաբար, ազդում են նաեւ երեխաների վրա։ Երեխաներն ունեն նաեւ հատուկ կարիքներ՝ պայմանավորված տարիքով: Բոլոր երեխաներն աճող օրգանիզմներ են եւ լավ սնման, համապատասխան բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն, նրանց օրգանիզմն առավել զգայուն է եւ խոցելի, հետեւաբար՝ այդ ամենի ոչ բավարար լինելը շատ ավելի վտանգավոր եւ վնասակար է երեխաների օրգանիզմի, քան հասուն մարդու համար:

Արցախի կառավարության տվյալներով՝ ավելի քան 26 հազար տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը։ Այս ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Համեմատության համար նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն արդեն իսկ սկսել է օգնություն տրամադրել փետրվարի 6-ին Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած խոցելի ընտանիքներին, մինչդեռ ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիները զրկված են մարդասիրական նման հնարավորությունից։ Նշենք, որ Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է եւ համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի եւ պարենի անվտանգության առաջամարտիկը։

Այո, գեղեցիկ է հնչում, բայց դրանից կենսական անհրաժեշտության ապրանքները չեն անցնում «բնապահպանների» փակած ճանապարհով։ Եվ ամենակարեւորն այն է, որ տարածաշրջանում կառույցի միակ գրասենյակը Հայաստանում է։ Հասկանալի է, որ շրջափակման մեջ մնացած Արցախի բնակչությանն աջակցելով մեկ անգամ եւս կփաստվի Ադրբեջանի կողմից հակամարդկային, հակահայկական քաղաքականության հանգամանքը, եւ կխախտվի «խաղաղության» առաջամարտիկ ներկայացող Բաքվի բռնապետի կերպարը։ Այստեղ մեծ անելիք ունենք մենք՝ որպես հասարակություն, որպես պետություն։ Օրերն անցնում են, Արցախում անվտանգային եւ հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում, իսկ մենք կարծես թե համակերպվել, հարմարվել ենք մեզ պարտադրվող իրողությանը։ Արցախի գոյաբանական կռիվը, որը շաղկապված է ամբողջ հայության շահերին, պետք է յուրաքանչյուր հայի համար կենսական հարցերի լուծման առաջին հորիզոնականում լինի։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԲերդաձորխաղաղապահ ուժերճանապարհշրջափակումսադրանք
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Ռազմական ճնշումները քաղաքական բանակցությունների գործիք չեն

Ադրբեջանական դեգերումներ

Մայիսի 30, 2023
Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

Մայիսի 27, 2023

Ինքնորոշման իրավունքը կարող է լավագույնս պաշտպանել ինքնորոշված ժողովուրդը

Տարածաշրջանում թուրքական ընդլայնումը չպետք է մեր հաշվին արվի

Մեր չկործանվելու միակ այլընտրանքը հաղթանակն է

Ռաշթ-Աստարա երկաթգիծ

Միակ ճանապարհը արցախցու միասնական պայքարն է

Արցախի հանձնումը հայի ինքնությունից հրաժարում է

Հաջորդ Հոդվածը
Հանճարի դժվարին կյանքը

Հանճարի դժվարին կյանքը

Անմոռանալի նվեր

Անմոռանալի նվեր

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • «Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում սկսելու էինք համերգը…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ջիվանու առածանին

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    128 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist