Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ելարանը մեզնից հեռացրել են

Բայց շարժական գույքը միշտ կարելի է մոտեցնել

Փետրվարի 23, 2023
Հանրապետություն
Ելարանը մեզնից հեռացրել են
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մենք (Հայաստան եւ Արցախ) այսօր բյուր մարտահրավերներ ունենք։ Մարտահրավերներից ամենակարեւորն այս պահին անվտանգությանն ու պաշտպանունակությանն է առնչվում։ Կարողանո՞ւմ ենք լուծել այս խնդիրը. հարցի պատասխանը Հայաստանի եւ Արցախի այսօրվա վիճակն է։ Կկարողանա՞նք լուծել խնդիրը, պատասխանը միանշանակ այո է, եթե կարողանանք լուծել խնդիրները գիտության եւ տնտեսության ոլորտներում։ Եթե ավելի պարզ, ապա պետք է աշխատեցնենք գիտություն-տնտեսություն-բանակ շղթան։ Մեր անվտանգության միակ եւ անհերքելի երաշխավորը հայկական բանակն է։

Կունենանք տնտեսություն՝ կունենանք բանակ։ Խոսքն իրական զարգացմամբ որակյալ տնտեսության մասին է, այն մասին, որ տնտեսական աճը չլինի բացառապես ծառայությունների կամ միջազգային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնաճի հաշվին։ Այդ աճը պետք է լինի տեղակա՛ն արտադրության (հատկապես՝ ռազմարդյունաբերության), արտադրական այլ նո՛ր ուղղությունների եւ ներմուծում-արտահանում կորի՝ հօգուտ արտահանմա՛ն փոփոխության հաշվին։ Որակյալ եւ երկարաժամկետ, պինդ հիմքով, հնարավոր բոլոր ռիսկերը հաշվի առած-հաշվարկված ու աշխարհաքաղաքական եւ տնտեսական զարգացումների ծավալումներով պայմանավորված «պլան Բ» ունեցող տնտեսության համար հարկ է, որ հստակ աշխատի նաեւ դիվանագիտական հատվածը։ Տնտեսական ոլորտի մասնագիտական աշխատանքը, անշուշտ, անհրաժեշտ նախաքայլն է։ 

Դիվանագիտական աշխատանքի կարեւորությունը շեշտադրում ենք, քանզի արդի աշխարհում զուտ տնտեսություն չի լինում, տնտեսական ու քաղաքական խնդիրները երբեմն այնքան միաձուլված են, որ դժվար է տարբերակել խնդրի բուն տնտեսական կամ քաղաքական բաղադրիչը։ Ավելին՝ տնտեսական մահակները հաճախ են ծառայեցվում քաղաքական առավելություններ ձեռք բերելու համար։ Այդպիսի մահակներից են էներգակիրները, հացահատիկը եւ այլն։ Արտաքին կողմնորոշումներից ելնելով՝ կարելի է տնտեսական քաղաքականություն գծագրել եւ հակառակը՝ տնտեսական քաղաքականությունը կարող է ամրագրել արտաքին կողմնորոշումները։

Թշնամուն չպետք է գերագնահատել, բայցեւ՝ թերագնահատելն էլ ճիշտ չէ։ Թյուրքական քաղաքականությունն աչքներիս առաջ է՝ բոլորի հետ է ու ոչ մեկի հետ, փոխարենը՝ հանուն իր նպատակների է։ Այո՛, հարմար տարածաշրջանում է, մեր հաշվին՝ Հայկական լեռնաշխարհում հիմնված։ Այո, խաչմերուկային դիրքում է եւ սանդուղքի ամուր աստիճաններում։ Բայց Հայաստանի Հանրապետությունն էլ Հայկական լեռնաշխարհի մի հատված է (իհարկե, հասկանալի պատճառներով՝ ոչ հավասարապես), խաչմերուկային դիրքում, եւ այո, մենք էլ որոշակի ժամանակաշրջանում կանգնած ենք եղել ամուր աստիճաններին։ 44-օրյա պատերազմի հետեւանքներն իրավիճակը փոխեցին, բայց դա բնավ չի ենթադրում, թե օբյեկտից կրկին սուբյեկտ դառնալ չենք կարող. ոչ մեր աշխարհագրակա՛ն դիրքն է փոխվել, ոչ էլ սանդու՛ղքն է անհետացել։ Չենք ժխտում՝ ելարանը մեզնից հեռացրել են, բայց ելարանը շարժական գույք է ու մոտեցնել կարելի է։

Ինչպե՞ս… Արտաքին հարթակում ճիշտ աշխատելով։ Արտաքին ուղղվածությունների ճիշտ ընտրությունը չափազանց կարեւոր է. ճիշտ քայլերի պարագայում այն կարող է օգուտներ բերել մեզ (Հայաստան եւ Արցախ), սխալի դեպքում՝ վտանգներ ու ռիսկեր։ Ընդ որում՝ այդ վտանգները կլինեն թե՛ պաշտպանական եւ թե՛ տնտեսական ոլորտներում։ Մեր խաչմերուկային դիրքն ինքնին ենթադրում է, որ եթե արտաքին շեշտված քաղաքականություն տանենք (պրոռուսական, պրոեվրոպական, պրոամերիկյան, հիմա, ցավոք, նաեւ պրոթուրքական եւն), ապա անբերրի շրջան կունենանք՝ դրանից բխող բացասական հետեւանքներով։ Կա՛մ-կա՛մ-ը խաչմերուկային երկրների համար չէ, ե՛ւ-ե՛ւ-ն է բնական ու տրամաբանական լուծումը։ 

Եթե մենք ե՛ւ-ե՛ւ-ի տրամաբանությունը չենք հասկանում, ապա արտաքին հատվածում չոր հաշվարկային աշխատանքի փոխարեն ընտրում ենք թղթե շերեփի ճանապարհը՝ պրագմատիկ աշխարհից հուզականություն ու խիղճ ակնկալելով։ Ակնկալում ենք, դրա համար էլ չենք հասկանում, օրինակ, Իտալիայի պրոադրբեջանական դիրքորոշումը։ Ինչո՞ւ պիտի չլինի, Ադրբեջանը դարձել է Իտալիա նավթի մատակարարումների բացարձակ առաջատարը (2022 թ. դեկտեմբերի տվյալով)։ Ակնկալում ենք, դրա համար էլ չենք հասկանում, թե տարածաշրջանում սահմանային փոփոխություններ թույլ չտալու հաստատակամություն որդեգրած Իրանն ինչու է Ադրբեջանի հետ սերտ էներգետիկ կապերի մեջ։ Թերեւս, մոռանում ենք, որ Իրանն ադրբեջանական հայտնի «Շահ Դենիզ»-ի (նավթագազային հանքավայրեր) 10 տոկոսի սեփականատերն է։ Ակնկալում ենք, դրա համար էլ չենք ըմբռնում Արցախի ու Հայաստանի հարցով եվրոպական զուտ կոչերի պատճառն ընդդեմ Ադրբեջանի եւ զարմանում ենք, թե ինչու պատժամիջոցներ չի կիրառում այնպես, ինչպես պարբերաբար դա անում է Ռուսաստանի մասով։ Թերեւս,  չենք «հիշում», որ Եվրոպան այս ճգնաժամի պայմաններում ի՛ր՝ էներգակիրներով ապահովման հարցերը պետք է լուծի, ոչ թե մտահոգվի Հայաստանով։ Թղթե շերեփը թափահարելով ի՜նչ ենք սպասում աշխարհից՝ բարոյականությո՞ւն։ Մեր պատմության դառը էջերը մի կողմ, միայն 1915-ի էջը չի՞ սովորեցրել, որ ռեալպոլիտիկը «գիտություն» չէ բարոյականության մասին։

Աշխարհաքաղաքական գլոբալ խաղերը խաչվել են մեր տարածաշրջանում։ Մեր խաչմերուկային դիրքը մեզ պիտի հուշի, որ մենք ոչ թե պետք է այդ խաղերի զոհը դառնանք, այլ՝ օգտվենք հակադիր շահերից եւ ուղղություններից։ Կարո՛ղ ենք, եթե դիվանագիտությանը վերաբերվենք որպես անհնարինը հնարավոր դարձնելու արվեստի, ոչ թե որպես ռոմանտիկ ֆիլմի, որի դիտման ընթացքում կարելի է լաց լինել։ Դիվանագիտությունը խուսախաղի ու դյուրաշարժության արվեստ է։ Բայց որպեսզի կարողանանք աշխարհաքաղաքական այդ մանեւրներին դիմանալ, պետք է ունենանք վերոնշյալ որակի տնտեսությունը, որն էլ թույլ կտա պահպանել մեր անվտանգության երաշխավոր բանակը, որն էլ, իր հերթին, կկարողանա պաշտպանել մեզ։ Պատճառահետեւանքային այս շղթան ճիշտ օղակելու պարագայում միայն կվերականգնենք տարածաշրջանում մեր ձայնի իրավունքը։

Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ո՞րն է ԱՄՆ օգնության իրական շարժառիթը

Ո՞րն է ԱՄՆ օգնության իրական շարժառիթը

Նոր «Կարիբյան ճգնաժա՞մ», թե՞ լարախաղացություն «կարմիր գծերի» վրա

Նոր «Կարիբյան ճգնաժա՞մ», թե՞ լարախաղացություն «կարմիր գծերի» վրա

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist