Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Աղավնիները ոչ միայն չեն շատանալու, այլեւ սպանվելու են

Տարածաշրջանային ծավալումները խոսում են զինվելու օգտին

Մարտի 11, 2023
Հանրապետություն
Ինչպես սկսել հարաբերությունները պակաս ժողովրդավար երկու հարեւանների հետ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
206
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի ու Արցախի պարանոցը բռնողները գնալով ավելի ամուր են սեղմում մատները։ Սա թյուրքական կողմի ակտիվ աշխատանքի եւ մեր պասիվ (մեղմ ասած) գործունեության հետեւանքն է։ Թյուրքական կողմի հաճախորդները շատ են՝ ե՛ւ եվրոպական, ե՛ւ ռուսական կողմից, ու ո՛չ միայն։ Եթե ուշադիր հետեւենք թյուրքական հատվածի գործողություններին, ապա ընդդեմ Արցախի եւ Հայաստանի նա հաջողությամբ իրացնում է մի քայլ, ըստ որի՝ միջազգային «կարծիք» է ձեւավորում, թե մենք (Հայաստան եւ Արցախ) կառուցողական չենք, եւ Ադրբեջանին այլ բան չի մնում, քան շտկող (իմա՝ կոշտ) քայլերի դիմելը (մեր քաղաքագետներից շատերն են ահազանգել խնդրո առարկայի մասին)։ «Կարծիքը» չակերտներում ենք գրել, քանզի իրականում միջազգային հատվածը քաջատեղյակ է՝ ինչն ինչոց է, բայց պիտի ցույց տա, որ չի հասկանում եւ իբր նոր-նոր է կարծիք ձեւավորում, որովհետեւ այս պահին ադրբեջանական կողմից շահեր ունի, եւ հայկական կողմի անգործությունը թույլ է տալիս արդարացնել միջազգային հարթակի շահերը։

Անկեղծ լինելու համար, այո, չենք անտեսում, որ առանձին ԱՄՆ կոնգրեսականներ կամ Ֆրանսիայի Սենատի անդամներ պաշտպանում են հայկական շահը, բարձրաձայնում իրենց երկրների ամոթը՝ հայկական արդարացի իրավունքը չպաշտպանելու առումով։ Բայց նրանք առանձին-առանձին ոչինչ չեն որոշում. իրենց երկրների քաղաքականությունն այլ է։ Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն եվրոպական էներգետիկ ճգնաժամի այս օրերին ամոթանք տվեց, որ գազն ավելի կարեւոր դարձավ, քան արդարությունը, խոսեց ադրբեջանական կողմի երկակի խաղի մասին, թե՝ Ադրբեջանը Եվրոպային նաեւ ռուսական գազ է մատակարարում եւն։ Կամ՝ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարում է, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են Արցախում, որն Իոսիֆ Ստալինը չարամտորեն դարձրեց Ադրբեջանի մաս, որ այդ տարածաշրջանում ապրող հայերը երեք ամիս է շրջափակված են։ Ճշմարտությունը բարձրաձայնող՝ ո՛ր երկրից ո՛ր ներկայացուցիչն էլ լինի, միեւնույնն է՝ քաղաքականությունը կորոշվի տվյալ պետության շահով։ Քաղաքականությունը, որ թքած ունի արդարության, ճշմարտության, պատմական փաստերի եւ իրականության վրա։ Որոշիչը տվյալ պահի շահն է։ Այս իսկ պատճառով ենք ասում՝ մեր խնդիրը այդ քաղաքականությանը հայկական կողմից շահը (մեր շահը, որ կզուգորդվի նրանց շահի հետ) ցույց տալն է։ Կարող ենք, ձեւերն ու միջոցներն էլ կան, հաջողված տարիների փորձ էլ ունենք, բայց պետք է գործենք վերջապես։

Այլապես մեզ կմնա միջազգային այս կամ գործչից նեղանալը, թե թյուրքական կողմի շահեր են պաշտպանում, թե այդ կողմի ազդեցության գործակալներ են, թե աշխարհն անարդար է, հրեշների դար է եւ այլն, եւ այլն։ Մինչդեռ աշխարհը նույն աշխարհն է, թշնամին՝ նույն թշնամին, ու մեր պահվածքից է կախված լինելու՝ թունավոր սլաքները մեր դե՞մ են ուղղվելու, թե՞ մեր թշնամու։ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի թվիթերյան գրառումները թե նայենք, կմտածենք՝ թյուրքական կողմի ներկայացուցիչ է խոսում՝ փոքր-ինչ գրագետ (իմա՝ դիվանագիտական եզրույթներով) լեզվով՝ «բռնությանն արդարացում չկա», «բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով», «դիմացկուն, արդար խաղաղության համար միասին աշխատելու ժամանակն է»… Բայց թե ով է բռնություն գործադրում՝ խոսք չի՛ք, թե այդ արդար խաղաղության համար ինչու իրենք արդար չեն՝ խոսք չի՛ք, թե ինչպես պետք է դիմացկուն խաղաղություն լինի, երբ թյուրքական կողմի նպատակն անկայունությունն է, խոսք չի՛ք, թե ինչպես կարելի է հավասարության նշան դնել դահճի ու զոհի միջեւ՝ դարձյալ խոսք չի՛ք ու թե ինչպես կարելի է խաղաղության գնալ, երբ մի կողմն անընդհատ պատերազմ է խոստանում, կրկին խոսք չի՛ք։ Այսինքն՝ խաղաղությունն էլ, դիմացկունությունն էլ պետք է լինեն մեր՝ Հայաստանի ու Արցախի՝ ուղիղ իմաստով հաշվին։ Որովհետեւ այդ գրողի տարած թղթե շերեփային խնդրագրային քաղաքականությունը ձեռքներիցս չենք գցում։ Բայց գցել էինք չէ՞ երեք տասնամյակ շարունակ, վայելում էինք չէ՞ հաղթողի բերկրանքը։ Ի՜նչն է խանգարում, որ նորից գցենք…

Խնդիրը հայտնի է, երեւակումներն էլ մեր տնտեսական ու քաղաքական բաղադրիչներում են։ Քանի դեռ լուծումը չենք տվել, թղթե շերեփը սոսնձված մնալու է մեր ձեռափերին։ Իսկ Ադրբեջանը շարունակելու է զինվել։ Իսրայելական «Haaretz» թերթի մարտի 5-ի հոդվածը խոսում է Ադրբեջանին մատակարարվող սպառազինության, Ադրբեջանի եւ «Մոսադի» հարաբերությունների, Իսրայելից գնված զինանոցի եւ Իսրայելի ու Ադրբեջանի օրեցօր խորացող փոխհարաբերությունների մասին։  Բնականաբար, այդ գործակցությունը լա՜վ երեւաց 44-օրյային։ Միայն թե միամտորեն նորից չխոսենք այն մասին, թե ինչպես կարող է Հոլոքոստ տեսածը աջակցել մեկին, ով ցեղասպանություն է արել, անում է եւ չի հրաժարվում այն ապագայում էլ անելուց։ Այդ հարցը տալուց առաջ պիտի հիշենք, որ Հոլոքոստ ու ցեղասպանություն տեսածների մեջ մեծ տարբերություն կա. Հոլոքոստ տեսածը իր հայրենիքո՛ւմ չի բնաջնջվել եւ իր հայրենիքի՛ց չի վտարվել։ Հոլոքոստ տեսածի ստեղծած տնտեսական կարողությամբ պետություն չեն հիմնել (ինչպես Թուրքիան դա արեց մեր հաշվին)…

Ինչեւէ, ունեն ընդհանուր շահեր ու համագործակցում են։ Ոչ ոք չի խանգարում մե՛զ համագործակցել այն երկրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր շահեր եւ, մասնավորապես, հակաթուրքական շահեր։ ԱՄՆ ազգային հետախուզական ծառայության ղեկավարի գրասենյակը հրապարակել է ԱՄՆ հետախուզական համայնքի չգաղտնազերծված սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցը, ըստ որի Ադրբեջանը պատրաստակամ է ռազմական ճնշում կիրառել՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար: ԱՄՆ հետախուզությունը պարզապես հաստատել է իրականությունը։

Թյուրքական կողմի քաղաքականությունը վկայում է՝ դրանք իրենց վաղվա օրվա մասին մտածում են՝ շարունակելով հայատյացությունը եւ զինվելը։ Ի հակադրություն՝ մենք չենք ձեւակերպել մեր վաղվա օրը։ Խաղաղության ցանկությունը վաղվա օրվա ձեւակերպում չէ, մանավանդ, երբ աշխարհաքաղաքականությունը վկայում է, որ հակված չէ աղավնիների շատացմանը, իսկ տարածաշրջանային ծավալումներն էլ խոսում են հավանական նոր պատերազմների մասին։ Մեզ բաժին հասած թշնամին հարգանքի արժանի թշնամի չէ՝ ռազմական հանցագործ է ու ցեղասպան։ Նաեւ՝ ոչ միայն աղավնիներին չի շատացնում, այլեւ՝ աղավնի տեսնելիս գազազում-սպանում է։ Այս կարգի թշնամուն զսպելու մեկ ճանապարհ կա՝ մեր տնտեսական ու ռազմաքաղաքական զարգացումը։ Անընդհա՛տ զարգացումը։ Հնարավոր բոլոր եղանակներով։ Ինչու ոչ՝  նաեւ կիրառելով «մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է» սկզբունքը։

Կիսվել1Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Մարտի 22, 2023
Անիրատեսական նախապայմանները

Անիրատեսական նախապայմանները

Մարտի 22, 2023

«Ամերիաբանկը»` 2023 թ. լավագույն ներդրումային բանկ

Պարենային անվտանգությունը եւս

Նույնաբովանդակ ուղերձներ՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Հողօգտագործողը փոխվեց՝ քրեակատարողական ծառայության փոխարեն «Նռնաձոր» կոոպերատիվ

Հարեւան երկիրը՝ ագրեսոր պետության կարգավիճակի ճանապարհին

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ահա նաեւ սա է Շիրազը

Ահա նաեւ սա է Շիրազը

Ամենաընթերցվածը

  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    71 Կիսվել են
    Կիսվել 28 Tweet 18

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist