Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը

Ապրիլի 5, 2023
Հանրապետություն
Դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
160
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ապրիլի 4-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է «Ներդրումներ Հայաստանում․ «բաց դռների» քաղաքականություն» խորագիրը կրող հայ-ռուսական գործարար համաժողովը։ Համաժողովի նպատակն էր՝ ներկայացնել ռուսաստանյան գործարար շրջանակներին ՀՀ ներդրումային հնարավորություններն ու ներդրողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացները, ինչպես նաև խթանել արդի տեղեկատվության փոխանակման համար բազմակողմ միջավայրի ստեղծմանը։

Համաժողովին մասնակցել են ՌԴ ԱԳՆ, Տնտեսական զարգացման նախարարության, Արդյունաբերության և առևտի նախարարության, Ռուսաստանի և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների, ԵՏՀ Կոլեգիայի /ի դեմս Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ /նախարար/ Վարոս Սիմոնյանի/, Ռուսաստանյան արտահանման կենտրոնի, Հայ-ռուսական գործարար խորհրդի, մասնագիտական միությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչները։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն, ելույթ ունենալով համաժողովի բացմանն, անդրադարձել է հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցությանը, ընդգծել տնտեսական և ներդրումային փոխգործակցության շրջանակում պահպանվող դրական դինամիկան, ինչպես նաև ներկաների ուշադրությունը հրավիրել հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման և զարգացման հարցերին։ Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է նաև, որ անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության առավել խորացման համար առկա մեծ ներուժը։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ով իր խոսքում անդրադարձել է ներդրումային բնագավառում ՀՀ կառավարության ծրագրերին, ինչպես նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների առանձին հարցերին։

Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով իր ողջույնի խոսքն է հղել ՌԴ Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։

Համաժողովը շարունակվել է Հայաստանի «Էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի, Հայ-ռուսական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Միխայիլ Ռումյանցևի, ԵՏՀ ինեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանի, Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանի ելույթներով։

Նախաձեռնության շրջանակներում կայացել են նաև պանելային քննարկումներ ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Որպես մոդերատոր հանդես է եկել «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ, գործադիր կոմիտեի ղեկավար Նոնա Ղահրամանյանը։

Համաժողովին հաջորդել է մասնակցիների ոչ պաշտոնական միջավայրում շփումը։

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist