Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցը տարածքային զինկոմիսարիատ չներկայացնողը կտուգանվի

Մինչեւ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով

Մարտի 10, 2023
Հանրապետություն
Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցը տարածքային զինկոմիսարիատ չներկայացնողը կտուգանվի
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
36
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկու՝ «ՀՀ-ում զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ մեկ օրենսգրքում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», փոփոխություններ եւ լրացումներ կարվեն։ Կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հավանության արժանացավ նախագծերի փաթեթը։ Ըստ պաշտպանության նախարարության` փաթեթի ընդունման (համարվել է անհետաձգելի) անհրաժեշտությունը պայմանավորված է պաշտպանության ոլորտի փոփոխությունների օրենսդրական ապահովման գործոնով։ Ինչ խնդիրներ են մատնանշվում (ամբողջ տեղեկությունը՝ ըստ ՊՆ-ի)։

ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կիրառման շրջանակներում ակնհայտ է դարձել, որ կանոնագրքի հատուկ մասում կարգապահական իրավախախտումների համար սահմանված տույժերի ցանկում նախատեսված տույժերի տեսակների ոչ ամբողջական ընդգրկումը խնդիրներ է առաջացրել կարգապահական իրավախախտումների դիմաց պատշաճ ներգործություն ապահովելու գործընթացում: Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սպաների կատարած կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Ինչպես նաեւ առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը: Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հերթապահության կրման կամ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը՝ որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ:

Բացի այդ՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը։ Ընդ որում՝ կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում՝ մինչեւ 30 տոկոս չափով եւ մինչեւ 3 ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը եւ կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը։

Առկա իրողություններով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել նաեւ կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաեւ գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

Զինծառայության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում մի շարք կանոնակարգումներ անել: Մասնավորապես, 1. պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն ընձեռել նաեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ, 2. հստակեցնել երկու եղբայրների կողմից միեւնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, 3. սահմանային տարիքի հասած զինծառայողների համար սահմանել հավասար հնարավորություն՝ պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկության դեպքում եւն։

Վերոնշյալ երկրորդ օրենքը հատուկ սահմանել է զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինվորական համազգեստի կրման իրավունքի հատուկ կարգ, «որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու դեպքում սահմանել վարչական բնույթի պատասխանատվություն»:

Բացի այդ, «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածներով սահմանված է պաշտպանության նպատակով խաղաղ եւ պատերազմի ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները՝ որպես ռազմատրանսպորտային պարտականություն, որի շրջանակներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ ներգրավում են անցկացվող վարժական հավաքներին, զինվորական մարզումներին եւ զորավարժություններին։ Իսկ քաղաքացիներին պատկանող համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է պատերազմի ժամանակ, սակայն ռազմատրանսպորտային պարտականության խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ: Այդ  նպատակով համապատասխան կարգավորումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Միաժամանակ, իրավախախտումների կանխարգելման, զինվորական համազգեստը զինծառայության մեջ չգտնվող բացառապես այդ իրավունքն ունեցող անձի կողմից կրումն ապահովելու, պաշտպանության ապահովման գործընթացում էական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցների ներգրավման կարեւորության նկատառումներից ելնելով` առաջարկվում է վարչական պատասխանատվությունը սահմանել տուգանքի ձեւով։ Նաեւ՝ «տուգանքի չափերը նախատեսել բարձր եւ կոնկրետ չափերով»: Օրինակ՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Նույն արարքը, եթե կատարվել է կրկին՝ վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

Մեկ այլ տուգանքի մասին. «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները ռազմական դրության ժամանակ տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր եւ ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

Ռազմատրանսպորտային պարտականության ապահովման պարտականություն ունեցող պաշտոնատար անձի կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացվող վարժական հավաքներին, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներին կամ զորախաղերին տարածքային զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված վայր եւ ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Եթե դա կատարվի կրկին՝ վարչական տույժ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում, ապա առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով:

Թեգեր: բանակՀՀ զինված ուժերօրենք
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
Աշխարհաքաղաքական շահեր՝ քողարկված անվտանգային խնդիրներով

Աշխարհաքաղաքական շահեր՝ քողարկված անվտանգային խնդիրներով

Ճակատագրական ընտրությունների շեմին

Ճակատագրական ընտրությունների շեմին

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist