Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անիրատեսական նախապայմանները

Խաղաղության պայմանագիրը տորպեդահարելու միջոց են

Մարտի 22, 2023
Հանրապետություն
Անիրատեսական նախապայմանները
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
120
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ վարչապետը վերջին ասուլիսում որոշ փակագծեր բացեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ ընթացող բանակցություններից՝ հայտարարելով, թե պաշտոնական Բաքուն փորձում է  խաղաղության հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձեւակերպել, ինչպես նաեւ Արցախում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաեւ նշեց, որ Բաքվից եւ Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններից բռնագաղթած քաղաքացիները նույնպես դիմում են ՀՀ կառավարություն՝ իրենց բնակության հիմնական վայրեր վերադառնալու հարցով:

Հրապարակային այս խոսքերը թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագրով առաջ քաշել Հայաստանից 90-ականներին առանց բռնությունների հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցը, եւ խաղաղության պայմանագրում նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման համատեքստում ամրագրել Արցախի ժողովրդի իրավունքների հետագա քննարկման բացառումը:

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բովանդակային կողմից նաեւ բացահայտում արեց Ալիեւը օկուպացված Թալիշում իր դեմ կանգնած ադրբեջանցի զինծառայողներին ուղղված ելույթում՝ հայտարարելով, թե Հայաստանն Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչի Ադրբեջանի մաս, իսկ սահմանագծումն իրականացվի իրենց պահանջով, այլապես խաղաղության պայմանագիր չի լինի: Այլ կերպ ասած՝ Բաքվի բռնապետը հերթական անգամ սպառնում է պատերազմով՝ միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակով:

Թողնենք մի կողմ, որ Ալիեւի հերթական ելույթի հիմնական նպատակը պատերազմի իրական կողմը տեսած եւ իր կաշվի վրա զգացած ադրբեջանական հասարակությանը հաղթանակի զգացում ներշնչելն էր, այստեղ էականն այն է, որ Ադրբեջանի ղեկավարը Հայաստանին հրապարակայնորեն սպառնում է պատերազմով՝ քաջ գիտակցելով, որ սանձազերծելու դեպքում այն շատ արագ վերածվելու է տարածաշրջանային ռազմական խոշոր հակամարտության: Ադրբեջանի հերթական հարձակման դեպքում միջամտելու մասին բացահայտ հայտարարել է հարեւան Իրանը, ինչն էլ, իր հերթին, անխուսափելի է դարձնելու Իսրայելի եւ դաշնակիցների միջամտությունը: Մյուս կողմից էլ՝ Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որն իրադարձությունների նման զարգացման դեպքում կա՛մ պետք է կատարի իր առաքելությունը, կա՛մ լքի ՀՀ տարածքը: Նման իրավիճակների համար Հայաստանում կա նաեւ երրորդ գործոնը՝ ԵՄ երկարաժամկետ դիտորդական խոշոր առաքելությունը՝ հստակեցված նպատակներով:

Հոռետեսական սցենարների զարգացման հավանականության ֆոնին այսօր ուրվագծվում է հստակ միտում՝ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն աստիճանաբար այնպիսի պայմաններ է առաջ քաշում, ինչը բանակցային գործընթացը հեռացնում է վերջնական ստորագրման փուլից: Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխավորներից է՝ այսօր արդեն ՌԴ-ի հետ միասին, բայց ոչ նրա փոխարեն որոշում ընդունողը:

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի տարածքի նախկին բնակության վայրեր ադրբեջանցիների վերադարձի պայմանը, ինչը միանշանակ ենթադրում է նաեւ հայ բնակչության վերադարձ Ադրբեջանի իրենց պատմական բնակության վայրեր, ընդհուպ՝ մինչեւ Բաքու: Այստեղ կա նաեւ մեկ այլ հարց, որը պակաս կարեւոր չէ. ադրբեջանցիները հիմնականում վաճառել են Հայաստանում գտնվող իրենց տները եւ հեռացել, մինչդեռ հայերը Ադրբեջանից հիմնականում փախել են իրենց կյանքերը փրկելու նպատակով, եւ նրանց ունեցվածքն այդ երկիրը յուրացրել է ու տրամաբանորեն պետք է վերադարձնի: Արցախյան հասարակական կազմակերպություններն արդեն բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին՝ կոչ անելով հետեւողական լինել Արցախի ու հարակից հայաբնակ շրջաններից եւ բնակավայրերից բռնագաղթած հայ բնակչությանն իր բնակության վայրեր վերադարձի հարցում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթով սահմանված ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման առաջարկներ ստանում են նաեւ Ադրբեջանի այլ բնակավայրերի հայազգի նախկին բնակիչներից:

44-օրյա պատերազմը եւ դրանից հետո չդադարող ռազմական սադրանքներն առավել քան բավարար հիմքեր են տալիս պնդելու, որ մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում հայերի ու ադրբեջանցիների համակեցությունն անհնարին է, դրա համար առնվազն ժամանակ է պետք, ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի համապատասխան կառուցողական պահվածքն է պահանջվում: Հակառակ դեպքում ստացվում է, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած հերթական պահանջն ընդամենը խաղաղության պայմանագրի ստորագրումը տորպեդահարելու նպատակ է հետապնդում: Հետեւաբար, կարծում ենք՝ միջազգային հանրությունը պետք է գործուն միջոցներով արձագանքի Բաքվի բռնապետի ռազմատենչ հայտարարություններին՝ տարածաշրջանային նոր աղետները կանխելու նպատակով:

ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Ձայնի իրավունք ունենում են կամայինները

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Աշխարհը կորցնում է թե՛ խաղաղությունը եւ թե՛ արժանապատվությունը

Ամենաընթերցվածը

  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հետաքրքիր է իմանալ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայ կինը նվիրվածության, առաքինության եւ ուժեղության խորհրդանիշն է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Խնկելի անուն՝ Սոսե Մայրիկ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist