Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բանակն իրականում խնդիր չէ, այլ՝ լուծում

Միայն գործարկել է պետք միտք-աշխատանք-ուժ օղակը

Մարտի 8, 2023
Հանրապետություն
Բանակն իրականում խնդիր չէ, այլ՝ լուծում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
342
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պետք է հասկանալ վերջապես՝ ճիշտ կառավարման պարագայում բանակն իրականում պետության տնտեսության համար ծանր բեռ չէ, այլ հենց պետության տնտեսության առաջատարն ու քարշակ ուժն է։ Սովորաբար ասում են՝ բանակը հասարակության հայելին է։ Չեն սխալվում։ Բայց ճիշտ կառավարման պարագայում բանակը կարող է դառնալ ոչ թե հանրության հայելին, այլ՝ այդ հանրության առանձնահատուկ կրթության դարբնոցը։

Ինչու ենք ասում՝ «պետք է հասկանալ վերջապես»։ Որովհետեւ շատերը թյուրիմացաբար այն տեսակետին են, թե բանակը տնտեսության համար բեռ է, բայց անհրաժեշտ բեռ է։ Մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է՝ բանակը կարող է շոգեքարշ լինել գիտահետազոտական, տնտեսական, արդյունաբերական եւ, իհարկե, ռազմաքաղաքական ծրագրերի համար։ Բանակը, մանավանդ մեր պես երկրների համար, իրապես խնդիր չէ։ Տրամագծորեն հակառակը՝ լուծում է։

Երբ տարիներ առաջ պաշտպանական մի թեմայով ուսումնասիրություն էի անում, համացանցային փնտրտուքը հետաքրքիր պատկեր բացեց. մոտավորապես այնպիսի պատկեր, ինչ պատկերացնում էի ազգ-բանակի մասին խորհելիս, երբ պետության ամենատարբեր ոլորտներ բանակի հետ կապված ծրագրեր են ունենում՝ շոու բիզնեսից սկսած մինչեւ քաղաքականություն։ Առաջին պահերին չհասկացա, թե ինչու է փնտրտուքը սերիալների հղումներ բերում։ Սկսեցի «թերթել»։ Հարավկորեական մի սերիալում հանուն երկրի ծառայողները «արեւի հետնորդներ» էին համարվում, նշվում էր նույնիսկ, որ այդ սերիալից հետո  բանակում ծառայել ցանկացողների թիվն ավելացել է, այսինքն՝ ընտրվել է հասցեական լսարան, որին քարոզվել է, որ բանակում ծառայելը լավ բան է։ Ցուցադրվել է 32 երկրներում, զինվորներն իրական էին եւն։ Հնդկաստանն ունի նմանատիպ քարոզչական վեբ-սերիալներ, որտեղ գլխավոր հերոսների բոլոր գործողությունները հանուն հայրենիքի են, նրանք նույնիսկ իրենց կյանքի ուղեկիցներին ընտրում են զինվորական ընտանիքներից աղջիկների, որպեսզի երեխաներն էլ այդ ոգով դաստիարակվեն եւն։ Եվ քարոզչական այս սերիալները մյուսների համեմատ երկարատեւ չեն, առավելագույնը 40-50 սերիա։ Այն է՝ չեն երկարացնում, չեն զզվեցնում, գործ են ունենում ընտրված լսարանի հետ։ Բանակ են բերում այլ ոլորտների ներկայացուցիչների՝ գիտնականների, գործարարների, որոնք իրենց հայտնագործություններով ու ձեռնարկներով օգնում են սեփական բանակին՝ հաղթելու պայմանական թշնամուն։ Դա անում են շատ զգույշ, հնարավորինս առանց ավելորդ պաթոսի. այն է՝ պետության քաղաքացու համար շնչելու պես բան է հանուն բանակի գործելը (կրկնում ենք՝ խոսքը դասականության, գեղարվեստական արժեքի մասին չէ, այլ՝ հանրության լայն շերտերին քարոզչության)։

Անկեղծորեն ասած՝ չգիտեմ՝ նմանատիպ արտադրանք մենք ունենք, թե ոչ։ Ցուցադրվող գռեհիկ հումորային հաղորդումներն ու կլկլոցային երաժշտական ծրագրերն ինձ հեռացրել են հայկական էկրանի մոտից։ Բայց որ ճիշտ քարոզչության որեւէ ձեւաչափ մենք չունենք՝ հաստատ է, այլապես հանրության մի շերտ դուրս չէր տա, թե՝ «իմ էրեխեն ինչի պիտի Արցախում ծառայի», «թող Ղարաբաղի համար ղարաբաղցին մտածի» եւ այլն։

Նժդեհն ինչ է ասում՝ փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը։ Այդ ավելին ու մանավանդ մեր այսօրվա տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը ենթադրում են, որ մենք ամենօրյա գործ ունենք՝ նախակրթարաններից սկսած, դպրոցներով ու բուհերով շարունակած մինչեւ պետական կառավարաման ամենատարբեր մարմիններ։ Մարտահրավերներով պայմանավորված՝ պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը, որակը, տրամաբանությունը, մոբիլիզացնենք ուժերը բոլոր ոլորտներում։ Գիտություն-տնտեսություն-բանակ շղթան պետք է աշխատեցնենք։ Միտք-աշխատանք-ուժը պետք է դառնա մեկ անքակտելի օղակ։

Առանձին-առանձին խոսում ենք երկրի զարգացմանն անհրաժեշտ տարբեր բնագավառներում ներուժի մասին։ Բայց խնդիրն այն է, որ մնում ենք  զուտ ցանկությունների հարթակում, որովհետեւ այդ ներուժը նպատակային հուն չենք ուղղում։ Մեր գիտական ոլորտն ամուլ չէ, հայտնագործություններ լինում են, որոնք եթե նմուշային մակարդակում չմնան, կարող են շատ բան փոխել թե՛ առողջապահության ու տնտեսության եւ թե՛ պաշտպանական ու անվտանգության ոլորտներում։ Հարցն այն է, որ այդ հայտնագործությունն իրացվի մե՛ր երկրում ու հանուն մե՛ր երկրի՝ տերեր չփնտրելով օտար ափերում։ Մեզ պետք է անվտանգությա՛նը նպաստող տնտեսություն։

Ավելին՝ հարկ է, որ անվտանգությունը որեւէ, նույնիսկ աննշան ձեւով չզիջենք ի նպաստ տնտեսական զարգացման, այլ ճիշտ հակառակը՝ տնտեսությունն իր ամբողջ ներուժով պետք է ծառայեցնենք անվտանգությանը։ Խորհրդային շրջանում մտքի մի քանի կենտրոն է եղել՝ Մոսկվա, Լենինգրադ, Նովոսիբիրսկ եւ Երեւան։ Շատ մասնագետների հետ եմ խոսել, վստահեցրել են՝ Երեւանն այսօր էլ կարող է մտքի կենտրոն լինել, զարգացման ներուժը կա, բայց հնարավորությունը բաց ենք թողնում, ինչը հետո չի ներվելու։ Եթե մտքի իրացման այդ հնարավորությունը բաց չթողնենք, ապա տնտեսությունը կարող ենք ծառայեցնել անվտանգությանը՝ իրական արդյունքներ քաղելով։ Տնտեսությունն անվտանգությանը ծառայեցնելը հենց ընդհանուր տնտեսության շահից է բխում. ունենալու ենք դիվերսիֆիկացված տնտեսություն, մուլտիպլիկատիվ էֆեկտով շատ արագ զարգանալու են առանձին ոլորտներ (օրինակ՝ պաշտպանական, հետախուզական տարբեր միջոցների արտադրություն)։ Բայց սա մեկ ոլորտի եւ առանձին մարդու գործ չէ։ Հարկ է պետական խթանող քաղաքականություն՝  նպաստավոր ու արտոնյալ պայմանների ստեղծմամբ եւ հստակ ուղղորդմամբ։ Հաջողության ուղին սա է։

Եվ այս ճանապարհով չգնալը բացատրություն ունենալու է, արդարացում՝ ոչ։

Թեգեր: բանակՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Աքշեներն Էրդողանին նվեր է մատուցել սկուտեղի վրա»

«Աքշեներն Էրդողանին նվեր է մատուցել սկուտեղի վրա»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացաւ եւ այն գետը կուլ տուաւ, որ վիշապն իր բերանիցը թափեց»

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist