Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի

Մարտի 31, 2023
Հանրապետություն
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance»-ի
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
40
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամերիաբանկը ճանաչվել է 2023 թ. Հայաստանի լավագույն բանկ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է ամսագրի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի 30-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում։

Աշխարհի առաջատար բանկերն ընտրելիս «Global Finance»-ը դիտարկել է այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն ու պրոդուկտների նորարարությունը։ Ընտրության համար հիմք են հանդիսացել կապիտալի եւ վարկանիշային վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները: Այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք խնդրահարույց շուկաներում դրսեւորել են հոգատարություն,  արձագանքել են իրենց հաճախորդների կարիքներին եւ լավ արդյունքներ արձանագրել` հիմք դնելով հետագա հաջողության համար:

«Քանի որ բանկային ճգնաժամը տարածվում է ԱՄՆ-ից դեպի այլ տարածաշրջաններ, ծառայությունների, կայունության եւ ինստիտուցիոնալ գիտելիքների տեսանկյունից լավագույն բանկերին բացահայտելն այժմ ավելի կարեւոր է, քան երբեւէ»,-նշել է «Global Finance» ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Այս տարվա «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաեւ ապահովում են երկարաժամկետ ֆինանսական հարաբերությունների համար պահանջվող հուսալիությունը»:

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Շատ ուրախ ենք ստանալ «Լավագույն բանկ» մրցանակը «Global Finance» ամսագրի կողմից, ինչը վկայում է անցած տարվա ընթացքում բիզնեսի բոլոր ուղղություններով մեր կայուն աճի մասին: Քանի որ այս հեղինակավոր մրցանակն արդեն իններորդ անգամ է մեզ շնորհվում, այն այլեւս ընդամենը մեկ տարվա ֆինանսական արդյունքների մասին չէ: Սա ավելի քան մեկ տասնամյակ մեր գրանցած կայուն ցուցանիշների ճանաչումն է, որը նաեւ արտացոլում է մեր երկարաժամկետ ռազմավարության ճկունությունն ու կայունությունը: Ընդունելով  եւ ողջունելով այս ճանաչումը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ բավարարելու մեր հաճախորդների փոփոխվող կարիքները եւ նորարարություն ներմուծելու ֆինանսական ծառայություններում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով թվայնացմանը, ֆինանսական պատասխանատվությանը եւ երկարաժամկետ կայունությանը»:

Նշենք, որ Ամերիաբանկը «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին արժանանում է 9-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ։  

Թեգեր: Ամերիաբանկֆինանսներ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

Մայիսի 27, 2023
Անշրջելի քայլ դեպի ուժեղ հայկական պետականության վերածնունդ

Անշրջելի քայլ դեպի ուժեղ հայկական պետականության վերածնունդ

Մայիսի 27, 2023

Միացյալ եւ անկախ Հայաստանի ձգտումով

Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

Պետությունների հարաբերությունները նախապայմանների վրա չեն կառուցվում

«Մեծ Թուրքիայի» ուրվականը շրջում է մեր հայրենիքում

Հողը բնիկի՛նն է, ազգի՛նը, իրակա՛ն տիրոջը

Անգլիական լծակներ՝ Բաքվին կառուցողականության դաշտ բերելու համար

Հաջորդ Հոդվածը
Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

Ամենաընթերցվածը

  • Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    Ինչու է հաջողում թյուրքական ընկեցիկը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ուսանողական նստացույց՝ 1988 թ. մայիսի 25-ից

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Մեզ զայրույթ է պետք, ոչ թե զարմանք

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Անմնացորդ նվիրումը պատասխան է պահանջում

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist