Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անվտանգային արտաքին համակարգի բացերի լրացումն ինքնիշխան իրավունք է

Փետրվարի 22, 2023
Հանրապետություն
Անվտանգային արտաքին համակարգի բացերի լրացումն ինքնիշխան իրավունք է
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
170
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստան է ժամանել ԵՄ 100 հոգանոց դիտորդական առաքելությունը: Այդ մասին որոշում էր ընդունվել հունվարի 23-ին ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ: Ըստ փաստաթղթի՝ քաղաքացիական առաքելությունը պետք է նպաստի Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության հաստատմանը, վստահության ամրապնդմանը, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Այս փաստը միանշանակ չընդունվեց մեր տարածաշրջանում տարբեր ձեւաչափերով ներկայություն ունեցող պետությունների կողմից:

Ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ բացասական արձագանքը միանգամայն սպասելի էր: Ըստ Մոսկվայի դիտանկյան՝ ԵՄ առաքելությունը ժամանում է ռազմավարական դաշնակից պետություն, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան, որը հսկում է Հայաստանի արեւմտյան եւ հարավային սահմանները: Հայաստանը ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքում է, որի դոմինանտ պետությունը՝ Ռուսաստանը, գերլարված հարաբերությունների, կարելի է ասել՝ խոր հակադրության մեջ է արեւմտյան երկրների եւ նրանց միությունների հետ: Ուստի ՌԴ-ն ԵՄ առաքելության ժամանման մեջ տեսնում է իր դիրքերի թուլացման միտում:

ՌԴ ԱԳՆ-ից եվրոպական դիտորդների ժամանման վերաբերյալ տարածված հայտարարության մեջ, առաքելության՝ ապակայունացնող դերը հիմնավորելու ժամանակ, որպես փաստարկ բերվեց այն հանգամանքը, որ տվյալ գործընթացը չի համաձայնեցվել ադրբեջանական կողմի հետ: Պարզ է, որ դիտորդական առաքելության ժամանումը պետք է բացասաբար ընդունի ՀՀ սահմանների ուղղությամբ ագրեսիաներ կիրառած եւ ինտենսիվորեն հրադադարի ռեժիմը խախտող Ադրբեջանը, բայց մյուս կողմից էլ՝ այդ երկրի ղեկավարն իր հրապարակային հայտարարություններում տրամագծորեն հակառակի մասին է խոսում՝ փորձելով չփչացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, որի գազամատակարարող կարեւոր գործընկերն է դարձել:

Ալիեւը վերջին՝ մյունխենյան այցի ժամանակ Եվրոպայից հայտարարեց, թե Ադրբեջանն աջակցում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների բրյուսելյան ձեւաչափին: Այս լղոզված ձեւակերպումից պարզ չէ՝ Բաքվի առաջնորդը խոսում է Հայաստան-Ադրբեջան-ԵՄ բանակցային ձեւաչափի՞, թե՞ հիմնախնդրի կարգավորման՝ ռուսականից տարբերվող փաստաթղթի մասին, սակայն միանշանակ է, որ Ադրբեջանից պաշտոնական բացասական արձագանքներ չեն հնչել ԵՄ առաքելության՝ Հայաստան ժամանելու մասին:

Միջուկային գործարքի հետ կապված Արեւմուտքի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Իրանը նույնպես չի ողջունում ԵՄ առաքելության մուտքը հարեւան երկրի տարածք՝ անմիջականորեն իր սահմանների հարեւանությամբ: Մյուս կողմից էլ՝ Իրանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա տարածաշրջանում միջազգայնորն ճանաչված եւ պատմական սահմանների փոփոխություն: Այլ կերպ ասած՝ Թեհրանը կողմ է արտահայտվում իր սահմանների մոտ խաղաղության պահպանմանը, հետեւաբար՝ տրամաբանորեն պետք է դեմ չլինի խաղաղություն եւ կայունություն պահպանելուն աջակցելու նպատակ ունեցող դիտորդական առաքելության ժամանմանը:

Հայաստան ԵՄ առաքելության ժամանումն ինքնանպատակ չէ, եւ դրա համար կան լրջագույն պատճառներ: Հայաստանն իր անվտանգային համակարգի հիմնական բաղադրիչից՝ ՀԱՊԿ-ից չստացավ ակնկալված արձագանքը սեփական սահմանների վրա կատարված ադրբեջանական երկու հարձակումներից հետո: 2022 թ. սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո Ալիեւը հայտարարեց, թե ՀՀ սահմանի ուղղությամբ իր ագրեսիային չեն խանգարել անգամ տարբեր պետություններից իր ստացած զանգերը: Պարզ է, որ հերթական ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորով Ալիեւը զանգեր ստացել է նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներից, որոնց հետ լավ հարաբերությունների մեջ է: Հետեւաբար՝ պաշտոնական Բաքվին առանձնապես չի անհանգստացնում, թե ագրեսիա է կիրառվում ՀԱՊԿ անդամ պետության սահմանին, ինչին ի պատասխան՝ կազմակերպությունն էլ հրաժարվում է նույնիսկ քաղաքական գնահատական տալ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու եւ  երկու հարյուրից ավելի զոհի պատճառ դարձած ռազմական գործողությանը:

Վերեւում շարադրված միտումներից պարզ է դառնում, որ ՀՀ անվտանգային համակարգում լուրջ եւ վտանգավոր բացեր կան: Այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է իր անվտանգային համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր կատարելը, ինչի համար կան օբյեկտիվ պատճառներ: Մյուս կողմից՝ ՀՀ-ի այդ քայլը լիովին տեղավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորման տրամաբանության մեջ, որը 30 տարուց ավելի արդյունավետ գործում էր հենց խաղաղության պահպանման հարցում:

Թեգեր: դիտորդԵՄԵվրոպաՌուսաստանսահման
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կործանարար իններորդ ալիքը՝ Թուրքիայում

Կործանարար իններորդ ալիքը՝ Թուրքիայում

Համաշխարհային անվտանգության չինական վեց սկզբունքները

Համաշխարհային անվտանգության չինական վեց սկզբունքները

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist