Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գերմանիայի պատմական շրջադարձը

Հիմնարար իրադարձություն միջազգային դիվանագիտական պրակտիկայում

Մարտի 4, 2023
Հանրապետություն
Գերմանիայի պատմական շրջադարձը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
262
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի երեք տասնամյակում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այն քիչ խոշոր եվրոպական պետություններից էր, որը գրեթե դիրքորոշում չէր հայտնում հիմնահարցի վերաբերյալ: Դժվար է հիշել որեւէ դեպք, երբ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները կարծիք հայտնեին Հարավային Կովկասի հիմնական հակամարտության վերաբերյալ՝ առավելագույն հեռավորություն պահպանելով դրանից եւ պահպանելով չեզոքություն: Նորանկախ Հայաստանի հետ Գերմանիայի համագործակցությունը հիմնականում իրականացվում էր KfW բանկի միջոցով էներգետիկ համակարգին, գյուղատնտեսության ոլորտին դրամաշնորհային եւ մատչելի վարկային միջոցներ տրամադրելու, ինչպես նաեւ բնապահպանության խնդիրների լուծման համար մեծ դրամաշնորհներ հատկացնելու միջոցով:

Փորձագիտական հանրությունը Գերմանիայի նման կեցվածքը բացատրում էր հիմնահարցի կարգավորման գործընթացում հարեւան պետության՝ Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությամբ, որը, ըստ էության, ներկայացնում էր ԵՄ հավաքական դիրքորոշումը: Մյուս կողմից էլ, մեծ էր գերմանաթուրքական ավանդական սերտ հարաբերությունների գործոնն այդ լռության մեջ, սակայն դա չխանգարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: «Մեր տեսանկյունից այժմ կարեւոր է հասնել խաղաղ կարգավորման՝ հիմնված Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այս բոլոր ասպեկտները հավասարապես կարեւոր են»,- համատեղ ասուլիսում հայտարարել է Շոլցը:

Գերմանիայի կանցլերն իր խոսքում առանձնացրել է կարգավորման այն երեք հիմնական սկզբունքները, որոնք ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափի առաջարկած կարգավորումների հիմքում: Սա ոչ թե այդ ձեւաչափի մասին հիշատակելու եւ դրա գործունեությունը կարեւորելու փորձ է, այլ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհի մատնանշում: Կանցլերը թվարկել է այն սկզբունքները, որոնց պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի հանգուցալուծել արցախյան թնջուկը եւ երկարաժամկետ խաղաղություն ապահովել տարածաշրջանում:

Այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին վերջին շրջանում զգուշավոր են արտահայտվում ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում, Գերմանիայի նման կտրուկ շրջադարձը հիմնարար իրադարձություն է միջազգային դիվանագիտական պրակտիկայում, առավել եւս, որ դժվար է կարծելը, թե այդ հայտարարությունը դրականորեն կընդունի նաեւ իր վաղեմի դաշնակից Թուրքիան, ինչը լավ են պատկերացնում Բեռլինում: Մյուս կողմից էլ` Հոլոքոստ իրականացնելու փաստն ընդունած երկրի ղեկավարն այլ կերպ չէր կարող հարաբերվել ցեղասպանություն ապրած Հայաստանի ղեկավարի հետ եւ էթնիկ զտման վտանգի առաջ կանգնած Արցախի ժողովրդի վիճակի մասին չբարձրաձայներ: Աշխարհի խոշորագույն պետություններից մեկը, պիտի հավատալ, գերզգայուն է էթնիկ ոչնչացման ցանկացած ռիսկի նկատմամբ եւ առօրեական տնտեսական շահերին չի զոհաբերում համամարդկային արժեքները, համենայնդեպս՝ հրապարակային ելույթների մակարդակով:

Վերոշարադրյալի համատեքստում լիովին օրինաչափ էր Շոլցի խոսքում առկա այն մտահոգությունը, որ դրսեւորվեց Արցախի՝ արդեն երրորդ ամիսն ընթացող շրջափակման եւ դրա հետեւանք հանդիսացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Ադրբեջանի վարած էթնիկ զտումների պետական քաղաքականությունը եվրոպական խոշորագույն այս պետությանը ստիպեց Ֆրանսիայից հետո զգուշավորություն չցուցաբերել եւ իրերն իրենց անուններով կոչել: Բաքվի ոչ կառուցողական վարքն այնպիսի բնույթ եւ ծավալ է ստացել, որ Հին աշխարհամասի երկրները մեկը մյուսի հետեւից անտեսում են Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունների գործոնը, մի կողմ դնում էներգետիկ ճգնաժամը, որում հայտնվել են ուկրաինական հակամարտության պատճառով, եւ անում հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, թյուրքական պետությունների ղեկավարների քիմքին հաճելի չեն:

Արցախի շրջափակման եւ արցախցու ինքնորոշման իրավունքի մասին Օլաֆ Շոլցի հայտարարությունը պետք է միանշանակ դիտարկել Բաքվի վրա այն ճնշումների համատեքստում, որոնք էական աճ են արձանագրել հատկապես Լաչինի միջանցքն արգելափակելուց եւ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիաներ կազմակերպելուց հետո, ինչը, հուսով ենք, մտորելու առիթ կտա Ադրբեջանի առաջնորդին:

Թեգեր: անկախությունԱրցախԳերմանիաՆիկոլ ՓաշինյանՕլաֆ Շոլց
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայկական ԱԷԿ-ի մասով թյուրքական կողմը կրկին ակտիվացել է

Հայկական ԱԷԿ-ի մասով թյուրքական կողմը կրկին ակտիվացել է

Նոր հարձակո՞ւմ է նախապատրաստվում Իրանի դեմ

Նոր հարձակո՞ւմ է նախապատրաստվում Իրանի դեմ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist