Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նոր հարձակո՞ւմ է նախապատրաստվում Իրանի դեմ

Իսրայելում այժմ մտածում են միայն արագ գործելու մասին

Մարտի 4, 2023
Միջազգային
Նոր հարձակո՞ւմ է նախապատրաստվում Իրանի դեմ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
80
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանը ցանկանում է զենիթահրթիռային C-400 համակարգեր ձեռք բերել Ռուսաստանից: Իսրայելը պատրաստ է մինչ այդ հարվածել իրանական միջուկային օբյեկտներին, որովհետեւ հասկանում է, որ երբ Թեհրանն սկսի կիրառել հակաօդային պաշտպանության այդ համակարգերը, չափազանց դժվար կլինի ռմբակոծել նրա տարածքը: Այս մասին նախօրեին հայտնել է «Bloomberg» գործակալությունը ՝ հենվելով իր աղբյուրների վրա: Նշվում է, որ Իսրայելում լրջորեն անհանգստանում են Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ստացումից, իսկ C-400-ի ձեռքբերումը, ըստ իսրայելական աղբյուրների, գործնականում կանաչ լույս կվառի միջուկային զենքի ստեղծման առջեւ: Եվ արդեն Թել Ավիվում սկսվել են Թեհրանի վրա հնարավոր հարձակման հարցի քննարկումները, որոնց ընթացքում անընդհատ շեշտվում է, որ Իրանի կողմից C-400-ների հեռանկարային ձեռքբերումը կարող է արագացնել Թել Ավիվի կողմից հարված հասցնելու որոշման ընդունումը: Իսրայելում այժմ մտածում են միայն արագ գործելու մասին:

«Որքան երկար եք սպասում, այնքան բարդ է դա դառնում: Մենք չափազանց երկար սպասեցինք: Կարող եմ ասել, որ իմ ուժերի սահմաններում ամեն ինչ կանեմ, որպեսզի կանխեմ Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի խոսքերը մեջբերել է «Bloomberg»-ը:

Ինչպես նշում է գործակալությունը, այսպիսի ուղերձներն ուղղված են ոչ միայն Թեհրանին, այլ նաեւ Վաշինգտոնին: Բանն այն է, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի՝ կապված հնարավոր հարձակման հետ: Իսկ ամերիկյան իշխանությունները, ինչպես նշում են լրատվամիջոցները, նախապատվությունը տալիս են դիվանագիտական լուծմանը:

Տեղեկություններ կան, որ Իրանը միջուկային զենք կարող է ստեղծել ընդամենը 12 օրվա ընթացքում: Ստացվում է, որ Իսրայելը պետք է հարձակվի ամենամոտ ժամանակներս: Հարկ է նշել, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին հիմնականում Իսրայելի քաղաքական գործիչներն են խոսում: Թեհրանը հերքել ու հերքում է նման մեղադրանքները: Որպես ապացույց՝ երկիր է հրավիրվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին: Նա Իսլամական Հանրապետություն է այցելել մարտի 3-ին:

ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կարծում են, որ Իրանն ուրանը հարստացրել է 84 տոկոսով, եւ շատ քիչ է մնացել՝ հասնելու այն մակարդակին, որն անհրաժեշտ է ատոմային ռումբ ստեղծելու համար: Իրանն առաջվա պես վստահեցնում է, որ չի փորձել ուրանը հարստացնել 60 տոկոսի մակարդակից բարձր:

Ավելի վաղ որոշ աղբյուրներ հայտնել են, որ պաշտպանության ոլորտում Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունը հասել է «լիարժեք գործակցության», սակայն որեւէ ապացույց չեն ներկայացրել: Ռուսաստանյան տեղեկատվական տարբեր շրջանակներ նույնպես վերջին օրերին ակտիվորեն առաջ են մղում այն միտքը, որ դաշինք է ձեւավորվում ՌԴ-ի, Չինաստանի եւ Իրանի միջեւ: Սակայն, բացի որոշակի ուղղություններում համագործակցությունից, Թեհրանն ու Մոսկվան որոշ հարցերում լուրջ տարաձայնություններ ունեն: Մասնավորապես՝ Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ (համապատասխան հռչակագրի ստորագրման տարեդարձի առիթով օրերս Բաքու էր ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը), որն առաջին հերթին Իսրայելի եւ Թուրքիայի դաշնակիցն է տարածաշրջանում: Վերջինս տարհանել է Իրանում իր դեսպանության աշխատակիցներին, միջազգային տարբեր մարմիններում գործում է այդ պետության դեմ, տարածքային պահանջներ է ներկայացնում նրան եւ լրջորեն նախապատրաստվում է Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողություններին: Այս պայմաններում ԱՄՆ-ն, ըստ էության, հալած յուղի տեղ չի ընդունում մերձավորարեւելյան իր դաշնակցի յուրաքանչյուր կեղծիք. ամերիկյան պետական համակարգի շատ ներկայացուցիչներ հայտարարել են, որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք արտադրել: Թեհրանը նման զենքի կարիք պարզապես չունի, քանի որ չի կարող գերազանցել միջազգային գերտերություններին, ավելին՝ այն օգտագործելու հնարավորություն նույնպես չի ունենա:

Ինչպես նշել է քաղաքագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանը, Իսրայելը Իրանին պետք է այնքանով, որքանով համագործակցության անհրաժեշտ հիմքեր է ստեղծում Արաբական պետությունների լիգայի հետ: Իրանական ռազմական օբյեկտների վրա մարտական դրոնների օգնությամբ հարձակումը, որը ոչնչով հիմնավորված չէր, նպատակ ուներ պայթեցնել ողջ Մերձավոր Արեւելքը: Քանի դեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «խոստովանական ցուցմունք» չի տվել, կարելի է միայն գուշակել, թե ով է հարձակումը նախաձեռնել: Միեւնույն ժամանակ բոլորն էլ հասկանում են, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով հնարավոր չէ միջուկային ծրագրեր խափանել: Այս մասին պետք է որ իմանային նաեւ իրենք՝ հարձակվողները, ուստի ակնհայտ է, որ այդ գրոհի նպատակն էր Իրանի կողմից պատասխան գործողություններ սադրել եւ այնպիսի պատերազմ սանձազերծել, որը կապակայունացներ ողջ Մերձավոր Արեւելքը: Եթե Թեհրանն իմաստություն եւ զսպվածություն չդրսեւորեր՝ հետաձգելով պատասխան հարվածի պահը, Պարսից ծոցի երկրներն անխուսափելիորեն կհայտնվեին Իսրայելի եւ Իրանի հակամարտությունում: Այս իրավիճակի ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում այն փաստը, որ Բաքուն անմիջապես հարձակումից առաջ Թեհրանից տարհանեց ադրբեջանական դիվանագիտական առաքելության աշխատակիցներին: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժները գուցե որոշակի սրբագրումներ կատարեցին հակաիրանական ծրագրերում, բայց, ինչպես երեւում է, հարձակման ծրագիրը սոսկ հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել:

Այն հարցում, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա, ոչ մի տրամաբանություն չկար եւ չկա: Իսրայելն Իրանին պետք չէ: Թել Ավիվը փորձում է խնդիրներ ստեղծել Իրանի համար: Իսրայելական անօդաչուները թռել են դեպի Իրան Իրաքյան Քուրդիստանից եւ Ադրբեջանից: Սա հարձակում էր Իրանի վրա Իսրայելի գլխավոր դաշնակիցների կողմից, եւ իրանցիները շատ լավ գիտեն այդ մասին: Այս իրավիճակում, անկեղծ ասած, դժվար է դաշնակցային վստահելի հարաբերություններ պատկերացնել Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ, երբ Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի պաշտպանության դիրքերից: Հասկանալի է՝ Իրանը չի հանդուրժում սահմանների որեւէ փոփոխություն տարածաշրջանում, եւ Թեհրանի համար Երեւանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը, թերեւս, կողմնորոշիչ է նրա հետ հարաբերությունների բարելավման հարցում:

ԱՄՆ-ը, մի խոսքով, միանշանակ չի մեղադրում Իրանին միջուկային զենք ստեղծելու մեջ, Իրանը, իր հերթին, դեմ չէ, որ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունենա Հայաստանում: Սա նշանակում է, որ պաշտոնական Թեհրանը հնարավոր է համարում կարծրատիպեր կոտրել եւ նոր հարաբերություններ ձեւավորել Հավաքական Արեւմուտքի հետ: Եթե դա տեղի ունենա, Թեհրանը նաեւ հնարավորություն կստանա վերածվել դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարի՝ փոխարինելով Ռուսաստանին: Վերջինիս ծրագրերը, ըստ որոնց՝ կարող է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով գազ եւ նավթ վաճառել Եվրոպային, ըստ էության, բարդանում են Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վերջին՝ 10-րդ փաթեթի ընդունումից հետո:

Քաղաքական իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, եւ հետագա իրադարձությունները կարող են ընթանալ ամենատարբեր սցենարներով: Ակնհայտ է մի բան, որ այժմյան պայմաններում նախկին դիրքորոշումները կորցրել են իրենց նշանակությունը, իսկ նորերը խմորման փուլում են: Տարածաշրջանում ռազմական հնարավոր գործողություններից առաջ ու դրանց ընթացքում մարտավարական տեղաշարժերը չեն բացառվում…

Թեգեր: C-400ԻսրայելԻրանՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մարտի 22, 2023
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Մարտի 22, 2023

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Մոսկվան շահագրգռված է Դամասկոսի ու Անկարայի հաշտեցմամբ

Թյուրքական աշխարհը «հենման կետ» Էրդողանի համար

Սիրիայի սկզբունքային դիրքորոշումը

Եվրաինտեգրման կուրսի պահապանը երիտասարդությունն է

Հաջորդ Հոդվածը
«Եվ հոգում՝ Գանձասարի ղողանջող զանգը…»

«Եվ հոգում՝ Գանձասարի ղողանջող զանգը…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վիշապը գիտի մեր ցավոտ կետերը, նրա ամենամեծ զենքերից մեկը զրպարտությունն է

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist